Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, պատմամշակութային թանգարանային հաստատություն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Հիմնադրվել է 1939 թվականին։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Արցախ
ՏեղագրությունՍտեփանակերտ
ՀասցեԱրցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 1
Հիմնադրվել է1939
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ընդգրկված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ։ Արցախում իրականցվող պեղումների շնորհիվ թանգարանը հնարավորություն ունի արդյունավետ կերպով ընդլայնելու իր ցուցանմուշների ցուցակը։

Հնագիտության բաժին խմբագրել

Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը։ Այստեղ ցուցադրված նյութերի մեջ ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր (զարդարանքներ, սպասք, զենքեր), Ուրարտական ժամանակներից պահպանված զարմանահրաշ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագման արծաթե ու պղնձե մետաղադրամներ և այլն։

Միջնադարյան բաժին խմբագրել

Հայոց առաջին փիլիսոփա Գրիգոր Լուսավորիչը Արցախում հիմնադրել է առաջին եկեղեցիներից մեկը՝ Ամարասը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը։ Այստեղ առկա են նաև Հարավային Կովկասում նրա քարոզչության փաստացի վկայություններ։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսված է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը՝ իր մշակած կաշուց տրեխ տեսարանով։

Գորգագործական բաժին խմբագրել

Ցուցադրված են նաև գորգագործական հին դազգահ, արցախյան գորգագործության նմուշներ՝ 18-20-րդ դարերի գորգեր։ 19-րդ դարում հայ մշակույթի կենտրոնն էր Շուշին, որի մասին են պատմում ցուցադրված ավետարանները, հին տպագիր գրքերը, լուսանկարները։

Նոր ժամանակներ բաժին խմբագրել

Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարն Ադրբեջանի դեմ 1918-1921 թվականներին։ Այստեղ ներկայացված է 1926 թվականի Հայաստանի քարտեզը, որը պատրաստվել էր 1920 թվականի օգոստոսի 10-ի պայմանագրի համաձայն, ինչպես նաև 1920 թվականի մարտի 23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին վկայող փաստաթղթեր, որոնք պատմում են Արցախի՝ բռնի ուժով Խորհրդային Ադրբեջանին միացման մասին։

Արցախյան համազգային շարժում բաժին խմբագրել

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում արցախյան համազգային շարժումը, Արցախյան ազգային ազատագրական պատերազմը, հետպատերազմյան շրջանում Արցախյան շարժման մասին պատմող թանգարանի վերջին բաժինները[1]։

Հասցե խմբագրել

Պատկերասրահը գտնվում է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Սասունցի Դավիթ 4 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.