Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)

Շուշիի հայերի կոտորածներ (նաև՝ Շուշիի ջարդեր), Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության բանակը, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների, ներկայիս ադրբեջանցիների) և քրդական առանձին խմբավորումների կողմից 1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց[1][2][3][4][5]։

Շուշիի ջարդեր
Շուշիի հայ ազգաբնակչության կոտորած
Շուշի քաղաքի ավերակները 1920 թվականի հայ ազգաբնակչության կոտորածներից ու տեղահանությունից հետո
Տեսակսպանդ
ՏեղադրանքՇուշի քաղաք և հարակից բնակավայրեր
Գրոհի նպատակհայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան
Տարեթիվ1919-1920 թվականներ
Առավել մասսայական կոտորածն ու տեղահանությունը՝ Մարտի 22-26, 1920թ
Զոհվածներ20․000 հայ
ՎիրավորներԱնհայտ
ԿազմակերպիչներԹուրքիայի Հանրապետության բանակ,
Արցախում բնակվող թուրքերի (թաթարների, ներկայիս ադրբեջանցիների խմբավորումներ
Քրդական խմբավորումներ
 Shusha massacre Վիքիպահեստում

Շուշիի և շրջակա գյուղերի 1919 թ. հունիսյան առաջին կոտորածը խմբագրել

1919 թ. հունվարի 15-ին Մուսավաթական Ադրբեջանի իշխանություններն անգլիացիների համաձայնությամբ Արցախի գեներալ-նահանգապետ նշանակեցին Խոսրով-բեկ Սուլթանովին։ Բայց Արցախի հայերի IV և V համագումարների որոշումներով Արցախը հռչակվել էր Հայաստանի անբաժան մաս, ուստիև նա չէր պատրաստվում ենթարկվել Մուսավաթական Ադրբեջանի նշանակած գեներալ-նահանգապետին[6]:Արցախի Ազգային խորհուրդը բրիտանական զորքերի հրամանատարությանն ուղղված 1919 թ. մայիսի 30-ի գրության մեջ Սուլթանովի նշանակմանն իր անհամաձայնությունը հիմնավորում էր նրանով, որ վերջինս հայտնի է որպես թուրքական նախկին գործակալ և արդեն աչքի է ընկել իր հակահայկական տրամադրություններով[7]։ Ավելին, նշվում էր, որ Սուլթանովը Բաքվի հայերի ջարդերի պատասխանատուներից մեկն է[8], քանզի նրա կողմից կազմավորված հրոսակախմբերը քաղաքը գրավելուց հետո ակտիվ մասնակցություն են ունեցել հայ բնակչության զանգվածային կոտորածներին[9]։ Բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնը նույնպես Սուլթանովին թուրքամետ գործիչ և պանիսլամիստ էր համարում, սակայն միաժամանակ նշում էր, որ իրենց հսկողության տակ նա արդյունավետ կաշխատի և կարգուկանոն կհաստատի Արցախում[10]։ Երիտթուրքերի հետ սերտ կապեր ունեցող մուսավաթական իշխանությունները և անձամբ Սուլթանովը ամբողջությամբ փոխառել էին հայերին բնաջնջելու երիտթուրքական փորձը։ Արցախում ու մասնավորապես Շուշիում նրանք ձգտում էին գրեթե նույնությամբ կրկնել Մեծ եղեռնին նախորդած նախապատրաստական գործողությունները, ինչպես նաև այդ հանցագործության փուլերը՝ նույն հաջորդականությամբ ու մեթոդներով։ Արցախում գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելուց հետո Սուլթանովը մի կողմից ձգտում էր անգլիացիների աջակցությամբ բանտարկել կամ Արցախից հեռացնել հայ մտավորականներին և հեղինակավոր գործիչներին, իսկ մյուս կողմից՝ նյութական օգնություն տրամադրել չքավոր հայերի այն հատվածին, որը պատրաստ էր ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը[11] ։ Զանգվածային կոտորածներից առաջ հայ բնակչության ուշադրությունը շեղելու և նրա զգոնությունը բթացնելու այս հնարքները, որոնց դրսևորումներից էր նաև սոցիալական տարբեր խմբերին պատկանող հայերին միմյանց դեմ տրամադրելը, ցեղասպանությունից առաջ կիրառել էին նաև երիտթուրքերը ։ Նման գործողություններով երիտթուրքերի վարչակարգը Օսմանյան կայսրությունում, իսկ մուսավաթական իշխանությունները՝ Արցախում փորձում էին պառակտել հայ բնակչությանը՝ զանգվածային կոտորածների ժամանակ վերջինիս զրկելով ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Շուշիի հայ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու առաջին փորձը Սուլթանովը կատարեց դեռ 1919 թ. ամռանը։ Բրիտանացիների հավաստիացումներին հակառակ՝ գեներալ-նահանգապետի կարգադրությամբ հունիսի սկզբին քաղաքի գանձարանը և հեռագրատունը Շուշիի հայկական մասից տեղափոխվեց թուրքական մաս, ինչը լրջորեն անհանգստացրեց քաղաքի հայ բնակչությանը[12] : Սուլթանովն այս նախապատրաստական քայլերով Շուշիի հայերին զրկում էր ինչպես ֆինանսական միջոցներից, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու ուղիներից՝ փակելով նաև Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհը[13] : Քրդական ծագումը[14] Սուլթանովին հնարավորություն տվեց իր եղբոր՝ Սուլթան-բեկ Սուլթանովի և հորեղբորորդու՝ Չինգիզ Յըլդրըմի[15] հրամանատարությամբ կարճ ժամանակում կազմավորել քուրդ-թաթարական ոչ կանոնավոր հրոսակախմբեր[16] ։ Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ընթացքում թուրքական վարչակարգերն ակտիվորեն ներգրավում էին նաև քրդական հրոսակախմբերին[17]։ Պատահական չէ, որ Շուշիի հայերին կոտորելու հարցում Սուլթանովը, օգտվելով թուրքական փորձից, նույնպես ապավինեց իր ցեղակիցների օժանդակությանը, երբ 1919 թ. հունիսի 2-ին Շուշիի թուրքական թաղամաս մտցրեց շուրջ երեք հազարանոց քրդական հրոսակախումբը և 1500 թաթար զինվորների[13] : Նախապատրաստական քայլերից հետո, հունիսի 4-ի առավոտյան, Սուլթանովի հրամանով սկսվեց Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը, ինչից հետո ներխուժեցին թաթար զինվորները և քրդական հրոսակախումբը և սոսկալի ավերածություններ կատարեցին ու մի քանի տասնյակ հայեր սպանվեցին ։ Հունիս 5-ի գիշերը գեներալ-նահանգապետի եղբոր՝ Ս. Սուլթանովի գլխավորած 600 հոգանոց քրդական հրոսակախումբը հարձակվեց Շուշիից ոչ հեռու գտնվող Ղայբալիշեն գյուղի վրա, և 70 տուն ունեցող բնակավայրը մեկ օրվա ընթացքում մոխրակույտի վերածվեց, տներն ու եկեղեցին ավերվեցին, ավելի քան 500 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ, կանայք ու ծերեր էին, սրի քաշվեցին[18]։ 1919 թ. հունիսյան կոտորածների փաստերի վրա հիմնվելով՝ բրիտանական զորքերի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Քլատերբերգն իր զեկուցագրում պահանջում էր քրեական պատասխանատվության ենթարկել գեներալ-նահանգապետ Խ. Սուլթանովին։ Սակայն բրիտանական հրամանատարությունը բավարարվեց միայն նրան Արցախից հեռացնելով և Հայաստանի կառավարությանը հավաստիացնելով, որ վճռական քայլեր կձեռնարկի Արցախի հայերի կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովման ուղղությամբ[19]։ Շուշիի և շրջակա գյուղերի հայ բնակչության 1919 թվականի հունիսյան կոտորածների փուլը ապագա աղետի նախերգանքն էր, ճիշտ այնպես, ինչպես 1909 թվականի ապրիլին տեղի ունեցած Ադանայի և Կիլիկիայի հայերի կոտորածները երիտթուրքերի համար կայսրության ամբողջ հայ բնակչության նկատմամբ ավելի մասշտաբային հանցագործությունից՝ Մեծ Եղեռնից առաջ ուժերի յուրատեսակ փարձարկում էր։

Արցախի հայերին պարտադրված Ժամանակավոր համաձայնագրի քաղաքական ենթատեքստը խմբագրել

Այս դեպքերից մեկ ամիս անց անգլիական զորքերը հեռացան Արցախից, իսկ Սուլթանովը վերադարձավ իր նախկին դիրքին։ 1919 թ. օգոստոսի 12-ին Արցախից հեռացավ «Ամերիկյան օգնության կոմիտե»-ի առաքելությունը, իսկ 13-ին՝ բրիտանական զորքերը, ինչից անմիջապես հետո Սուլթանովի հրամանով նախ՝ փակվեց Շուշի – Եվլախ ճանապարհը, իսկ հետո հրետանին ուղղվեց Շուշիի հայկական թաղամասի և Շոշ գյուղի վրա, որտեղ օգոստոսի 12-ին գումարվել էր Արցախի հայերի VII համագումարը։ Սուլթանովը համագումարին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով 48 ժամում ընդունել Բաքվում մշակված համաձայնագրի կետերը և Արցախը ժամանակավորապես ճանաչել Ադրբեջանի կազմում[20] ։ Օգոստոսի 22-ին Արցախի հայերի VII համագումարի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված ժամանակավոր համաձայնագրի 2-րդ հոդվածով Արցախը ժամանակավորապես ընդգրկվում էր Ադրբեջանի Հանրապետության կազմում[21]։ Այս պայմանագիրը Արցախի հայերի VII համագումարի ազատ կամքի արտահայտություն չէր, այլ ստորագրվեց ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում։ Փարիզի Խաղաղության վեհաժողովին ուղղված Հայաստանի Հանրապետության հուշագրում հստակ արձանագրվում էր, որ ադրբեջանական զորքերի և հրոսակախմբերի կողմից մի շարք հայկական բնակավայրերում կազմակերպված կոտորածներից, հարյուրավոր կանանց և աղջիկների բռնաբարություններից հետո, թնդանոթների առջև անպաշտպան մնացած և Անգլիայի օգնությունից զրկված Արցախը հարկադրված կնքեց ժամանակավոր զինադադար՝ հանուն հայ բնակչության ֆիզիկական գոյության պահպանման, արձանագրելով, որ իրենց իրավունքների վերջնական հստակեցումը պետք է կատարվի Խաղաղության վեհաժողովի կողմից[22]։ Միջազգային պայմանագրային իրավունքի տեսանկյունից Արցախի հայերի VII համագումարին Ադրբեջանի պարտադրած համաձայնագիրը անօրինական էր, քանզի «Միջազգային պայմանագրի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում ստորագրված պայմանագրերն առ ոչինչ են[23]։ Փարիզի խաղաղության վեհաժողովին ուղղված ՀՀ վարչապետ Ա. Խատիսյանի 1919 թ. օգոստոսի 28-ի հայտարարության մեջ բացահայտվում էր Ադրբեջանի կողմից Արցախի հայերին պարտադրված պայմանների քաղաքական ենթատեքստը, նշելով, որ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի կողմից Արցախի նվաճման համաթուրքական նկրտումների իրագործմանը միտված քայլ է, որով փորձ է արվում Արցախն ու Սյունիքը Ադրբեջանին ենթարկելու միջոցով՝ միանալ Թուրքիային և Հյուսիսային Պարսկաստանին և ստեղծել թյուրքական միասնական տարածք՝ Արևելյան Հայաստանը կտրելով Արևմտյան Հայաստանից և ձախողելով միացյալ Հայաստանի ստեղծումը[24] ։ Ադրբեջանը ժամանակավոր համաձայնագրի պայմաններով չբավարարվեց, և այն դիտարկում էր սոսկ որպես Արցախն իրեն ենթարկելու առաջին քայլ։ Բարձր գնահատելով Արցախը Ադրբեջանին բռնակցելու գործում Սուլթանովի ջանքերը, նրան առաջարկվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի պաշտոնը, որին ենթարկվում էր նաև Արցախում գեներալ-նահանգապետը, սակայն վերջինս 1919 թ. սեպտեմբերի 2-ի պատասխան նամակում Արցախից իր հեռանալը տվյալ պահին անթույլատրելի էր համարում, գտնելով, որ պետք է զարգացնել ձեռք բերված հաջողությունը, և Ադրբեջանի իշխանությունը տարածել նաև Զանգեզուրի վրա, ինչից հետո, նրա կարծիքով, հնարավոր կլիներ լուծել նաև հարավ-արևմտյան Ադրբեջանի հարցը[25]։ Սուլթանովն ակնարկում էր, որ Արցախի և Սյունիքի Ադրբեջանին միացնելը պայմաններ կստեղծի Հյուսիսային Իրանի Ատրպատականի տարածաշրջանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար։ Ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո 1919 թ. սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Արցախն իրենց իշխանության տակ պահելու նպատակով Սուլթանովին կարգադրում է քրդերից նոր հեծյալ և հետևակային զինված ստորաբաժանումներ կազմավորել[26] ։ Այդ գործում արդեն բավականաչափ փորձառություն ունեցող Սուլթանովը քրդական նոր հրաձգային գումարտակ և հեծելազորային դիվիզիա է կազմավորում[27]։

Շուշիի հայերի 1920 թ. մարտյան կոտորածների նախապատրաստումը խմբագրել

1920 թ. սկզբին մուսավաթական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ ուժային մեթոդով Արցախն իրեն վերջնականապես ենթարկելու ծրագրի իրագործմանը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու էր հայ բնակչության զանգվածային կոտորածներին։ 1920 թ. հունվարի վերջին թուրքական բանակի երկու բարձրաստիճան սպաների՝ Նուրի և Խալիլ փաշաների ժամանումը Շուշի ակտիվացրեց հայերի դեմ ծրագրվող ապագա գործողությունների նախապատրաստական աշխատանքները[28]։ Մարտի սկզբին նրանց միացավ նաև Քյազիմ բեյը՝ 10 թուրք սպաների հետ, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց հայ բնակչության շրջանում[29]։ Սուլթանովը փորձում էր փարատել հայերի կասկածները և բարձրաստիճան թուրք սպաներին ներկայացնում էր որպես ռազմական խորհրդատուներ։ Ըստ ամենայնի, հենց այդ թուրք սպաների խորհրդով ամրացվեցին Շուշին և Խանքենդիի ավանը, նրանց անմիջական ղեկավարությամբ Արցախի շուրջ կենտրոնացած ավելի քան 10 հազարի հասնող թաթարական զորքերն ու քրդական զինված հրոսակախմբերը վերադասավորվեցին այնպես, որ հսկողության տակ առնվեցին ռազմավարական կարևոր դիրքերը և դադարացվեց հաղորդակցությունը Արցախի և Սյունիքի միջև[30]։ Ժամանակակից ցեղասպանագիտության մեջ որպես տվյալ հանցագործության նախապատրաստման պարտադիր նախապայման նշվում է վիկտիմիզացիայի գործընթացը[31], որը կիրառվել է ինչպես 1894-1896 թթ. հայերի կոտորածներից առաջ[32], այնպես էլ երիտթուրքերի վարչակարգի կողմից՝ հայերին մեղադրելով Օսմանյան կայսրության բոլոր դժբախտությունների մեջ[33]։ Շուշիի հայերի ջարդերից առաջ մուսավաթական իշխանությունների գործակալները Արցախում ժողովներ էին հրավիրում ու գրգռիչ ճառերով մուսուլման բնակչությանը տրամադրում հայերի դեմ։ Նովրուզ-բայրամը տոնելու անվան տակ Արցախի տարբեր շրջաններից Շուշի էին բերվել հազարավոր մուսուլմաններ, որոնց Սուլթանովը հրահանգեց պատրաստ լինել և սպասել իր ազդանշանին` քաղաքի հայկական մասը հիմնահատակ կործանելու համար[34]։ Լուրեր տարածելով, թե իբր հայկական մի ջոկատ Շուշի է թափանցել[35], Սուլթանովն առաջնորդվում էր ցեղասպանության սկզբնական փուլում երիտթուրքերի կողմից շրջանառված «հայերի ապստամբություն բարձրացնելու» կեղծ վարկածով, որը Հայոց ցեղասպանության ժխտման և նենգափոխման թուրքական «հայեցակարգի» անկյունաքարն է կազմում[36]։ Շուշիի կոտորածները «հայերի ապստամբությունը» ճնշելու շինծու վարկածով հետագայում փորձեց արդարացնել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ֆ. Խան-Խոյսկին[37] նշելով, թե իբր դեպքերի նախօրյակին հայկական երկու զինված խումբ՝ յուրաքանչյուրը 26 մարդուց բաղկացած, մտել է Շուշի, միացել այնտեղ եղած զինված մարդկանց և հարձակվել ադրբեջանական զորքերի վրա[38]։ Հետևելով Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, Սուլթանովն ու Խան-Խոյսկին «ապստամբություն բարձրացնելու» շինծու մեղադրանքներով ձգտում էին արդարացնել հայ բնակչության դեմ իրականացվելիք զանգվածային կոտորածները և դրանց պատասխանատվությունը դնել զոհի վրա։

Զինաթափման գործընթացը որպես Արցախում և Շուշիի հայերի 1920 թ. մարտյան կոտորածի առաջին փուլ խմբագրել

Նախապատրաստական գործողություններին հաջորդեց Արցախի հայերին Սուլթանովի ներկայացրած վերջնագիրը, որով պահանջվում էր թույլ տալ թաթարական զորքերի և քրդական հրոսակախմբերի անարգել մուտքը Դիզակի, Վարանդայի և Ջեբրայիլի շրջաններ, մերժման դեպքում սպառնալով ռազմական ուժ կիրառել։ Մինչ այդ հայերի համար փակվել էր նաև Շուշի-Աղդամ ճանապարհը և հայ բնակչության նկատմամբ տնտեսական բոյկոտ էր կիրառվում։ Լուրեր էին ստացվել, որ Խանքենդիում և Աղդամում մոտ 400 հայեր դաժանաբար սպանվել են թաթարական զորքերի կողմից, իսկ նրանց տները և ունեցվածքը թալանվել է[39]։ 1920 թ. փետրվարի 28-ից մարտի 4-ը կայացած Արցախի հայերի VIII համագումարը, արձանագրելով ադրբեջանական իշխանությունների կողմից ժամանակավոր համաձայնագրի 1-ին, 7-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների[40] խախտումները, մերժեց Սուլթանովի պահանջը և պատրաստակամություն հայտնեց միջոցներ ձեռնարկելու՝ Արցախի հայերի կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում[41]։ Մերժում ստանալուց հետո Բաքուն մարտի 11-ին և 12-ին Արցախ ուղարկեց զենքով ու զինամթերքով բեռնված 90 վագոն[42]։ Մարտի 20-ից մուսավաթական իշխանությունները սկսեցին իրականացնել Արցախի հայ բնակչության բռնի զինաթափումը[43]։ Վստահաբար կարելի է պնդել, որ կոտորելուց առաջ հայկական բնակավայրերը շրջապատելու, արտաքին աշխարհից կտրելու և զինաթափվելու պահանջ ներկայացնելու այս սցենարը[44] Սուլթանովին հուշել էին Շուշիում գտնվող թուրքական բանակի բարձրաստիճան սպաները, որոնք հայերի կոտորածների կազմակերպման մեծ փորձ ունեին։ Շուշիի հայությանը ևս կարգադրված էր երեք օրվա ընթացքում հատուկ նշանակված տեղերում հոժարակամ հանձնել զենքերը։ Քաջ գիտակցելով, որ այդ քայլով փորձ էր կատարվում նոր կոտորածներից առաջ հայերին զրկել ինքնապաշտպանվելու միջոցներից, Արցախի բնակչությունը վճռականորեն մերժեց զինաթափվելու պահանջը, ինչը նաև 1919 թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագրի 19-րդ հոդվածի խախտում էր[45]։ Վերջնագրի ժամկետը լրանալուց հետո մարտի 22-ի առավոտյան Սուլթանովի հրամանով Արցախում կենտրոնացած թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել Շուշիի հայկական թաղամասում և բռնությամբ զինաթափել բնակչությանը[46]։ Զինաթափման անվան տակ սկսվեց Շուշիի հայերի նոր կոտորածը։ Մարտի 23-ին Սուլթանովի և թուրք սպաների ղեկավարությամբ թաթար զինվորները, քրդական հրոսակները և մուսուլմանների մոլեռանդ ամբոխը ներխուժեց Շուշիի հայկական թաղամաս, սկսեց կոտորել խաղաղ բնակչությանը, չխնայելով անգամ կանանց, ծերերին և երեխաներին։ Միայն Շուշիում զոհերի թիվը կազմեց մոտ 8000 մարդ[42]։ Շուշիի հայկական թաղամասը գրեթե ամբողջությամբ հրկիզվեց, այրվեցին բնակելի տներն ու հասարակական շինությունները։ Մահից փրկված Շուշիի հայության բեկորները, թվով 5-6 հազար մարդ, մազապուրծ փախան Վարանդա և Դիզակ[47]։

Շուշիի և ողջ Արցախի հայերի մարտյան կոտորածի մտավորականության ոչնչացման և ունեցվածքի թալանի փուլերը խմբագրել

Շուշիի կոտորածները «հայերի ապստամբությունը ճնշելու» շինծու վարկածով արդարացնող Ֆ. Խան-Խոյսկին պնդում էր, որ Շուշիում հայ մտավորականության մի մասը իբր գտնվում է Սուլթանովի հովանավորության ներքո, իսկ մյուսները հեռացել են «ապստամբների» հետ[48]։ Մինչդեռ Արցախի և մասնավորապես Շուշիի հայ բնակչության կոտորածների ընթացքում մուսավաթականները Սուլթանովի գլխավորությամբ կրկնօրինակեցին նաև երիտթուրքերի կողմից հայ մտավորականության նկատմամբ առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար տեսնելու[49] Մեծ եղեռնի երկրորդ փուլը։ Ժամանակակից ցեղասպանագիտության մեջ այս հանցավոր գործողություններին տրվել է «պոլիտիցիդի» կամ «քաղաքական սպանություն» անվանումը[50]։ Շուշիում զոհվեցին բժիշկ Յարամիշյանը, բանաստեղծներ Մ. Ջանումյանը, Փիրջանյանը, ուսուցիչներ Թավրիզյանը, Տեր-Գաբրիելյանը, գիտության ու մշակույթի այլ ներկայացուցիչներ։ Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը կախաղան բարձրացվեց, իսկ Շուշիի ոստիկանապետ Ավետիս Տեր-Ղուկասյանը ողջակիզվեց[51]։ Արցախի ու մասնավորապես Շուշիի հայերի կոտորածների ընթացքում նույնպես կրկնվեց օսմանահպատակ հայերի բնաջնջման ընթացքում իրականացված հայ բնակչության ունեցվածքի զանգվածային թալանի և ունեզրկման գործընթացը, քանզի ինչպես երիտթուրքերը, այնպես էլ մուսավաթականները հենց հայերի ունեցվածքին տեր դառնալու խթանով էին մուսուլմաններին մասնակից դարձնում այդ հանցագործությանը[52]։ Շուշիի հայկական թաղամասի տները այրելուց առաջ դուրս էին հանում ամբողջ ունեցվածքը, կահ-կարասին, որը թալանի ու կողոպուտի էր ենթարկվում թաթարների և քրդերի կողմից։ Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա հայկական թաղամասում թողնվեց միայն 10-15 տուն, որոնք մուսավաթական իշխանությունները նախատեսել էին թաթարական բանակի կարիքների համար[53]։ Ընդհանուր առմամբ, 1920 թ. մարտ-ապրիլ ամիսներին թուրք սպաների և Սուլթանովի ղեկավարությամբ մուսավաթական բանակը, քրդական հրոսակախմբերն ու մոլեռանդ մուսուլման ամբոխը Արցախում կոտորեցին մոտ 10 հազար հայերի, ավերեցին ավելի քան երեք տասնյակ գյուղեր ու շեներ։ Ջարդերից փրկված շուրջ 25 հազար մարդ ապաստան գտավ Վարանդայի, Դիզակի և մասամբ Զանգեզուրի գյուղերում[54]։

Պատկերասրահ խմբագրել

Ավերված Շուշի քաղաքը հայերի կոտորածներից հետո խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Nagorno-Karabagh Crisis:A Blueprint for Resolution» (PDF). Public International Law & Policy Group and the New England Center for International Law & Policy. 2000 թ․ հունիս. էջ 3. «In August 1919, the Karabagh National Council entered into a provisional treaty agreement with the Azerbaijani government. Despite signing the Agreement, the Azerbaijani government continuously violated the terms of the treaty. This culminated in March 1920 with the Azerbaijanis' massacre of Armenians in Karabagh's former capital, Shushi, in which it is estimated that more than 20,000 Armenians were killed.» {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  2. Giovanni Guaita (2001). «Armenia between the Bolshevik hammer and Kemalist anvil». 1700 Years of Faithfulness: History of Armenia and its Churches. Moscow: FAM. ISBN 5898310134.
  3. «Lords Hansard». publications.parliament.uk. 1997 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  4. Russian analysts Igor Babanov and Konstantin Voevodsky write that "On March, 1920, during the occupation of Shusha town, 30 thousand Armenians were massacred". / Игорь Бабанов, Константин Воеводский, Карабахский кризис, - Санкт-Петербург, - 1992 г.

    В марте 1920, во время оккупации города Шуши, 30 тысяч армян было убито.

  5. «Приложение I к письму Постоянного представителя Армении при Организации Объединенных Наций от 6 марта 2018 года на имя Генерального секретаря» (PDF). 09-04-2018. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.

    Признавая, что 30 лет назад сумгаитские погромы были запланированы и совершены властями Азербайджана и стали еще одним проявлением проводимой Азербайджаном последовательной политики уничтожения армянского народа и его экстрадиции из его колыбели, которая началась с создания Азербайджана в 1918 году посредством массовых убийств армян, особенно в Баку — 30 000 человек (1918 год) и Шуши — 20 000 человек (1920 год), затем продолжалась в советское время...

  6. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. № 49 с. 79, док. № 109, с. 167. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. № 145, с. 227. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, , док. 71, с. 109. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. ««Кавказское слово», Тифлис». 1919, 21 марта. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, ., док. 86, с. 140. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, ., док. 56, с. 90. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 151, с. 235. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 252, ց. 1, գ. 1, թ. 64:. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. Шахвердиев А., Азербайджанские курды, Международный Азербайджанский Журнал «Наследие», № 1 (43), 2010, с. 41. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Չինգիզի իսկական ազգանունը Սուլթանով էր, սակայն նա ներկայանում էր որպես Յըլդրըմ, ինչն էլ արձանագրվել է նրա փաստաթղթերում։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Walker Ch., Armenia and Karabagh: The Struggle for Unity, Minority Rights Group Publications, 1991, p. 80. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Ինչպես հայտնի է, դեռևս 1891 թ. սուլթան Աբդուլ Համիդի կողմից քրդերից կազմավորած «համիդիե» հատուկ գնդերը 1894-1896 թթ. Արևմտյան Հայաստանում իրականացրեցին հայ բնակչության դաժան կոտորածը։ (Տե՛ս Սպիրով Դ.Ա., Հայերի սարսափելի կոտորածները (1894–1896 թթ.), Եր., 1997, էջ 38-41:) Առաջին աշխարհամարտի նախօրյակին էլ հայերի բռնի տեղահանության ու բնաջնջման գործընթացը համակարգելու նպատակով երիտթուրքերի ստեղծած «Հատուկ կազմակերպություն»-ը («Թեշքիլաթ-ը մահսուսան») կարճ ժամանակում համալրվեց բանտերից ազատ արձակված հանցագործներով և քրդերով՝ կառույցի անդամների թիվը հասցնելով 30.000-ի։ (Տե՛ս Авакян А., Геноцид 1915 г. Механизмы принятия и исполнения решений, с. 28.) Մեծ Եղեռնի ընթացքում քրդական հրոսակախմբերը ոչ միայն զբաղված էին Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից Միջագետքի անապատներ բռնի տեղահանվող հայերի վրա հարձակումներով ու կոտորելով, (Տե՛ս ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 138, թ. 1) , այլև «մահվան քարավաններից» գեղեցիկ հայ կանանց ու աղջիկներին առևանգելով ու հայերի ունեցվածքը թալանելով։ (Տե՛ս Վան-Վասպուրականի հերոսամարտը - 75 (նյութերի ժողովածու), կազմող Հ. Դ. Փափազյան, Եր., 1990, էջ 66։). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 155, с. 241. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 213, с. 322. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 216, с. 331. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  21. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 214, с. 324. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 219, с. 337. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. Международное право в документах, сост. сборника Н. Т. Блатова, М., изд. Юрид. лит., 1982, с. 86. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 217, с. 334. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  25. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 220, с. 338. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 221, с. 340. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 248, с. 372. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 254, с. 376. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 94, с. 151. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. Տե՛ս Հարությունյան Հ., Շուշիի հայության կոտորածները, էջ 58-60։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  31. «Վիկտիմիզացիան» կամ «զոհաբերման» գործընթացը նախորդում է ցեղասպանության հանցագործությանը, որի ընթացքում հանցավոր վարչակարգը նախապես թիրախավորում է պոտենցիալ զոհին՝ որոշակի էթնիկ, կրոնական կամ ազգային խմբին՝ քարոզչական միջոցներով վերջինիս ներկայացնելով իբրև չարիք, սպառնալիք և հասարակությանն աստիճանաբար հանգեցնելով տվյալ խումբը ոչնչացնելու անխուսափելիության և նույնիսկ անհրաժեշտության մտքին։ (Տե՛ս Harf B., Rescuing Endangered Peoples: Missed Opportunities, Social Research. An International Quarterly of the Social Sciences, N.Y., Spring, 1995, p. 24.) Բնական է, որ եթե թիրախավորվում է զոհ խումբը, ուրեմն՝ պետք է նախանշվի նաև ապագա դահիճը, որի դերում հանդես է գալու տվյալ հասարակության մեկ այլ էթնիկ կամ կրոնական խումբը՝ ակտիվորեն մասնակցելով զոհ խմբի ոչնչացման գործընթացին և դառնալով իշխանությունների հանցակիցը։ (Տե՛ս Հովհաննիսյան Ն., Հայոց ցեղասպանությունը ցեղասպանագիտական հայեցակարգային համակարգում, Եր., 2002, էջ 18:). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  32. 1894-1896 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների նախապատրաստական շրջանում Աբդուլ Համիդը համաիսլամականությունը որպես միջոց օգտագործում էր մուսուլման թուրքերին ու քրդերին քրիստոնյաների հայերի դեմ գրգռելու համար։ Հայերի դեմ քարոզչությունն իրականացվում էր իսլամական եղբայրությունների ղեկավարների՝ շեյխերի և մոլլաների միջոցով, որոնք շրջում էին երկրով մեկ և թուրքերին ու քրդերին գրգռում «գյավուր» հայերի դեմ։ Կայսրության հայ բնակչությունը նրանց կողմից ներկայացվում էր որպես Օսմանյան կայսրությանը թշնամի քրիստոնյա աշխարհի սպասարկու, որը ենթակա է ոչնչացման։ (Տե՛ս Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Եր., 2009, էջ 163-165:). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Տե՛ս Марукян А., Проблема геноцида армян в современной геноцидологии, Ер., 2010, с. 43. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  34. Հարությունյան Հ., Շուշիի հայության կոտորածները, էջ 60։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  35. «Հառաջ», Թիֆլիս, 26 փետրվարի 1920։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  36. Առաջին աշխարհամարտի սկսվելուց կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրությունում տարածվեց Թալեաթ փաշայի կողմից առաջ քաշված «հայկական կոմիտեների զինված ապստամբության» գաղափարը, ինչին էլ իբր թե օսմանյան իշխանությունները փորձել են հակազդել։ (Տե՛ս Սահակյան Ռ., Ցեղասպանության պատմությունից, Եր., 1990, էջ 295:) Հայերի հատուկենտ ինքնապաշտպանական մարտերը թուրքական իշխանությունները ջանում էին ներկայացնել իբրև համընդհանուր ապստամբություն, սակայն անգամ գերմանացի պաշտոնյաների հաղորդած տվյալներով հաստատվում էր, որ 1915 թ. ընթացքում Օսմանյան կայսրությունում գրանցվել են հայերի այսպես կոչված ապստամբության չորս դեպք` Վանում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռում և Ուրֆայում, որոնք ժամանակագրական առումով չեն համընկնում։ (Տե՛ս Տատրյան Վ., Հայոց ցեղասպանության ժխտման հիմնական փաստարկները. աղավաղման և կեղծարարության ուսումնասիրություն., Եր., 2005, էջ 18:) Դեպքերի միջև ժամանակագրական խզումը նշանակում է, որ նշված վայրերում հայերը դիմել են ինքնապաշտպանության այն պահին, երբ բնաջնջվելու հերթը հասել է իրենց, հակառակ պարագայում հայերն այդ «ապստամբությունը» կկազմակերպեին բոլոր տեղերում միաժամանակ` հաջողության ավելի մեծ շանսեր ունենալու նպատակով, թույլ չտա¬լով, որ թուրքերն առանձինառանձին ճնշեին այդ օջախները։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  37. Ադրբեջանի վարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆ. Խան-Խոյսկին ներքին գործերի նախարար Բ. Խան-Ջիվանշիրի հետ դեռևս 1918 թ. սեպտեմբերի 15-17-ին աչքի էր ընկել Բաքվի հազարավոր հայերի կոտորածը և նրանց ունեցվածքը կողոպտելու գործողությունների կազմակերպմամբ։ (Տե՛ս Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը, էջ 399-400:). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  38. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 284, с. 417. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  39. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992,док. 283, с. 416. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  40. 1919 թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն, կողմերի համար պայմա-նա¬գիրը գործելու էր մինչև Խաղաղության համաժողովում տվյալ հարցի լուծումը, որը հավասարապես պարտադիր պետք է լիներ երկու կողմերի համար, սակայն Սուլթանովի կողմից Արցախն Ադրբեջանին վերջնականապես ենթարկելու վերջնագիրն այս կետի կոպիտ խախտում էր։ Փաստաթղթի 7-րդ հոդվածով ազգամիջյան բնույթի սկզբունքային բոլոր հարցերը նախապես պետք է քննարկվեին գեներալ-նահանգապետին կից երեք հայերից և երեք մուսուլմաններից կազմված խորհրդում, ինչից հետո միայն կարող էին կյանքի կոչվել, սակայն Սուլթանովը առանց որևէ քննարկումների Արցախի հայերին փորձում էր պարտադրել ինչպես զինաթափվելու, այնպես էլ Ադրբեջանին վերջնականապես ենթարկվելու որոշումները։ Վերջապես համաձայնագրի 15-րդ հոդվածով միայն Խանքենդիում և Շուշիում պետք է մնային թաթարական սահմանափակ կայազորներ, իսկ 16-րդ հոդվածով Արցախի հայերով բնակեցված Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի շրջաններում զորքերի ցանկացած տեղաշարժ կարող էր իրականացվել միայն գեներալ-նահանգապետին կից գործող խորհրդի անդամների 2/3-ի համաձայնությամբ։ (Տե՛ս Нагорный Карабах в 1918—1923 гг., док. № 214, с. 323—326.) Քաջ գիտակցելով, որ խորհրդի երեք հայ անդամները չէին համաձայնվի, որ Խանքենդիում և Շուշիում լրացուցիչ թաթարական և քրդական ուժեր կենտրոնացնելու և Արցախի մյուս տարածքներում զորքերի տեղաշարժերի հետ, Սուլթանովը խախտեց նաև համաձայնագրի այս կետերը։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  41. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 257, с. 377-380. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. 42,0 42,1 Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 283, с. 416. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  43. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 268, с. 392. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  44. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, Մեծ եղեռնի առաջին փուլում հայկական գյուղերը շրջապատվում էին քրդական հրոսակախմբերով կամ «Հատուկ կազմակերպության» («Թեշքիլաթ-ը մահսուսայի») ստորաբաժանումներով, ինչից հետո հայ բնակ-չությանը մի քանի ժամվա ընթացքում իրենց մոտ եղած բոլոր զենքերը հանձնելու վերջնագիր էր ներկայացվում, հակառակ դեպքում սպառնում էին հողին հավասարեցնել գյուղը։ Անգամ զենքերը հանձնելու պարագայում հայ բնակչությունը կոտորվում էր, իսկ բնակավայրը՝ վերածվում ավերակների։ (Տե՛ս Авакян А. Геноцид 1915г. Механизмы принятия и исполнения решений, с. 89.) Զինաթափվելու պահանջը բավարարելու և կոտորածիծ փրկվելու համար հայերը երբեմն ստիպված վաճառում էին իրենց անասունները, որպեսզի չափազանց բարձր գնով իրենց հարևան թուրքերից, քրդերից և չերքեզներից զենք գնեին և հանձնեին։ (Տե՛ս Гамелен А., Брон Ж.-М., Восстановленная память, Ер., 1995, с. 27.) Այդուհանդերձ, հայերի կողմից զենքերն անգամ կամավոր հանձնելու հանգամանքը թուրքական իշխանությունների կողմից քարոզչական առումով շահարկվում էր, թե իբր հայերն այդ զենքով մտադիր էին թիկունքից հարվածել օսմանյան բանակին, ուստի զենք և զինամթերք փնտրելու պատրվակով ժանդարմներն ու քրդական հրոսակախմբերն Արևմտյան Հայաստանի բնակավայրերում իրականացնում էին հայ բնակչության զանգվածային կոտորածներն ու նրանց ունեցվածքի թալանը։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  45. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 214, с. 326. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  46. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992,док. 21, с. 416. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  47. Hovannisian R., The Republic of Armenia. Volume 3, From London to Sèvres, February-August, 1920. Berkeley and Los Angeles: University of California Press, 1996, p. 152. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  48. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992,док. 284, с. 418. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  49. Հայ մտավորականության ոչնչացումը նույնպես թուրքական ցեղասպանական գործելաոճի վառ դրսևորումներից մեկն էր։ Հայ մտավորականներին ձերբակալելու ու ոչնչացնելու միջոցով երիտթուրքական իշխանությունները հայերին զրկեցին ազգային ընտրանուց, վախենալով, որ վերջինս կարող է ձախողել հայերին բնաջնջելու կառավարության հանցավոր ծրագիրը։ 1915 թ. ապրիլի 24-ին և հաջորդ մի քանի օրերին Կ. Պոլսում և վաղօրոք կազմված ցուցակներով ոստիկանությունը կալանեց 800-ից ավելի հայ մտավորականների (Տե՛ս Սահակյան Ռ., Խուդավերդյան Կ., Հայերի ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո, Եր., 1995, էջ 24:), որոնց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ, բանաստեղծներ, գրողներ, հրապարակախոսներ և լրագրողներ, գիտնականներ, կուսակցական գործիչներ և հոգևորականներ, որոնք դաժանորեն սպանվեցին տարագրման ճանապարհին։ Հայ մտավորականության ոչնչացման գործընթացը տարածվեց նաև Արևմտյան Հայաստանում և կայսրության հայաբնակ այլ տարածքներում՝ ձերբակալված հայ մտավորականների թիվը հասցնելով 2345-ի։ (Տե՛ս Halacoglu Yu., Die Armenien frage, Klagenfurt-Wien-Ljubljana-Sarajevo, 2006, p. 60.) Մեծ եղեռնի առաջին փուլում երիտթուրքական իշխանությունները հայ տղամարդկանց զորակոչեցին օսմանյան բանակ և ոչնչացրեցին` զուգահեռաբար իրականացնելով հայկական բնակավայրերի զինաթափման գործընթացը։ Այս գործողություններով ցեղասպանության կազմակերպիչները նպատակ էին հետապնդում հայերին սպասվելիք զանգվածային կոտորածներից առաջ զրկել ինքնապաշտպանական ուժից և միջոցներից։ Մեծ եղեռնի երկրորդ փուլում նախ մայրաքաղաք Կ.Պոլսում, իսկ այնուհետև կայսրության մյուս բնակավայրերում իրականացվեց հայ մտավորականության ձերբակալման և աքսորի ճանապարհին նրանց ֆիզիկապես ոչնչացնելու գործողությունը։ Թուրքական իշխանությունները հայ մտավորականության մեջ վտանգ էին տեսնում, որ նրանք իրենց հեղինակությամբ ու ազդեցությամբ հայ բնակչությանը կարող էին մղել անհնազանդության և այդպիսով ձախողել իրենց ցեղասպանական ծրագրերը, ուստի հայերին ինքնապաշտպանվելու ուժից և միջոցներից զրկելուց հետո, հաջորդ քայլով զրկեցին նաև ինքնակազմակերպվելու հնարավորությունից։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  50. «Պոլիտիցիդը» կամ քաղաքական սպանությունը ցեղասպանության հետ կապված կարող է հանդես գալ երկու ձևով։ Մի դեպքում այն կարող է լինել ցեղասպանության հանցագործության տարատեսակ, երբ որևէ հանցավոր վարչակարգ իր քաղաքական հակառակորդների և ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար է տեսնում՝ վերջիններիս ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով։ Մյուս դեպքում այն հանդես է գալիս, որպես ցեղասպանության հանցագործության փուլերից մեկը, երբ հանցավոր վարչակարգը որևէ ռասայական, էթնիկ, կրոնական կամ ազգային խումբը որպես այդպիսին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելուց առաջ նախ ֆիզիակապես վերացնում է տվյալ խմբի ընտրախավին, օրինակ՝ մտավորականությանը, որպեսզի վերջինս իր հեղինակությամբ ու ազդեցությամբ զոհ խմբին չմղեն դիմադրության կամ անհնազանդության և այդպիսով չձախողեն վերջինիս ցեղասպանելու ծրագիրը։ (Տե՛ս Հովհաննիսյան Ն., Հայոց ցեղասպանությունը ցեղասպա¬նագիտական հայեցակարգային համակարգում, էջ 14-17:) Ի դեպ, երիտթուրքերին կարելի է մեղադրել պոլիտիցիդի թե՛ առաջին, և թե՛ երկրորդ դրսևորման մեջ։ Առաջին դեպքում երիտթուրքերը 1913 թ. ֆիզիկապես վերացրեցին իրենց հակառակորդ քաղաքական ուժի՝ «Ազատություն և համաձայնություն» («Հյուրիեթ վե իթիլաֆ») կուսակցության առաջնորդներին՝ երկրում հաստատելով իրենց միակուսակցական իշխանությունը։ (Տե՛ս Авакян А., Геноцид 1915 г. Механизмы принятия и исполнения решений, с. 74.) Միակուսակցական համակարգը երիտթուրքերին հնարավորություն տվեց Առաջին աշխարհամարտի ընթացքում կազմակերպել հայերի ցեղասպանությունը՝ Մեծ Եղեռնը, որի երկրորդ փուլը՝ հայ մտավորականության ոչնչացումը «պոլիտիցիդի» կամ «քաղաքական սպանության» եզրույթի երկրորդ դրսևորումն է։. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  51. Hovannisian R., The Republic of Armenia. Volume 3, From London to Sèvres, February-August, 1920, p. 152. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  52. Ցեղասպանությանը զուգահեռ ընթացող հայերի զանգվածային ունեզրկման քաղաքականությանն օրինական տեսք տալու նպատակով ինչպես երիտթուրքական, այնպես էլ հետագայում քեմալական իշխանությունները ստեղծեցին այսպես կոչված «Լքյալ գույքերի մասին» օրենքների մի ամբողջ շարք։ Թուրքական իշխանությունների կողմից ձևավորվել էին «Լքյալ գույքերի հանձնաժողովներ», որոնք պետք է աճուրդով վաճառեին հայերի ունեցվածքը, իսկ ստացված գումարները վերադարձնեին սեփականատերերին կամ նրանց ժառանգներին։ Այս հանձնաժողովների միջոցով, սակայն, իրականացվեց օսմանահպատակ հայերի ինչպես անշարժ գույքի, այնպես էլ շարժական ունեցվածքի պետականորեն վերահսկվող բռնազավթումը, որին տեր դարձավ ինչպես պետությունը, այնպես էլ իսլամադավան բնակչությունը։ (Մանրամասն տե՛ս Լևոն Վարդան, Հայկական տասնհինգը և հայերու լքեալ գոյքերը, Պէյրութ, 1970:). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  53. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 200, ց. 1, գ. 263, թթ. 163-164:. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  54. «Հառաջ», Թիֆլիս, 20 ապրիլի 1920 թ.:. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել