«Արտասովոր ցուցահանդես» (վրաց.՝ არაჩვეულებრივი გამოფენა), 1968 թվականին ռեժիսոր Էլդար Շենգելայայի նկարահանած վրացական ֆիլմ։

Արտասովոր ցուցահանդես
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպրիտչա
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Շենգելայա
Սցենարի հեղինակՌեզո Գաբրիաձե
ԴերակատարներԳուրամ Լորթքիփանիձե, Վալենտինա Տելիչկինա, Վասիլի Չխեիջե և Դավիթ Աբաշիձե
ԵրաժշտությունԳիա Կանչելի
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն94 ± 1 րոպե
IMDbID 0174470

2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[1]։

Սյուժե խմբագրել

Գավառական քանդակագործ Ագուլի Էրիսթավին երազում է ուսուցչի նվիրած մարմարի կտորից մի արտասովոր բան կերտել։ Ռազմաճակատից վերադառնալուց հետո, սակայն, Ագուլին միայն մասնավոր պատվերներ է ընդունում իր մեծ ընտանիքը պահելու համար։ Նա մասնագիտանում է տապանաքարերի և հանգուցյալների կիսանդրիների ստեղծման գործում։ Մի օր, ընկերների հետ կերուխում անելուց հետո, Ագուլին ու նրա կինն անցնում են գերեզմանոցով՝ Ագուլիի «անհատական ցուցահանդեսով», և Ագուլին հեգնանքով խոստովանում է, որ ընդամենը վատնել է տաղանդը։ Ի վերջո, Ագուլին որոշում է իր երազանքների մարմարի բեկորը նվիրել միակ աշակերտին։

Դերեր խմբագրել

  • Գուրամ Լորթքիփանիձե
  • Վալենտինա Տելիչկինա
  • Վասիլ Չխաիձե
  • Դավիթ Աբաշիձե
  • Սալոմե Կանչելի
  • Ջուլիետա Վաշակմաձե
  • Վիկտոր Դեյսաձե
  • Ակակի Դոբորջղինիձե
  • Ալեքսանդր Քելբակյան
  • Նիկոլոզ Միկաշավիձե
  • Ջաբա Ցուլաձե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Արտասովոր ցուցահանդես» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել