Արտակ Վարդանյան (հաղորդավար, լրագրող)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)

Արտակ Վարդանյան (իրական անունը՝ Արտավազդ Վարդանյան, սեպտեմբերի 22, 1989(1989-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, լրագրող[1]։

Արտակ Վարդանյան
Արտակ Վարդանյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1989 (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԱշխատանքԱրմնյուզ հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող
Գործունեություն2002 - ներկա
ԱշխատավայրԱրմնյուզ հեռուստաընկերություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականին, Երևան քաղաքում։ Մայրը բուժքույր է, հայրը մաթեմատիկոս։ Ունի մեկ եղբայր։ 2005 թվականին ավարտել է Վարդգես Պետրոսյանի անվան Երևանի թիվ 51 միջնակարդ դպրոցը։ Այժմ աշխատում է Արմնյուզ հեռուստաընկերությունում որպես լրագրող-հաղորդավար։ Ամուսնացած չէ[2]։

Կրթություն խմբագրել

1996-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարդ դպրոցը։ 2006 - 2010 թթ. սոովորել է Խ. Աբեվյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ժուռնալիստիկայյի ֆակուլտետում։ 2010 - 2012 թթ. ընդունվել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ավարտական թեզը պաշտպանել է «ՏՏ տեխնոլոգիաների դերն ու առանձնահատկությունները մեր օրերում»[3]։

Հեռուստատեսություն և Ռադիո խմբագրել

  • 1999 թ.ին մասնակցել է «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի հայտարարած մրցույթին, հաղթող ճանաչվել 1000-ից ավել երեխաների միջից։
  • 2001 թ.-ին վարել է «Մեր հայրենիքի պատմությունը» հաղորդաշարը։
  • 2001-2002 թթ.-ին հեռուստատեսային պրակտիկա է անցել «Հայ Թիվի» հեռուստաալիքում։
  • 2002 թ.-ին Հ2 հեռուստաալիքով առավոտյան հաղորդման շրջանակներում վարել է «Բարի Լույս դպրոց» էջը։
  • 2003 թ-ին մասնակցել է նախկին «Ինտերնյուզ», այժմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» -ի հայտարարած մրցույթին և դարձելլ «Մենք ենք» տարածաշրջանային ծրագրի վեց հիմնական մասնակիցներից մեկը։
  • 2003 թ-ին մասնակցել է հայտնի լրագրող Յուլիա Մուչնիկի սեմինարին, որից հետո Բաթումի առաջին ալիքով հնարավորություն է ստացել վարելու լուրերի թողարկումը։ Երեք ամիս տևած վերապատրաստման ընթացքում սովորել է նաև թոք-շոուի հմտություննեը։
  • 2003- 2007 թթ-ին Հանրային Հեռուստաընկերության Առաջին ալիքով վարել է «Մենք ենք» ծրագիրը, որն Արտակին բերեց առաջին ճանաչումը։
  • 2006 թ.-ին 6 ամիս աշխատել է Առաջին Ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրում։
  • 2007 թ-ին Գոհար Գասպարյանի հետ միասին վարել է մանկական Եվրատեսիլի հայաստանյան առաջին հեռարձակումը։
  • 2007 թ.-ին Արտակ Ալեքսանյանից հրավեր է ստացել դառնալու «Բանաձև» թիմի «Հատոուկ Ռեպորտաժ» հաղորդման հիմնական լրագրող, ինչի շնորհիվ Արտակը ձեռք բերեց ավելի լայն ճանաչում։
  • 2009 թ-ին վարել է Առաջին ալիքի «Ականատես» հաղորդաշարը, որի շրջանակներում քննվել են իրական պատմություններ։
  • 2009-2012 թթ.-ին «Աթիվի» հեռուստաընկերության եթերում վարել է «Չվերթ» հաղորդումը, «Պարեր առանց կանոնների» շոուն Արմինկայի հետ, «Եկ այս գիշեր» երաժշտական ծրագիրը Աննա Գրիգորյանի հետ։
  • 2011-2012 թթ.-ին վարել է «Ազատ գոտի» թոք-շոուն, որը մեկ տարի շարունակ ամենաբարձր հեռուստառեյտինգ ունեցող հաղորդումն էր[4]։
  • 2012 թ.ը հեռուստատեսային կարիերայի անկման տարի էր, և Արտակը դա օգտագործեց եվրոպական երկրներում վերապատրաստումներ անցնելու համար։ Այդ ընթացքում նա «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի «Մեր քվեարկությունից առաջ» հաղորդման լրագրող էր։
  • 2013 թ.-ին հրավեր ստացավ աշխատելու «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի «Ժամը» լրատվական ծրագրում՝ որպես հեղինակ-լրագրող։
  • 2014-ից մինչև այսօր «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում վարում է «Երևանն է խոսում» թոք-շոուն։
  • 2016 թ.-ից մինչև հիմա վարում է «Տիմատիկա» հաղորդումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասին[5]։
  • 2013 թթ.-ից մինչև այսօր Դիաննա Մալենկոյի հետ վարում է «Երեկոյան Երևան» ժամանցային տեղեկատվական ծրագիրը[6]։
  • 1999 թ.-ին հանրային ռադիոյի եթերում վարել է «Հարրի Փոթերի ակումբ» ծրագիրը և «Լյալյաֆա» մանկապատանեկան շքերթը։
  • 2009 թվականից 2013 թթ. վարել է «Հանրային տասնյակ» հիթ շքերթը

Հատուկ նախագծեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.bravo.am/news/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. «Հաղորդավար լինելու համար պետք է կրթված լինել»- Արտակ Վարդանյան
  5. http://www.17.am/%D5%AC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A5%D5%AC/
  6. http://www.bravo.am/news/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A9%D5%B8%D6%84-%D5%B7%D5%B8%D5%B8%D6%82-%D5%AF%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB/
  7. http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC-2011%E2%80%9D-4/?fb_comment_id=10150395467073484_19915146