Գոհար Գասպարյան (հաղորդավարուհի)

հայ հեռուստահաղորդավար, դերասան
Այս հոդվածը հաղորդավարի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։

Գոհար Գասպարյան (հոկտեմբերի 19, 1985(1985-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հանրային Հանրային և Նոր ալիք հեռուստաընկերությաններ հաղորդավար։

Գոհար Գասպարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1985(1985-10-19) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել
ԱշխատավայրՀայաստանի Հանրային, Նոր Ալիք Հեռուստաընկերություններ և Սիգմա TV Ընկերություն
ԱմուսինՆարեկ Վան Աշուղաթոյան
 Gohar Gasparyan (model) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել 1985 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում։ 2002 թ. ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լեզվահասարակագիտական ֆակուլտետ՝ անգլերեն լեզու և միջազգային լրագրություն մասնագիտությամբ։ 2003 թվականից մինչ այսօր աշխատում է Հայաստանի Հանրային և Նոր ալիք Հեռուստաընկերություններում, Սիգմա Ընկերությունում և որպես հաղորդավար և միջազգային նախագծերի մեկնաբան։ 2014 թվականին Գոհարն իրականացրեց իր մանկության երազանքը և հիմադրեց հայկական առաջին քաղցր բամբակի բրենդը՝ «Happyk»[1]։ 2016 թ.-ին ամուսնացել է հայտնի նկարիչ, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ[2]։

Հատուկ հարցազրույցներ խմբագրել

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Գոհար Գասպարյանը վարել է հարցազրույցներ մի շարք աշխարհահռչակ կինոգործիչների հետ, որոնց թվում՝ վրացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Ֆաննի Արդանին, Հարավ Կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը, դերասանուհի Աննա Մագլալիսը, իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտային, չինացի կինոռեժիսոր Ցզյա Չժանկեին։ Գոհար Գասպարյանը հարցազրույցներ է ունեցել նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի և աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ[5]։

Հաղորդումներ խմբագրել

Տարի Անվանում
2003-2004 «Այս առավոտ», «Այս երեկո», «Այս գիշեր»
2004-2005 «Առաջին ծրագիր»
2005-2006 «Ռուբիկոն»
2006-2010 «Թոփ 10»
2012-2013 «Գտնված երազ»[6]
2013-2014 «Արի ու տես»[7]
2012-2016 «Եվրատեսիլի օրագիր»
2015-2016 «Հայաստանի համը»[8]
2018-2021 «Հայրենեան»[9]

Հատուկ նախագծեր խմբագրել

Տարի Անվանում
2006 «Ոսկե ծիրան» փառատոն, բացման արարողություն[5]
2008 Արցախում կայացած 700 զույգերի «Մեծ հարսանիք»
2010 «Ջիվան Գասպարյան 80»
2004, 2010, 2012 «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն»
2007 «Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն» ԱՄՆ
2010 «Պոկերի միջազգային առաջնություն»
2011 «Ստեփանակերտի օր»
2012 «Օրրան» բարեգործական երեկույթ

Եվրատեսիլ խմբագրել

Տարի Գործունեություն
2006 Եվրատեսիլի Հայաստանյան առաջին հեռուստամեկնաբան և միավորների հայտնող[10]
2007-2011 Լրագրող-մեկնաբան Հայաստանի պատվիրակության կազմում
2007-2011 Մանկական Եվրատեսիլի հայաստանյան հեռուստամեկնաբան
2011-2018 Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար
2011 Ավետ Բարսեղյանի հետ միասին Հայաստանում կայացած Մանկական Եվրատեսիլ մրցույթի վարող[11]
2012 Պատանի երաժիշտների Եվրատեսիլի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար[12]
2013 Պատանի Պարողների Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար[13]
2013-2015 Մալթայի Եվրատեսիլի մասնակցի ընտրության ժյուրիի անդամ
2015 Շվեդիայի Եվրատեսիլի մասնակցի ընտրության ժյուրիի անդամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քաղցր բամբակ՝ նուշի, անանուխի ու բանանի համերով. Գոհար Գասպարյանն իրականացնում է իր մանկության երազանքը
  2. «Գոհար Գասպարյանն ամուսնացել է». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Գոհար Գասպարյան
  4. Գոհար Գասպարյան
  5. 5,0 5,1 «Էյ Վի Փրոդաքշն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «Գոհար Գասպարյանի «Գտնված երազ» հաղորդումը փակվել է. ինչո՞ւ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Արի ու տես»՝ Գոհար Գասպարյանի նոր հաղորդումը
  8. Ինչպես են անցնում Գոհար Գասպարյանի` «Հայաստանի համը» հաղորդման նկարահանումները. ՖՈՏՈ
  9. Հայրենեան - Հանրային հեռուստաընկերություն
  10. Եվրատեսիլ
  11. Մանկական Եվրատեսիլ 2011-ը կվարեն հաղորդավարներ Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը
  12. «Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը պարզապես ապշեցրել է բ
  13. «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի ներկայացուցիչը կմեկնի հաղթելու :)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Գասպարյան (հաղորդավարուհի)» հոդվածին։