Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտակ Ժորայի Ավետիսյան (մարտի 3, 1973, քաղաք Մարալիկ (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում) - հունվարի 26, 1994, Հորադիզ, Ֆիզուլիի շրջան), Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ-հրամանատար, հակատանկիստ։

Արտակ Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1973(1973-03-03)[1]
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարալիկ, ՀԽՍՀ
Մահացել էհունվարի 26, 1994(1994-01-26) (20 տարեկան)
Մահվան վայրՀորադիզ, Ֆիզուլիի շրջան
ԳերեզմանՄարալիկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
Արտակ Ավետիսյանի շիրիմը Մարալիկի գերեզմանոցում

Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ (հետմահու, 2001)։ Ավարտել է Մարալիկի երաժշտական դպրոցը (1990)։ 1991-92-ին աշխատել է Մարալիկի մշակույթի տանը։

Գործունեություն խմբագրել

1992-1994 թվականներին մասնակցել է Գորիսի, Կապանի սահմանների ինքնապաշտպանական, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլի-Հորադիզի ուղղության ազատագրական մարտերին։ Ոչնչացրել է հակառակորդի 4 տանկ։

Պարգևատրումներ խմբագրել

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և «Արիություն» մեդալով։

Մարալիկի Թիվ 1 միջնակարգ դպրոցը ժամանակին կոչվել է Արտակ Ավետիսյանի անունով։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։