Արտակ Ալեքսանյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտակ Ալեքսանյան (մարտի 10, 1991(1991-03-10)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Արտակ Ալեքսանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1991(1991-03-10)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 174 սմ
Քաշ 62 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տորպեդո (Արմավիր)
Համար 17
Պատանեկան կարիերա
2007-2008 թթ. ՌուսաստանՍպարտակ Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 թթ.
2010
2011-2013 թթ.
2013
2014-2015 թթ.
2015-ներկա
ՀայաստանՓյունիկ
ՌուսաստանՈւրալ (վարձավճար)
ՌուսաստանԽիմկի
ՌուսաստանԲալտիկա
ՀայաստանՈւլիս
ՌուսաստանՏորպեդո (Արմավիր)
42 (2)
6 (0)
39 (3)
5 (0)
27 (9)
1 (0)
Ազգային հավաքական
2008-2009 թթ.
2009-ներկա
2010-ներկա
ՀայաստանՀայաստան (մինչև 19)
ՀայաստանՀայաստան (մինչև 21)
ՀայաստանՀայաստան
6 (1)
7 (0)
2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 հուլիսի, 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24 դեկտեմբերի, 2012 (UTC)

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնունդից 2 տարի անց Ալեքսանյանի ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Մայրաքաղաքում 9 տարեկանից սկսեց մարզվել «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցում, որի սանն էլ համարվում է։

2009 թվականին պայմանագիր կնքեց Հայաստանի չեմպիոն Փյունիկի հետ։ Ակումբի կազմում խաղադաշտ էր դուրս գալիս պարբերական։ Փյունիկի կազմում առաջին խաղը խաղաց 2009 թվականի հուլիսի 14-ին՝ Զագրեբի Դինամոյի դեմ տնային խաղում, խաղի 68-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։

Դեկտեմբերին ավարտվեց պայմանագիրը «Փյունիկ»ի հետ[3]. Մի քանի ակումբների հետ խոսակցություններից հետո[4], հունվարին պայմանագիր կապեց Եկատերինբուրգի Ուրալի հետ[5], հանդես գալով ՌՊԼ-ի Առաջին դիվիզինում։ Պայմանագիրը կնքվել էր 1 տարով։

«Ուրալի» հիմնական կազմում չհայտնվելու պատճառով, Ալեքսանյանը որոշեց փոխել ակումբը։ 2011 թվականի հունվարին Սարանսկի Մորդովիա և սկսեց մարզվել։ Միայն թե, որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը գնացել է Երևան և Փյունիկի կազմում ուղևորվել է Կիպրոս՝ ուսումնամարզական հավաքի[6]։. Հետո կնքվեց մեկ տարվա պայմանագիր, որը օգոստոսի վերջերին մոտ դադարեցվեց փոխադարձ համաձայնությամբ։

Օգոստոսի 31-ին «Խիմկին» Ալեքսանյանին ներկայացրեց որպես իր նորեկ։ Պայմանագիրը կնքվեց մինչև 2012 թվականի վերջը[7]։. Հունիսի վերջին Ալեքսանյանը, Եդիգարյանի և Թաթոյանի հետ մեկտեղ լքեց ակումբը[8]։. Հուլիսի վերջին վերադարձավ ակումբ, կնքելով նոր պայմանագիր[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Հայրը Լևոնն է, մայրը՝ Նունեն, կրտսեր եղբայրը՝ Արթուրը[4]։

Ալեքսանյանի գործակալը Վալերի Հովհաննիսյանն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Արտակ Ալեքսանյանը լքեց «Փյունիկը» Արխիվացված 2010-01-02 Wayback Machine (ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 Արտակ Ալեքսանյան։ Շատ զգացված եմ նման վստահության համար Արխիվացված 2010-04-20 Wayback Machine (ռուս.)
  5. Արտակ Ալեքսանյանը պայմանագիր կնքեց «Ուրալի» հետ Արխիվացված 2010-01-12 Wayback Machine (ռուս.)
  6. ««Փյունիկը» ուղևորվում է Կիպրոս» (ռուսերեն). Armsport.com. 4.2.2011. Վերցված է 5.2.2011-ին.
  7. ««Խիմկի» ՖԱ-յի նորեկը դարձավ Արտակ Ալեքսանյանը» (ռուսերեն). «Խիմկի» ՖԱ-յի պաշտոնական կայք. 31.8.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 31.8.2011-ին.
  8. «Եդիգարյանը, Ալեքսանյանը և Թաթոյանը լքեցին Խիմկին» (ռուսերեն). Armsport.com. 28.06.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 28.06.2012-ին.
  9. «Ալեքսանյանը վերադարձավ «Խիմկի»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել