Արսեն Թոխմախյան
Արսեն Թոխմախյան (Հարություն, 1843[1][2], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1892[1][2], Սուրբ Ստեփանոս վանք, Ջուղա շահրեստան, Արևելյան Ադրբեջան, Իրան[2]), ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Արսեն Թոխմախյան արմտ. հայ.՝ Արսէն Թօխմախեան | |
---|---|
Ծնվել է | 1843[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1892[1][2] |
Մահվան վայր | Սուրբ Ստեփանոս վանք, Ջուղա շահրեստան, Արևելյան Ադրբեջան, Իրան[2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վարագավանք[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս և ուսուցիչ |
Անդամություն | Միություն ի փրկություն[1] |
Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը։ Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872)։ Արևմտահայերի ազատագրության հարցով զբաղվել է դեռևս 1877 թ. ռուս-թուրքական պատերազմից առաջ։ Հրատարակել է գրքույկներ («Հայրենիքի պահանջներ և հայ գյուղացին», 1881, «Մասիս լեռների հարավային ստորոտներ», 1882)՝ արևելահայությանը արևմտահայերի ծանր կացությանը ծանոթացնելու նպատակով։
Արսեն Թոխմախյանը Թիֆլիսում միացել է «Արծրունու խմբակին»։ 1883 թվականին, Թիֆլիսի նարոդնիկական խմբակի հանձնարարությամբ, անցել է Վան։ 1884 թվականին Աղբակի Սբ. Բարդուղիմեոսի վանքի վանահայրն էր։ 1885 թվական Շատախում ձերբակալվել է, բանտարկվել (մեղադրվել է «Մշակին» թղթակցելու մեջ)։ Բանտից ազատվել է, սակայն Չուխ Գեդուկի կռվից (1889) հետո նորից է ձերբակալվել։ Հետագայում անցել է Պարսկաստան (Դերիկի վանք), այնուհետև Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի վանահայրն էր։ 1891 թվականին, սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Գրականություն խմբագրել
- Ավդալբեգյան Թ., Արսեն Թոխմախյան, Ե., 1926։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Թոխմախյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 196)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |