Արչի Գալենց
Արչի (Հարություն) Սարոյի Գալենց (անգլ.՝ Archi Galentz, օգոստոսի 20, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Արչի Գալենց | |
---|---|
Ի ծնե | Արչի (Հարություն) Սարոյի Գալենց |
Ծնվել է | օգոստոսի 20, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Սարո Գալենց |
Կենսագրություն խմբագրել
Արչի Գալենցը ծնվել է 1971 թվականին, Մոսկվայում, արվեստագետ Սարո Գալենցի ընտանիքում։ 1989 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1992 թվականին եղել է Բեռլինի գեղարվեստի համալսարանի (UdK Berlin) հրավիրյալ ուսանող, որտեղ մինչև 1997 թվականը ուսուցանել է արվեստ՝ ստանալով արվեստի մագիստրոսի որակավորում։
Ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։ Նրա ստեղծագործական գործունեությունը կենտրոնացած է ինքնության հաստատման հարցում, հատկապես քաղաքական գործոնների, ինչպիսիք են Խորհրդային Միության փլուզում, ազգային իրազեկման վերածնունդ։
1989 թվականից ունեցել է ավելի քան 70 ցուցահադնես։ 2000 թվականից զբաղվում է համադրողի (curating) աշխատանքով։ 2003 թվականից տպագրվում է ԶԼՄ-ներում[1], 2006 թվականից դասավանդում է։ «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» անդամ է։
Բեռլինում հիմնադրել է InteriorDasein Gallery պատկերասրահը[2]։
Աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Սկոպյեի, Բելգրադի, Մեդելինի ժամանակակից արվեստի թանգարաններում, Sammlung Rare Bücher, Բեռլին, Deutsche Nationalbibliothek, Լայպցիգ։
Որպես համադրող խմբագրել
- «Հայ աբստրակցիոնիզմը և նրա նուրբ կապերը ավանդույթների հետ», Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահ[3][4]
- 2014 թվական, „Armenia, Armenia! Fünf Annäherungen an eine Wiederentdeckung“, SPRECHSAAL, Բեռլին
- „Im Arzach. Ausgesuchte Bildwerke aus Berg-Karabach“, Europäische Akademie, Բեռլին
- 2013 թվական, „Writing HAJQ“, InteriorDAsein, Բեռլին
- 2012 թվական, „Dependancy Culture As A State Of Mind” InteriorDAsein, Բեռլին
- „Kosmos As Presence, V5“, InteriorDAsein, Բեռլին
- 2009 թվական, „Losgelöst” InteriorDAsein, Բեռլին
- 2007 թվական, „Dez’avju”, Երևանի Բաց համալսարան
- 2006 թվական, «Հարցադրում, Սարո Գալենց», Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ, Երևան
- «Արվեստ և կրթություն», Մոսկվա
- 2005 թվական, «Նիկողայոս Նիկողոսյան, Մոսկվա»
- 2000 թվական, «Հարություն և Արմինե Գալենցներ», Երևան
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
- 2014 „Die Geschichte des Anderen“, with V. Kreidler and P.Filin, InteriorDAsein
- 2012 „ЖИВОПИСЬ“, GBM-galery, Բեռլին
- 2011 „Manana Lesko – Moskauer Briefwechsel“, Direktorenhaus, Բեռլին
- „Joy of Life“, InteriorDAsein, Բեռլին
- 2010 „Archi Galentz. Eine Auswahl“ VR-Bank, Erlangen
- „Mit meinen Augen“, with J. Balov, InteriorDAsein
- 2007 „Pose As A Position”, Ակումբ, Երևան
- 2006 „USTA, has you got some ASTAR?“, Prima Center, Բեռլին
- 2005 „The Red November“ Atelier M.Tralau, Eckernförde, Գերմանիա
- „This Days in 16 Years“, Prima Center, Բեռլին
- 2004 „Absolute Borders“, with J. Balov at the „Berliner Liste“, Բեռլին
- 2001 „Im Schwarzen Garden“, Südost Zentrum, Berlin
- 2000 „Archi Galentz, Malerei“, Gallery Taube, Բեռլին
Ընտանիք խմբագրել
- Պապը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենց
- Տատը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենց
- Հայրը՝ նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Սարո Գալենց
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վենետիկի Բիենալեում հայկական տաղավարը բացվեց Արարատ Սարգսյանի ելույթով, Լուսանկարները և տեքստը հատուկ ՕՐԵՐի համար՝ Արմինե Թորոյան և Արչի Գալենց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ InteriorDasein Gallery
- ↑ «Հայ աբստրակցիոնիզմը և նրա նուրբ կապերը ավանդույթների հետ» Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում(չաշխատող հղում)
- ↑ Vernissage zur Kunstausstellung "Armenische Abstraktion. Subtile Verknüpfungen mit der Tradition"