Արշավիր Շավարշյան

հայ մանկավարժ

Արշավիր Մեսրոպի Շավարշյան (մայիսի 14 (26), 1884[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մանկավարժ, պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954

Արշավիր Շավարշյան
Ծնվել էմայիսի 14 (26), 1884[1]
Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդասախոս
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1898)[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1906)[1], Ենայի համալսարան[1] և Լայպցիգի համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ամուսին(ներ)Եղիսաբեթ Իսաբեկյան
 Arshavir Shavarshyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Արշավիր Շավարշյանը ծնվել է Իգդիրում (Սուրմալուի գավառ), քահանա Մեսրոպ (Ալեքսանդր) Շավարշյանի ընտանիքում[2]։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896-1998 թվականներ), որտեղ աշակերտել է Աղայանին և Պռոշյանին, և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898-1906 թվականներ)։ Ավարտելով Ճեմարանը որպես մանկավարժ աշխատել է Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում (1906-1910 թվականներ)։ 1910-1914 թվականներին սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, Արշավիր Շավարշյանը ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժություն-հոգեբանություն բաժինը։

Գործունեություն խմբագրել

1914-1918 թվականներին մանկավարժություն և հոգեբանություն է դասավանդել Գևորգյան ճեմարանում։ 1918 թվականին փոխադրվել է Երևան՝ տարրական դպրոցների տեսուչի պաշտոնով։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում որպես դպրոցական կենտրոնական հրահանգիչ (1921 թվական)։ 1921-1922 թվականներին նշանակվել է սոցդասվար Երևանի լուսբաժնում։

1921 թվականին Երևանում եղել է Ն. Կրուպսկայայի անվան դպրոցի հիմնադիրը և առաջին տնօրենը[3]։ 1921-1927 թվականներին լուսժողկոմատում վարել է ուսուցիչների վերապատրաստման, ապա դպրոցական բաժինները։ Երևանի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի բազայի վրա, ելնելով ուսուցչական կադրերի մեծ պահանջարկից, հիմնվել է Մանկավարժական ինստիտուտը և առաջին տնօրեն է նշանակվել Արշավիր Շավարշյանը։ Աշխատել է Երևանի պետական համալսարանում (1921-1935 թվականներ)՝ դասավանդելով մանկավարժական դիսցիպլինա, մանկավարժություն, հոգեբանություն, մանկավարժության պատմություն, հայ մանկավարժության պատմություն, թվաբանության մեթոդիկա։ Մինչև կյանքի վերջը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1935-1940 թվականներ), մանկավարժության ամբիոնի վարիչ (1940-1960 թվականներ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-1948 թվականներ)[4][5]։

1936 թվականին Հայկական ԽՍՀ Լուսժողկոմատի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1954 թվականին ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է «Գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Չորս անգամ ընտրվել Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։

 
Արշավիր Շավարշյանի կիսանդրին Երևանի թիվ 40 դպրոցի դիմաց, քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան

Հիշատակ խմբագրել

1963-1964 թվականներին Երևանի թիվ 40 դպրոցը վերանվանվել է Արշավիր Շավարշյանի անունով։ Դպրոցի առջև 1965 թվականիին տեղադրվել է Արշավիր Շավարշյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան

Ուսումնասիրություններ խմբագրել

Շավարշյանը հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից է։ 1932 թվականից զբաղվել է հայ մանկավարժության պատմության առանձին խնդիրների և դեմքերի ուսումնասիրությամբ։ Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-1961) մենագրության, մաեմատիկայի և երկրաչափությանը վերաբերող մի շարք դասագրքերի, խնդրագրքերի, մեթոդական ուղեցույցների և բազմաթիվ գիտական հոդվածների[6][7] ու աշխատությունների[8].

  • Հայ գիրք, 2012։ 1921-1930 թթ.
  • Մաթեմատիկա Գ տարի, Հայպետհրատ, 1933 թ.:
  • Հեքիաթներ, 1937։ տիտղթ. (խմբ.՝ Արշ. Շավարշյան)
  • Հայ մանկավարժներ ։ XIX-XX դդ.(1920 թ.) Գիրք Բ, 1961։ տիտղթ. (կազմ. և խմբ.՝ Արշավիր Մեսրոպի Շավարշյան)
  • Թվաբանական խնդիրների եվ վարժությունների ժողովածու։ Մաս 1, Տարրական դպրոցի յերրորդ դասարանի համար, 1937։ տիտղթ. (թարգմ. Ա. Շավարշյան)
  • Բուգոսլավսկայա, Ն. Մաթեմատիկական գրագիտություն, 1921։ տիտղթ. (Թարգմ.`Ա.Շ.)
  • Կյանք և հաշիվ (1928-1933 թ.)
  • Գրաֆիկ աշխատանքները դպրոցում (1935 թ.)
  • Ղ.Աղայանը որպես մանկավարժ (1939 թ.)
  • Աշակերտների առաջադիմության գնահատման նորմաները մաթեմատիկայից ։ V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շավարշյան)
  • Աշակերտների առաջադիմության գնահատման նորմաները մաթեմատիկայից ։ V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շավարշյան)
  • Իսահակ Հարությունյանը որպես մանկավարժ (1953 թ.)
  • Առաքել Բահաթյանի մանկավարժական հայացքները (1957 թ.)
  • Հովհ.Տեր-Միրաքյան
  • Ուսուցիչը հայ գեղարվեստական գրականության մեջ
  • Երեխայի կամքի դաստիարակումը ընտանիքում
  • Լև Տոլստոյի մանկավարժական գործունեությունը և մանկավարժական հայացքները
  • Կոմպլեքսային թեմաների դասավանդումը (1926 թ.)
  • Ա.Աստիճանի դպրոցի վերամշակված ծրագիրը (1926 թ.)
  • Ժողովրդական կրթությունը սովետական Հայաստանում (1945 թ.)
  • Միահամուռ ջանքերով բարձրացնել դպրոցականների կարգապահությունը (1955 թ.)
  • Դպրոցականի կուլտուրական վարքի դաստիարակումը (1956 թ.)
  Երիտասարդության դաստիարակությունը միշտ էլ եղել է իմ մանկավարժական երկարամյա գործունեության նվիրական սուրբ ասպարեզը և այդպիսին էլ կմնա քանի դեռ աշխատանքի թեկուզ մի կաթիլ ուժ կա իմ մեջ, քանի դեռ բաբախում է իմ սիրտը։ Այս է եղել և մնում է իմ կյանքի խորհուրդը։
- Ա.Մ.Շավարշյան
 

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 456.
  2. Իսաբեկյան, Էդուարդ (1994). Իգդիր. Երևան: Արևիկ. ISBN 5-8077-0425-8.
  3. «Երևանի Պրոֆեսոր Ա. Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց». yerevan40.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018-12-04T17:38:53Z-ին.
  4. «AV Production - Արշավիր Շավարշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018-12-04T17:40:33Z-ին.
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003
  6. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Շավարշյան, Արշավիր Մեսրոպի 1884-1960 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2018-12-04T17:53:41Z-ին.
  7. «ԵՊՀ գրադարան քարտարան, Շավարշյան, Արշավիր Մեսրոպի». 89.249.207.20. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  8. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'kw,wrdl: շավարշյան'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Շավարշյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Շավարշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 456