Արմեն Հ. Հայրապետյան
հայ տնտեսագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հրայրի Հայրապետյան (հուլիսի 12, 1970, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ։ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Արմեն Հ. Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | ՀՀ ՖՆ |
Կրթություն խմբագրել
- 1987-1992 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` «Աշխատանքի կազմակերպում և նորմավորում» մասնագիտացմամբ, տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1992-1993 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 1994-1998 թթ. - Հայխնայբանկի Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ։
- 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ։
- 1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ։
- 2000-2002 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ։
- 2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ։
- 2008-2014 թթ. փետրվարի 5 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ։
- 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[1][2]։
- 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
- 2016 թվականին ՀՀ վարչապետի 918-Ա որոշմամբ նշանակցվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[4]։
- 2016թ. hոկտեմբերից 2023թ․ հունվար ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
- 2023թ․ հունվարից 2023թ․փետրվար ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
- 2023թ․ փետրվարի 7-ից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Տեղեկատվական կենտրոն - Պաշտոնական լրահոս - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.