Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենիա (այլ կիրառումներ)

Արմենիա (անգլ.՝ Armenia), գյուղ Բելիզի Կայո շրջանում, երկրի մայրաքաղաք Բելմոպանից 8 կմ հարավ։

Գյուղ
Արմենիա
ԵրկիրԲելիզ Բելիզ
ՇրջանԿայո
Բնակչություն1395 մարդ (2010)[1]
Ժամային գոտիCDT?
Արմենիա (Բելիզ) (Բելիզ)##
Արմենիա (Բելիզ) (Բելիզ)

Պատմություն խմբագրել

Այս շրջանի առաջին բնակիչները փախստականներ էին, որոնք եկել էին Գվատեմալայից, Սալվադորից և Հոնդուրասից, փորձելով խուսափել քաղաքացիական պատերազմից։ Բելիզի հարավային շրջաններից եկել են նաև մայաներ ու այլ էթնիկ խմբեր, որպեսզի մոտ լինեն բուժհաստատություններին, տրանսպորտին ու շուկաներին։

Աշխարհագրություն խմբագրել

Արմենիան գտնվում է Մայա լեռնաշղթայի նախալեռնային տեղանքում՝ շրջապատված ջունգլիներով, քարանձավներով ու գետերով[2]։ Ավտոմոբիլային ուղիներով գյուղը կապված է մայրաքաղաքի հետ։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի տվյալներով գյուղում ապրում է 1395 մարդ[3], հիմնականում իսպանացիներ, մայաներ և մետիսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20140304151214/http://www.statisticsbelize.org.bz/index.php/statisticsmenu/2012-04-26-21-58-01/2012-04-26-22-38-01?download=130%3Apopulation-data-census-2010
  2. Расположение села на карте Викимапия Արխիվացված 2018-12-25 Wayback Machine (ռուս.)
  3. «Population Data – Census 2010». Statistical Institute of Belize. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.