Արմենակ Ահարոնյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմենակ Ահարոնյան (1889, Թիֆլիս - 1916), հայ երգիչ, տենոր։

Արմենակ Ահարոնյան
Ծնվել է1889
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1916
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Մասնագիտական կրթությունն ստացել է Ռոստովի կայսերական երաժշտական դպրոցում, ապա՝ կատարելագործվել Միլանի կոնսերվատորիայում։ Նրա ձայնով հիացողներից էր իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին, որը նամակագրություն է ունեցել նրա հետ։ Ահարոնյանը հիմնովին տիրապետել է իտալերենին։ Իտալիայից աշխատակցել է «Թատրոն և երաժշտություն» պարբերականին։ «Թատրոն և երաժշտություն» երկամսյա պատկերազարդ հանդեսը լույս է տեսել 1910-1917 թվականներին, Բաքվում։ Աշխատակցել են Կոմիտասը, Գևորգ Չմշկյանը, Գևորգ Չուբարը և այլք։ Մահացել է 1916 թվականին 27 տարեկանում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ.Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 61։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 18։