Գևորգ Չուբար

հայ դերասան, թարգմանիչ, գրող

Գևորգ Հովհաննեսի Չուբար (Չուբարյան, նոյեմբերի 1, 1864(1864-11-01), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1930(1930-09-29), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, թարգմանիչ, գրող։ Դոնի Ռոստովի Ադամյանի անվան թատրոնի հիմնադիրներից (1922)։

Գևորգ Չուբար
Ծնվել էնոյեմբերի 1, 1864(1864-11-01)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 29, 1930(1930-09-29) (65 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և գրող

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Չուբարը ծնվել է Նոր Նախիջևանում։ 1872 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական բաժինը։ 1882 թվականից ակտիվ մասնակցել է Նոր Նախիջևանի մշակութային կյանքին, եղել Դրամատիկական արվեստը սիրողների ընկերության երկարամյա նախագահը[1][2]։

Դերեր խմբագրել

Աչքի է ընկել բնութագրական դերերով։

  • Ֆրանց Մոոր՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Իվանուշ՝ է. Բախչիսարայցյանի «Մոտնի նշանտուք»

Ստեղծագործություններ խմբագրել

Պիեսներ

  • «Սանդուխտ»
  • «Ոսկի և սեր»
  • «Հրդեհ»

Օպերետներ

  • «Մարո»
  • «Արևելքի աստղը»

Արձակ գործեր

  • «Փշրված կյանք»
  • «Իմ զրոյցները։ Գիրք II»[3]
  • «Մահտեսի-Սարգիս։ (Գիւղական կեանքից) ։ Գիրք 1»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Չուբար». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.