Արմավաթուփ
Արմավաթուփ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Կարմրանազգիներ (Tamaricaceae) |
Ցեղ | Արմավաթուփ (Myricaria) Desv. |
Արմավաթուփ, մուրտ (լատին․՝ Myricaria), կարմրանազգիների ընտանիքի տերևաթափ թփերի և կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝ արմավաթուփ աղվեսագի (M. alopecuroides)։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունը շագանակամոխրագույն է, բարձրությունը՝ 1, 5-2 մ։ Տերևները մանր են, նստադիր, գծանշտարաձև, ամբողջաեզր, ընձյուղի երկայնքով խիտ դասավորված։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ վարդագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր (հիմնականում՝ կեղևում), վիտամին C (տերևներում)։ Բույսի կանաչ մասերի եփուկն օգտագործում են կանանց հիվանդությունների ժամանակ։ Խոնավասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ, ցրտադիմացկուն է և լուսասեր։ Բույսի կեղևը գործածում են սև ներկ ստանալու համար։ Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ։
Կանաչ շինարարությունում այն օգտագործում են որպես կենդանի ցանկապատ[1]։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Իրանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Ճապոնիայում, Չինաստանում, ինչպես նաև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետափերին, չոր գետահովիտներում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունըան Լ․Վ․, Քո շրջապատի թփերը, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաթուփ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաթուփ» հոդվածին։ |