Արծվիկ Սարգսյան

քաղաքական գործիչ

Արծվիկ Աշոտի Սարգսյան (հունիսի 17, 1971(1971-06-17), Քարին տակ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Արծվիկ Սարգսյան
Ծնվել էհունիսի 17, 1971(1971-06-17) (52 տարեկան)
ԾննդավայրՔարին տակ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արծվիկ Սարգսյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 17-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ 1977-1988 թվականներին սովորել է Քարին տակի միջնակարգ դպրոցում։ 1988-1994 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում։ 1990 թվականին անդամագրվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցել Քարին տակի ինքնապաշտպանությանը և Շուշիի ազատագրմանը։ 1992 թվականի հուլիսին եղել է Քարին տակի գլխավոր անասնաբույժ։

1993 թվականի մարտից մինչև 1994 թվականի հունվարը եղել է Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ։

1994 թվականին անցել է ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

1994 թվականի սեպտեմբերին եղել է Շուշիի անասնաբուժական լաբորատորիայի տնօրեն։ Աշխատանքը համատեղել է ծառայության հետ։ Մասնակցել է Արցախյան գոյամարտին։ 1994 թվականին Մարտակերտի ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից շարունակել ծառայությունը։

1997 թվականին եղել է Շուշիի շրջանի անասնաբուժական կայանի տնօրեն-գլխավոր անասնաբույժ, որից հետո՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հայցորդ։

2005 թվականի հունիսի 18-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2][3]։ Եղել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2006 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2007 թվականին ստացել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։ 2009 թվականի փետրվարին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրերի կենտրոնի տնօրեն։

2011 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Արծվիկ Սարգսյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2013 թվականի մարտի 18-ից՝ Շուշի համայնքի ղեկավար էր[5]։

Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների և երկու մեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Անկուսակցական է[6]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Շուշիի ազատագրման համար» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 304-Ա հրամանագիր, 08.05.2002 թվական)
  • «Արիության համար» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 281-Ա հրամանագիր, 25.01.2002 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սարգսյան Արծվիկ Աշոտի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «Ամեն գիշեր երազում Շուշին եմ տեսնում...»». syuniacyerkir.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «19 հունիսի 2005թ». cecnkr.am. 25.08.2023.
  4. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Վարչություն | Արցախի Ազատամարտիկների Միություն». 2023 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 25.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել