Արիս Սարգսյան
Արիս Սեդրակի Սարգսյան (1920, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Արիս Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Էջմիածնի գավառ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1958) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Արիս Սարգսյանը ծնվել է 1920 թվականին, Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական աշխատանքի անցել Ջանֆիդա գյուղի դպրոցում, աշխատել է երկու տարի։ Պատերազմի առաջին օրերից զորակոչվել է բանակ, ավարտել Մանգլիսի ռազմական ուսումնարանը և նշանակվել դասակի հրամանատար։ Կարճ ժամանակ լինելով Իրանում տեղավորված խորհրդային զորքերի շարքերում, փոխադրվել է գործող բանակ, մասնակցել Ղրիմի պաշտպանության մարտերին։ Մարտերից մեկում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս[1]։
1944-1945 թվականներին Առաջին մերձբալթյան ռազմաճակատում 43-րդ բանակի 235-րդ գնդի ավտոմատավորների դասակի հրամանատար Սարգսյանը սխրագործության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ Այնուհետև նա մասնակցել է Արևելյան Պրուսիայի և Քյոնիգսբերգի գրավմանը։ Այդ ժամանակ էլ ծանր վիրավորվել է կրծքավանդակից, վեց անիս բուժվելուց հետո վերադարձել է հայրենիք։ Պարգևատրվել է մարտական երեք շքանշնաններով, «Աշխատանքային արիության», «Աշխատանքային գերազանցության», «Աշխատանքի վետերան» մեդալներով[1]։
Սարգսյանը վերադարձել է Ջանֆիդա գյուղը, շարունակել ուսուցչական աշխատանքը։ 1953-1958 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Չորս տասնյակ տարուց ավելի Արիս Սարգսյանն աշխատել է Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցում, եղել է հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ, եղել է հասարակական աշխատանքների ակտիվ մասնակից[1]։
Պարգևներ խմբագրել
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- «Աշխատանքային արիության» մեդալ
- «Աշխատանքային գերազանցության» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ