«Արենի», սեղանի տեսակավոր գինի։ Ստացվում է 1945 թվականից Գետափի գինու գործարանում (ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջան), «Արենի» խաղողից։ Թնդությունը՝ 12-10 ծավալային %, տիտրվող թթվությունը՝ 5-7 գ/լ։ Արենին ունի սուտակի գույն, յուրատեսակ մրգային համ, տտիպություն։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։