Արգանդի պարանոցակալ, բեղմնականխման հեշտոցային պատնեշային միջոց։ Այն տեղադրվում է արգանդի պարանոցի արտաքին բացվածքի դիմաց՝ փակելով արգանդի պարանոցի մուտքը։ Այդ կերպ այն խոչընդոտում է սպերմայի ներթափանցումն արգանդի խոռոչ արգանդի արտաքին բացվածքի միջով։ Արգանդի պարանոցը փակելու միջոցով հղիությունը կանխելու միտքը ծագել է հազարավոր տարիներ առաջ։ Սակայն ժամանակակից արգանդի պարանոցակալը, որը տեղավորվելով հեշտոցի պատերի արանքում իրենով փակում է արգանդի մուտքը, ավելի նոր է. այն ծագել է 20-րդ դարում։

Արգանդի պարանոցակալ
Արգանդի պարանոցակալ
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՊատնեշային
Մարդկությանը հայտնի է1838
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքումPrentif, nulliparous: 9%
Prentif, parous: 26%[1]
Տիպական կիրառման դեպքումPrentif, nulliparous: 16%
Prentif, parous: 32%
Lea's Shield: 15%[1]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)դարձելի
ՀուշումՏեղադրել սերմնասպաններով և թողնել սեռական հարաբերությունից հետո 6 ժամվա ընթացքում
Կլինիկական նշաններՀամապատասխան չափն ընտրելու և տեղադրելու համար
Առավելություններ և թերություններ
ԱռավելություններՕրգանիզմում կարելի է թողնել 48 ժամ

Չափի համապատասխանեցում խմբագրել

Կանայք, ովքեր ցանկանում են օգտագործել արգանդի պարանոցակալ, անցնում եմ կլինիկական հետազոտություն, որի ընթացքում որոշում է, թե արդյոք տվյալ միջոցը համապատասխանում է կնոջը, թե ոչ։ Այն դեպքում, երբ որոշվում է, որ պարանոցակալը համապատասխանում է կնոջը, մասնագետը որոշում է դրա ճշգրիտ չափը։

Կիրառումը խմբագրել

Պարանոցակալը տեղադրելիս կամ հանելիս նախ անհրաժեշտ է լվալ ձեռքերը՝ վնասակար բակտերիաների ներթափանցումը հեշտոց կանխելու համար[2]։ Արգանդի պարանոցակալը տեղադրվում է մինչև սեռական հարաբերությունը[3]։ Պարանոցակալը անհրաժեշտ է թողնել հեշտոցում վերջին սերմնաժայթքումից հետո՝ առնվազն 6[4][5]- 8[3][6] ժամվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում պարանոցակալը հանել 72 ժամվա ընթացքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  2. Johnson, Jennifer (2005 թ․ դեկտեմբերի 1). «Diaphragm, Cervical Cap and Shield». Planned Parenthood. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Cervical Caps». Cervical Barrier Advancement Society. 2005 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Directions for use». FemCap. 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Instructions for Use». Veos PLC. 2003. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Cervical Cap». Family Practice Notebook. 2000. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Cervical Barrier Advancement Society
  • Diaphragms and Caps (Yahoo Group)
  • Femcap website

Oves website