Արամ Բոգոսյան, (պորտ.՝ Aram Boghossian, նոյեմբերի 17, 1929(1929-11-17), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), հայազգի բրազիլացի նախկին լողորդ, 1948 և 1952 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։

Արամ Բոգոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 17, 1929(1929-11-17) (94 տարեկան)
Ծննդավայր՝Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1929 թվականին հայի ընտանիքում։ Միաժամանակ զբաղվել է լողով և բասկետբոլով, բայց հետագայում որպես մարզաձև ընտրել է լողը[1]։

Պողոսյանը մասնակցել է երկու օլիմպիական խաղերի։ 1948 թվականի Լոնդոնի խաղերի կիսաեզրափակիչ փուլում դուրս է մնացել 100 մետր ազատ ոճի լողի մրցապայքարից, իսկ 4×200 մետր ազատ ոճում Բրազիլիայի թիմի հետ դուրս է եկել եզրափակիչ և զբաղեցրել 8-րդ տեղը։ Նրա ռեկորդը գերազանցել է միայն Հարոլդո Լարան 1956 թվականին[2]։

1951 թվականին տեղի ունեցած առաջին Պանամերիկյան խաղերի ժամանակ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում նա նվաճել է արծաթե մեդալ 4×200 մետր ազատ ոճում[3]։

1952 թվականին՝ Հելսինկիում տեղի ունեցած օլիմպիական խաղերի նախնական փուլերից դուրս է մնացել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olimpianos - Atletas Olímpicos Brasileiros: ARAM BOGHOSSIAN Արխիվացված 2017-04-12 Wayback Machine Acessado em 10 de fevereiro de 2017
  2. «OUR FASTEST SWIMMER OF THE WORLD - PART I». Best Swimming. 2008 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  3. Olderr, Steven (2015 թ․ հուլիսի 11). The Pan American Games / Los Juegos Panamericanos: A Statistical History, 1951-1999, bilingual edition / Una Historia Estadistica, 1951-1999, edicion bilingue (իսպաներեն). McFarland. ISBN 978-1-4766-0468-8.
  4. PeoplePill. «Aram Boghossian: Swimmer (born: 1929)». PeoplePill (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել