Ավտոմատ կառավարման համակարգի ճշգրտություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ավտոմատ կառավարման համակարգի ճշգրտություն, ավտոմատ կառավարման համակարգերի (ԱԿՀ) կարևոր բնութագիր, որոշում է իրական կառավարվող պրոցեսի (ԿՊ) մոտեցման աստիճանը պահանջված պրոցեսին։
ԿՊ-ի շեղումը պահանջվածից պայմանավորված է կառավարման օբյեկտի և ԱԿՀ-ի դինամիկական հատկություններով, ԱԿՀ-ի մեջ մտնող չավփչ և գործադիր սարքերի սխալանքներով, որոշ տարրերի ներքին աղմուկներով և արտաքին խանգարումներով։ Այդ շեղումն առաջանում է սիստեմատիկ և պատահական սխալանքներից։
Սիստեմատիկ սխալանքը ԿՊ-ի պատահական շեղման մաթեմատիկական, սպասումն է։
Պատահական սխալանք խմբագրել
Պատահական սխալանքը սովորաբար բնութագրվում է դիսպերսիայով կամ միջին քառակուսային շեղմամբ (միաչափ ԿՊ-ի դեպքում) և կամ կոռելյացիոն մատրիցով (բազմաչափ ԿՊ-ի դեպքում)։
Սիստեմատիկ և պատահական սխալանքների միջև եղած առնչությունը որոշվում է համակարգի թողունակության շերտով (մուտքի ազդանշանի տատանումների այն հաճախականությունների տիրույթով, որոնց արձագանքում է համակարգը)։ Թողունակության շերտի ընդլայնումով համակարգը դառնում է պակաս իներցիոն, և սիստեմատիկ սխալանքը փոքրանում է, սակայն մեծանում է պատահական սխալանքի դիսպերսիան։ Ճշգրտությունը սերտորեն կապված է ԱԿՀ-ի մեկ այլ կարևոր բնութագրի՝ զգայունության հետ։
Տես նաև խմբագրել
- Ավտոմատ կառավարման համակարգ
- Ավտոմատ կառավարման համակարգի կայունություն
- Ավտոմատ կառավարման համակարգի ազդեցություն
- Զգայունություն ավտոմատ կառավարման տեսության մեջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 102)։ |