Ավստրալիական ագռավ

թռչունների տեսակ
(Վերահղված է Ավստրալական ագռավից)
Ավստրալիական ագռավ
Ավստրալիական ագռավ
Ավստրալիական ագռավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Eupasseres
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Ագռավ (Corvus)
Տեսակ Ավստրալիական ագռավ (C. coronoides)
Միջազգային անվանում
Corvus coronoides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավստրալիական ագռավ[1] (լատին․՝ Corvus coronoides), ագռավների ցեղին պատկանող թռչունների տեսակ։

Նկարագրություն

խմբագրել

Ավստրալիական ագռավն առաջին անգամ նկարագրվել է 1827 թվականին։ Coronoides («ագռավակերպ») ածականը կազմվել է հին հունարեն՝ κορονη (corone)՝ «ագռավ» և ειδος (eidos)՝ «ձև» բառերից։ Ավստրալիական ագռավն ունի նաև այլընտրանքային անվանումներ, այդ թվում՝ «հարավային ագռավ», իսկ տեղաբնիկները այն կոչում են «wugan»[2]։

Ավստրալիական ագռավն Ավստրալիայի երեք տեսակի ագռավներից ամենախոշորն է։ Նրա երկարությունը հասնում է 46-53սմ, թևերինը՝ 100սմ, քաշը՝ շուրջ 650գ։ Այն սովորական ագռավից փոքր է, բայց մնացած հատկանիշներով շատ նման է վերջինիս։

Փետուրները, կտուցը և ոտքերը ամբողջովին սև են, փետուրներն ունեն կապտամանուշակագույնից մինչև կապտականաչ փայլ, որոնց հիմքը մոխրագույն է։ Աչքի ծիածանաթաղանթը սպիտակ է, որը բնորոշ է Ավստրալիայի և հյուսիսում գտնվող մոտակա կղզիների բոլոր ագռավներին։ Ավստրալիական ագռավը տարբերվում է պարանոցի նկատելի փետուրներով։

Երիտասարդ թռչունը հիշեցնում է մեծ առանձնյակներին, բայց նրա աչքերն ավելի մուգ են, վզիկի փետուրները կարճ են, և երբեմն՝ բավականին հազվադեպ՝ մերկացնելով մաշկի վարդագույն հատվածները։

Ավստրալիական ագռավի մոտ ազգականներն են՝ ավստրալիական ագռավ (Corvus orru), բեննետով ագռավ (Corvus bennetti), թասմանական ագռավ (Corvus tasmanicus) և հարավավստրալիական ագռավ (Corvus mellori

Ավստրալիական ագռավի ենթատեսակներ

խմբագրել

Տարբերում են ավստրալիական ագռավի 2 ենթատեսակ․

Խառնածին թռչունները հանդիպում են Էյր թերակղզում, Գոլեր սարերում և Հարավային Ավստրալիայի Էյր լճի շրջակայքում։

Բնակավայր

խմբագրել

Գյուղական շրջաններում թռչունների մեկ զույգը ձագակազմի հետ մեկտեղ զբաղեցնում է շուրջ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, այն դեպքում, երբ քաղաքային շրջաններում նույն չափի տարածքում կարող է բնակվել 10 անգամ շատ ագռավ։

Տարածվածություն

խմբագրել

Այս տեսակի արեալը կազմում է հարավ-արևելյան Ավստրալիան և Արևմտյան Ավստրալիայի հարավային մասը, պոպուլյացիաները նեղ հատվածով միավորվում են Նալլարբոր հարթավայրի երկայնքով։ Այս տեսակը բնորոշ է Սիդնեյ և Կանբերրա քաղաքներին։

Սնունդ

խմբագրել
Ավստրալիա, Քվինսլենդ

Ավստրալիական ագռավն ամենակեր է։ Այն սնվում է սերմերով, մրգերով, միջատներով, մանր կենդանիներով, ձվերով, փոքր սողուններով և կենդանիների դիակներով։ Այս թռչունները հիմնականում մսակեր են։

Սննդային նախապատվությունը տոկոսներով․

  • 34 % կենդանիների դիակ
  • 42 % անողնաշարավորներ
  • 24 % օրգանական նյութեր

Սնունդը հիմնականում հավաքում են գետնից, ժամանակ առ ժամանակ սնվում են ծառերից։ Քաղաքային պայմաններում սնունդը հավաքում են աղբամաններից։

Հայտնաբերվել է նաև, որ ագռավները սնվել են նվենու ծաղկահյութով[3]։

Բնակալում

խմբագրել

Ավստրալիական ագռավների բույնը նման է փայտից պատրաստված թասի՝ իրար հաջորդող խոտի, փետուրների և կեղևի շերտերով։

Բնի կառուցմանը մասնակցում են արուն և էգը, իսկ հետագայում նրանք միասին են կերակրում ձագերին։ Թուխս են նստում միայն էգերը, ձվադրում են տարվա մեջ մեկ անգամ։

Բազմացման շրջանը տևում է հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսները[4]։

Ագռավները բույնը կառուցում են բարձր ծառերի վրա։ Մեկ ձվադրումը կազմված է 3-6 ձվից (միջինում 4 կամ 5 հատ)։ Ձվի չափը 45×30 մմ է (1¾ x 1¼ դյույմ)։ Ունեն բաց կանաչ կամ կապտականաչ գունավորում՝ մուգ դեղնականաչ, շագանակագույն կամ սև բծերով։

Ճտահանման շրջանը տևում է 20 օր։ Մատղաշ ձագերը փետուրներով ծածկվում են 45 օրվա ընթացքում և մնում են ծնողների մոտ 4 ամիս։

Կյանք մարդկանց շրջապատում

խմբագրել

Ավստրալիական ագռավները հաճախ անասուններ են գողանում ագարակներից։ Որպես կանոն՝ նրանք ընտրում են թույլ և հիվանդ առանձնյակներին։ Չնայած դրան՝ այդ ամենն առաջացնում է ագարակատերերի դժգոհությունը, որոնք ագռավներին վերագրում են անսովոր պատմություններ, թե ինչպես են նրանք գողացել ոչ միայն գառնուկներ, այլ նաև փոքր երեխաներ։ Դրա հետ կապված անցկացվել են հետազոտություններ, և գրվել է հոդված[5]։

Ավստրալիական ագռավի ձայնը հնչում է որպես դանդաղ և բավականին բարձր «ա - ա - ա - աաաախ» (վերջին նոտան ձգված է հնչում)։ Այս ձայնն օգտագործվում է մոտակա ագռավների հետ շփվելու համար։ Ավստրալիական ագռավների 5 տեսակները դժվար է տարբերել միմյանցից, իսկ ձայնի միջոցով տարբերելն ավելի հեշտ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 469. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. Australian Museum Online. «Crows and Ravens»
  3. Richardson, KC. Are Australian corvids nectarivorous?(անգլ.) // Emu. — 1988. — № 2. — P. 122—123. — doi:10.1071/MU9880122(չաշխատող հղում)
  4. Gordon R. Beruldsen. Australian Birds: Their Nests and Eggs. — Kenmore Hills, Qld.: G & E Beruldsen, 2004. — P. 384. — ISBN 0-646-42798-9
  5. I. Rowley. An evaluation of predation by 'crows' on young lambs(անգլ.) // CSIRO Wildlife Research. — 1969. — Vol. 14. — № 2. — P. 153–179. — doi:10.1071/CWR9690153

Գրականություն

խմբագրել
  • Gordon R. Beruldsen. Australian Birds: Their Nests and Eggs. — Kenmore Hills, Qld.: G & E Beruldsen, 2004. — P. 384. — ISBN 0-646-42798-9
  • Higgins, Peter Jeffrey, John M. Peter, and S. J. Cowling. Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds. — Oxford University Press, 2006. — Vol. 7: Boatbill to Starlings. — ISBN 978-0195539967

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Ավստրալիական ագռավ». Birds in Backyards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ագռավ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ագռավ» հոդվածին։