Ավգուստա Պլագեման

շվեդ նկարչուհի

Ավգուստա Պլագեման (շվեդ.՝ Augusta Plagemann, մարտի 28, 1799(1799-03-28)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2] - մայիսի 26, 1888(1888-05-26)[1], Կարլսկրունա, Շվեդիա), շվեդ նկարչուհի։ Գլխավորապես նկարել է նատյուրմորտներ և ծաղկային կոմպոզիցիաներ։

Ավգուստա Պլագեման
Ծնվել էմարտի 28, 1799(1799-03-28)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[2]
Վախճանվել էմայիսի 26, 1888(1888-05-26)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԿարլսկրունա, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի
 Anna Augusta Plagemann Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական կյանք խմբագրել

Ավգուստա Պլագեման ծնվել է 1799 թվականին, Ստոկհոլմում։ Նրա հայրը՝ Յուհան Յոահիմ Ֆրեդրիկ Պլագեման, եղել է գերմանական դպրոցի տնօրեն։ Նա ուներ որդի առաջին ամուսնությունից, Ավգուստան և իր քույրը՝ Սոֆիան, ծնվել են իր երկրորդ կնոջից՝ Աննա Կրիստինա Ռումստենդից[3]։

Այն մասին, թե որտեղ և ում մոտ է Ավգուստան սովորել գեղանկարչություն, քիչ է հայտնի։ Հնարավոր է նրա ուսուցիչն է եղել դանիացի նկարիչ Յոհան Լորենց Յենսենը։ Պլագեմանի նկարները ունեն շատ ընդհանրություններ վերջինիս աշխատանքների հետ, սակայն հնարավոր է, որ նա պարզապես ընդօրինակել է նրան[3]։

Որոշակի ժամանակահատված Ավգուստան վաստակել է կյանքի համար ղեկավարելով աղջիկների դպրոց Ստոկհոլմում։ Հայտնի չէ, որքան երկար է նա զբաղեցրել այդ պաշտոնը։ 1847 թվականին նա մեկնել է Ստոկհոլմից Կարլսկրունա, որպեսզի օգնի քրոջը, ով նույնպես ղեկավարում էր դպրոց աղջիկների համար[3]։

Ավգուստան դասավանդմանը զուգահեռ զբաղվում է գեղանկարչությամբ։ 1843 թվականին նրա 16 աշխատանքներ՝ նատյուրմորտներ ծաղիկներով, մրգերով և որսորդական գավաթներով, ներկայացվել են Գեղանկարչական ակադեմիայի ցուցահանդեսում։ Նա նաև մասնակցել է 1850, 1853 և1856 թվականների ցուցահանդեսներին։ Քննադատները գովեստով են արտահայտվել նրա աշխատանքների մասին, գնահատելով վերջիններիս պոետական գրավչությունը և կենդանի նմանությունը[3]։

1844 թվականին Ավգուստա Պլագեման ուղևորվում է Բեռլին, որպեսզի այցելի գերմանացի փիլիսոփա և աստվածաբան Ֆրիդրիխ Շլայերմախերի գերեզմանին։ Նա եղել է նրա աշխատանքների մեծ երկրպագուն, առաջին հերթին «Քրիստոնեական հավատ» աստվածաբանական աշխատության։ Պլագեման նաև նամակագրական կապի մեջ է եղել Շլեյերմահերի աշակերտի՝ շվեդ քահանա և փիլիսոփա Նիլս Իգնելլի հետ[3]։

Ավգուստա Պլագեման մահացել է Կարլսկրունայում 1888 թվականին[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Svenskt kvinnobiografiskt lexikon

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ulla Karin Warberg. «Anna Catharina Augusta Plagemann». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Augusta Plagemann». Lexikonett amanda (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Պլագեման» հոդվածին։