Աստվածածին (Թիմարի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստվածածին (այլ կիրառումներ)

Աստվածածին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Բերկրի քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք, Վանա լճի ափից 2 կմ հեռու, Լիմ կղզու դիմաց, կղզուց 15 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Աստվածածին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներՄերյակ, Միրակ, Միրյակ, Տիրամայր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաստվածածինեցի
Ժամային գոտիUTC+3
Աստվածածին (Թիմարի գավառ) (Աշխարհ)##
Աստվածածին (Թիմարի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել և ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մի կերպ փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

Հայաբնակ գյուղ էր։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 40-50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու ձկնորսությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս. Աստվածածին անունով գեղեցկաշեն կաթոլիկե եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 346

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 590