Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաբերդ (այլ կիրառումներ)

«Աստղաբերդ», հայագիտական և մշակութային ամսագիր։ Լույս է տեսել 1951-1954 թթ.-ին, Ստամբուլում։ Խմբագիրն էր Թ. Ազատյանը։ Տպագրել է գրական-գեղարվեստական գործեր, ժողովրդական ստեղծագործության պատառիկներ, ազգագրական նյութեր, հոդվածներ հայ գրողների մասին (Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան և ուրիշներ)։

Աստղաբերդ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԹորոս Ազատյան
Հիմնադրվել է1951
Երկիր Թուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
Լուծարվել է1954

Հրապարակել է հայ մտավորականների անտիպ գործեր, նամակներ (Գրիգոր Օտյան, Ռուբեն Սևակ, Սերվիչեն, Մինաս Չերազ, Եղիա Տեմիրճիպաշյան, Թլկատինցի, Գ. Սրվանձտյան, Ռ. Սելիքյան և ուրիշներ), Ակնի մշակույթի ու պատմության վերաբերյալ նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 577