Թլկատինցի

հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ

Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան), (1860[1], Խույուլու, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1915[1], Խարբերդ, Օսմանյան կայսրություն), Մեծ եղեռնի զոհ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

Թլկատինցի
Դիմանկար
Ծնվել է1860[1]
ԾննդավայրԽույուլու, Խարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915[1]
Մահվան վայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍմբատյան վարժարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրԽարբերդի ազգային Կեդրոնական վարժարան
 Tlgadintsi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը։ 1887 թվականին հիմնադրել է Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են Թլկատինցու ակնարկները, նորավեպերը։ Թլկատինցու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը։ «Գլխուդ ջուր դիր» (1896), «Գեղի նամակներ» (1892) շարքում, «Վերջին տեղը» (1900), «Ճախրակին առաջքը» (1900) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-1896 թվականների կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրքական իշխանություններից ու խուժանից։

1915 թվականին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Գլխուդ ջուր դիր, 1896։
  • Վերջին տեղը, 1900։
  • Ճախրակին առաջքը, 1900։
  • Հին հաւատքս, 1895։
  • Այգիիս փշենին, 1898։
  • Բամբակ բերան, 1907։
  • Գաւաթ մը միայն, 1907։
  • Ճնճղուկներուն դատաստանը, 1908։
  • Էնդի դէմէն, 1902։
  • Ձալըմ տղան, 1904։
  • Ճամփորդն ու ճամփեցնողները, 1905։
  • Կտակը, 1911։
  • Իմ բախտս։
  • Մի հայիր։
  • Բերնովդ ըսեիր։
  • Հողը։
  • Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ։
  • Դեպի արևը։

Երկեր խմբագրել

  • Ո՞ր մէկուն ետեւէն (թատերախաղ), Պոսթըն, 1912, 139 էջ։
  • Թլկատինցին եւ իր գործը, Պոսթըն, 1927, 608 էջ։
  • Գյուղին կյանքը, Երևան, 1966, 362 էջ։
  • Թլկատինցի, Առանձար, Բաշալյան Լևոն, Երկեր, Երևան, 1982, էջ 25-255։
  • Պատմուածքներ։ Գիւղի նամակներ, Վենետիկ, 1996, 100 էջ։

Գրականություն խմբագրել

  • Կարապետյան Լ., Թլկատինցի, Երևան, 1966։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թլկատինցի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թլկատինցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 191