Առավոտյան փառքի լիճ (անգլ.՝ Morning Glory Pool), հիդրոթերմալ հանքավայր, որը գտնվում է ԱՄՆԵլոուսթուն ազգային պարկում։

Առավոտյան փառքի լիճ
Morning Glory Pool

Առավոտյան փառքի լիճ
44°28′30″ հս․. լ. 110°50′37″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային բաժանում Վայոմինգ
Միջին խորությունը 7 մ

Պտտմություն խմբագրել

Լիճն իր անվանումը ստացել է իր ձևի շնորհիվ 1883 թվականին։ Լիճն այդպես է անվանել ազգային պարկի գլխավոր հսկիչի օգնականի՝ Չարլզ Մակգոուենի կինը՝ լիճը նմանեցնելով պատատուկ ծաղկին, որն ԱՄՆ-ում անվանում են «առավոտյան փառք» կամ «առավոտյան ճաճանչ»։ 1889 թվականից այս անվանումը գործածության մեջ մտավ ծառայողների և պարկի այցելուների կողմից[1]։

Երկրաբանություն խմբագրել

Լճի ջրի գույնը պայմանավորված է հսկայական քանակի միկրոօրգանիզմների զարգացման հետ։ Լիճը պարբերաբար ժայթքել է որպես գեյզեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության բարձրացման կամ երկրաշարժերի ժամանակ։ Այժմ լճի վրա առավել մեծ ազդեցություն ունեն մարդածին գործոնները։

  Աղբյուրը, որը սնում է տաք լիճը, խցանվել է, ջրի գույնը փոխվել է, լճում հայտնվել և բազմացել են միկրոօրգանիզմների գաղութներ, որոնք նպաստել են զարմանալի գունային համադրությունների առաջացմանը։ Ինքը ջուրը մաքուր է և թափանցիկ, գույները փոփոխվում են կախված եղանակից, ջերմաստիճանից և թե էլ ինչից, ոչ մեկին դեռևս հայտնի չէ[1]։  

Պարկի աշխատակիցները փորձեր են ձեռնարկել գեյզերի արհեստական ժայթքում առաջացնել, հուսալով մաքրել լճի ջուրը[2]։ Լճի կողքին տեղադրվել է տեղեկատվական վահանակ, որը պատմում է լճին հասցված վնասի մասին և ենթադրում է, որ շուտով այն կվերանվանվի՝ կոչվելով «Կորցրած փառք» անգլ.՝ «Faded Glory»[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Уникальное разноцветное Озеро Утренней Славы
  2. «Morning Glory Pool Արխիվացված 2009-04-01 Wayback Machine». National Park Service. Retrieved 29 January 2009
  3. «Point of Interest Road Signs — Fading Glory Արխիվացված 2016-08-15 Wayback Machine». National Park Service sign. Photo by Point of Interest Road Signs. June 2008. Retrieved 15 June 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

Официальный сайт национального парка Йеллоустон (англ.)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առավոտյան փառքի լիճ» հոդվածին։