«Ապագայի երկիր» (անգլ.՝ Tomorrowland), 2015 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ կինոնկար, ռեժիսոր` Բրեդ Բյորդ։ Սցենարը Բյորդը գրել է Դեյմոն Լիդելոֆի հետ համատեղ[14][15]։ Կինոնկարը թողարկվել է 2015 թվականի մայիսի 21-ին[16]։

Ապագայի երկիր
անգլ.՝ Tomorrowland
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], արկածային ֆիլմ[2][1][4][…], ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
Թեմաանդրոիդ և արհեստական բանականություն
Թվականմայիսի 21, 2015[5][6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Բերդ[7][4][8][…]
ՊրոդյուսերԴեյմոն Լինդելոֆ[7], Բրեդ Բերդ և Ջեֆրի Չեռնով
Սցենարի հեղինակԴեյմոն Լինդելոֆ[7] և Բրեդ Բերդ[9]
ԴերակատարներՋորջ Կլունի[10][1][8][…], Բրիտ Ռոբերտսոն[10][8][3][…], Հյու Լորի[10][1][8][…], Ռեֆի Քեսիդի[10][1][11][…], Քեթրին Հան[10][8][12][…], Քիմ ՄակԳրոու[10][12][9], Քիգան-Մայքլ Քի[10][12][9], Քրիս Բաուեր[10][12][9], Թոմաս Ռոբինսոն[10][12], Պիրս Գանոն[10][8][12][…], Ջուդի Գրիր[10][8][12][…], Մայքլ Ջակինո[10][12], Դևիդ Նայքլ[10][12][9], Փոլ ՄակՋիլիոն[10][12][9], Գարի Չոք[10][12], Թոմ Բաթլեր[10][12][9], Պատրիկ Սաբոնգույ[10][12], Դարրեն Շահլավի[10][12], Մոնիկ Գենդերթոն[10], ՓյուԴըՓայ[10], Լոխլին Մանրո[10][9], Ալիա Օ'Բրայան[10][9], Մանոյ Սուդ[10], Մեթյու ՄակՔոլ[12], Մեթյու Քևին Անդերսոն[12], Դ․ Հարլան Քաթշոլ[12], Շիլո Նելսոն[12], Քսանթա Ռեդլի[12], Փիրս Վիսեր[12], Դագան Նիշ[12], Յուսուֆ Ա․ Ահմեդ[12], Ալեքս Բարիմա[12], Ջեդիդայա Գուդաքր[12], Քեյթ Քրաթչլոու[12], Priya Rajaratnam?[12], Parm Soor?[12], Leena Manro?[12], Ռիկ Փիրս[12], Մայքլ Ռոու[12], Թիմ Պերես[12], Ռոմուալդ Հիվերթ[12], Mathieu Lardier?[12], Ֆրեյզեր Քորբեթ[12], Aidan Gemme?[12], Տակայուկի Օկի[12], Նատաշա Դևիդսոն[12] և Liliane Leilan Juma?[12]
ՕպերատորԿլաուդիո Միրանդա
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՎալտեր Մերչ և Քրեյգ Վուդ
Պատմվածքի վայրՖլորիդա և Նյու Յորք
Նկարահանման վայրՎանկուվեր, Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Իսպանիա և Փարիզ
ԿինոընկերությունWalt Disney Pictures և A113?
Տևողություն130 րոպե
Շահույթ209 154 322 $[13]
 Tomorrowland (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

19-րդ դարի վերջից Երկրի վրա գործում է «Պլյուս Ուլտրա» գաղտնի կազմակերպությունը, որի ակունքներում կանգնած են եղել Ժյուլ Վեռնը, Նիկոլա Տեսլան, Թոմաս Էդիսոնը և Գուստավ Էյֆելը։ Ժամանակի ընթացքում նրանց հետևորդները կարողացել են զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել կառուցել ռոբոտներ՝ օգտագործելով հակաձգողական և միջտարածական պորտալներ։ Կազմակերպության անդամները որոշել են ավելի լավ աշխարհ հիմնել՝ զերծ մնալով ժամանակակից հասարակության թերություններից՝ բռնություն, կոռուպցիա, բյուրոկրատիա։ Մեկ այլ հարթության մեջ նրանք կառուցել են ապագայի մի ֆանտաստիկ քաղաք, որտեղ մարդիկ ապրել են ուժի սահմանակարգից դուրս, սովորել են վերահսկել տիեզերական ձգողությունը, պարզել ծերացման բնույթը և թռել դեպի աստղեր։ Երկրագնդի վրա եղել են հավաքագրողներ, որոնք գտել են այնպիսի մարդկանց, որոնք բավարարել են ապագա Երկրի իդեալներին։

1964 թվականին Ֆրենկ Ուոքեր անունով տղան մասնակցում է Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսին։ Նա գյուտերի տաղավար է բերում ինքնաշեն ռեակտիվ պայուսակ։ Դատավոր Դեյվիդ Նիքսը մերժում է նրա նախագիծը այն հիմնավորմամբ, որ ռեակտիվ պայուսակը չի աշխատում։ Հավաքագրողներից մեկը` Աֆինան, մոտենում է Ֆրենկին և նրան տալիս է կրծքանշան, որը դառնում է դեպի Ապագա Երկրի աշխարհ մտնելու գրավական։

Գործողությունները տեղափոխվում են մեր օրեր։ Քեյսի Նյուտոն անունով աղջիկը փորձում է փրկել տիեզերական թռիչքների կայան Կանավերալը, որն ապամոնտաժվում էր որպես անհարկի շինություն, քանի որ մարդկությունը դադարեցրել էր տիեզերական սարքավորումների արձակումը։ Վերամբարձ կռունկներն անջատելու փորձերից մեկի ժամանակ նա հայտնվում է ոստիկանությունում, իսկ ազատվելուց հետո իր իրերի մեջ գտնում է նույն կրծքանշանը, որը Ֆրենկը ստացել էր այն ժամանակ։ Հպվելով կրծքանշանին՝ Քեյսին իրեն տեսնում և զգում է Ապագայի Երկրի վրա, չնայած իրականում նա դեռ իր սեփական աշխարհում էր։ Քեյսին փորձում է ինչ-որ տեղ գնալ, բախվում է պատերին, ընկնում աստիճաններից... Իր շարժման ազատությունն ապահովելու համար, առանց ինչ-որ բանի բախվելու վտանգի, նա գիշերը դուրս է գալիս դաշտ և սկսում է ուսումնասիրել «Ապագա Երկրի» ապագայապաշտական քաղաքը, բայց ընդամենը մի քանի րոպե անց Քեյսի Նյուտոնը մինչև գոտկատեղը խորանում է ջրի մեջ, որից հետո կրծքանշանը դադարում է գործել, և Քեյսին հայտնվում է իրական Երկրի վրա՝ օվկիանոսի ջրերում։

Քեյսին հետաքրքրվում է, փորձում ձեռք բերել մեկ այլ կրծքանշան՝ չաշխատողին փոխարինելու համար, նա համացանցում հրապարակված գովազդ է գտնում այդ մասին։ Գնալով գովազդում նշված հասցե՝ Քեյսին հայտնվում է մի խանութում, որտեղ վաճառում էին վինտաժային «ապագայի իրեր»։ Խանութի վաճառողները փորձում են պարզել, թե ինչպես է Քեյսին ստացել իր կրծքանշանը և չհավատալով նրա պատմությանը՝ սպառնում են անհայտ զենքերով։ Քեյսի Նյուտոնը ցանկանում է փախչել, բայց վաճառողները փորձում են սպանել նրան՝ հարցնելով մի փոքրիկ աղջկա մասին։ Այդ պահին Աֆինա անունով աղջիկը ներխուժում է խանութ և կռվի մեջ մտնում վաճառողների հետ, որը պարզվում է մարդակերպ է։ Նրան հաջողվում է փրկել Քեյսիին, իսկ մարդակերպերը ինքնալուծարվում են՝ ոչնչացնելով խանութը։

Աֆինան և Քեյսի Նյուտոնը մեքենայով հեռանում են։ Աֆինան Քեյսիին պատմում է, որ ինքը ևս «բարդ ռոբոտ» է։ Քեյսին արգելակում է և փախչում մեքենայից, Քեյսիի աչքի առաջ պիկապը հարվածում է Աֆինային։ Քեյսին գողանում է այդ պիկապը և փախչում, բայց մարդակերպը վազելով հասնում է նրա ետևից։ Մեքենայում Աֆինան Քեյսիին բացատրում է, որ վերջինիս առաքելությունն է փրկել մարդկությունը, և որ նա կարող է ավելի շատ տեղեկություններ ստանալ Ֆրենկից։ Քեյսին քնում է մեքենայի մեջ և արթնանում է այն ժամանակ, երբ Աֆինան նրան հրում էր դեպի Ֆրենկի տան կողմը, որտեղ Ֆրենկը վարում էր մեկուսացածի կյանք, ապա հեռանում է։

Ֆրենկն սկզբում հրաժարվում է Քեյսիին ներս թողնելուց և ասում է, որ ինքը հանձնվել է, բայց աղջկան հաջողվում է խորամանկությամբ հանել նրան տնից, իսկ ինքը փակվում է ներսում։ Մինչ Քեյսին ուսումնասիրում է բոլոր տեսակի անհավանական սարքերը, որոնցով լի էր տունը, Ֆրենկին հաջողվում է հատակի տակից քողարկված վթարային մուտքի միջոցով ներս մտնել։

Գյուտարարի տանը ներդրված էր համակարգչային համակարգ, որը վերլուծում էր համաշխարհային նորությունները։ Համակարգի ներկայիս կանխատեսման համաձայն՝ մարդկության կործանման հավանականությունը 100% է։ Այնուամենայնիվ, երբ Քեյսին ասում է Ֆրենկին, որ նա երբեք չպետք է հանձնվի, կանխատեսումը հանկարծ բարելավվում է մի քանի հազարերորդ տոկոսով։ Այդ պահին մարդակերպերը փորձում են ներխուժել տուն՝ ներկայանալով որպես ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչներ ու փորձում վերացնել Քեյսիին։ Ֆրենկը փրկում է աղջկան հետապնդողներից և պատմում իր պատմությունը. 1994 թվականին Ֆրենկն աքսորվել էր Ապագայի երկրից։ Դրա ստեղծողների նախնական գաղափարը վերածվել է ուտոպիայի, և այն, ինչ Քեյսին տեսել էր կրծքանշանի օգնությամբ, պարզապես քաղաքի հին թրեյլերն էր։

Քեյսին, վերադարձած Աֆինան և Ֆրենկը, օգտագործելով տելեպորտացիայի պորտալը, հասնում են Էյֆելյան աշտարակ, որը իրականում քողարկված մեկնարկի պահոց էր հրթիռի համար, որի արտաքին տարածք մուտք գործելուց հետո նրանց հասցնում է զուգահեռ իրականություն` Ապագայի Երկիր։ Ապագայի Երկրի ֆուտուրիստական քաղաքը, որը ավելի վաղ տեսել էր Քեյսին, պարզվում է, որ իրականում սակավամարդ էր և լքված։ Փախստականներին դիմավորում է Դեյվիդ Նիքսը, որն այդ ժամանակ քաղաքի ղեկավարն էր, նա բացատրում է իր գործողությունների դրդապատճառները` տախիոնային աստղադիտարանի օգնությամբ, որը թույլ էր տալիս նայել անցյալն ու ապագան, նա տեսել էր մարդկության անխուսափելի կործանումը, բայց Երկրի բնակիչները համոզված էին, որ աղետը կանխելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարվում են, սեփական փրկության մասին հոգ տանելու փոխարեն, մարդկության վերահաս կործանման մասին նախազգուշացումները վերածվում են մեկ այլ զվարճանքի, ինչպես աղետ ֆիլմ։ Միջուկային պատերազմի և էկոլոգիական փլուզման ժամանակն էր, քաղաքակրթության կործանումից ընդամենը 58 օր էր մնացել։ Նիքսը դատապարտում է Ֆրենկին, որը խախտել էր իր աքսորի պայմանները` Ֆրենկը վտարվել էր Ապագայի Երկրից։

Դեպի Երկիր ուղևորվելիս Քեյսին հանկարծ գիտակցում է, որ տախիոնային աստղադիտարանը ոչ միայն թույլ է տալիս տեսնել ապագան, այլև մարդկության մեջ սերմանում է աշխարհի վերջի անխուսափելիության գաղափարը՝ ստեղծելով ինքնիրեն իրականացող մարգարեություն։ Մարդկության կործանման տեսարան-փաստերը դիտելը ապագայի համար նախադրյալներ է ստեղծում, որպեսզի դիտորդը դառնա հենց իր տեսածը, այսպիսով, եթե Տախիոնի աստղադիտարանը դադարեր գործել, ապա դրա ազդեցությունը, որը աշխարհը դրդում է դեպի աղետ, նույնպես կդադարեր։ Նիքսը խոստովանում է, որ մարդկությանը նման պատկերներ ցույց տալ իր գաղափարն էր՝ որպես նախազգուշացում։ Ֆրենկը, Քեյսին և Աֆինան փորձում են ոչնչացնել աստղադիտարանը, նրանք կռվում են Նիքսի դեմ։

Վերջին ճակատամարտում հերոսները հաղթում են Նիքսին, նրա պահակներին և ռոբոտներին։ Աֆինան, տեսնելով որ Նիքսը Ֆրենկի վրա փորձում է կրակել, վերջինիս ծածկում է ինքն իրենով՝ միաժամանակ ստանալով անդառնալի վնաս։ «Ապագայի խանութում» գտնվող մարդակերպերի նման նրա ինքնաոչնչացման մեխանիզմը ակտիվացել էր, և նա խնդրում է Ֆրենկին օգտագործել իրեն՝ տախիոնային աստղադիտարանը ոչնչացնելու համար։ Ֆրենկը Աֆինայի մարմինը վերցնում և ռեակտիվ պայուսակով բարձրանում է օդ, Աֆինային նետում դեպի տախիոնային աստղադիտարան։ Պայթյունը ոչնչացնում է աստղադիտարանը, և դրա արդյունքում Նիքսը մահանում է։ Երկրի վրա աղետ տեղի չի ունենում։

Ֆրենկն ու Քեյսին շարունակում են Ուլտրա Պլյուս առաքելությունը։ Նրանք պատրաստում են նոր կրծքանշաններ, և նրանց հավաքագրողները գտնում են ապագա Երկրի վրա ապրելու համար արժանի նոր երազողների և ստեղծագործողների։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Բրիտ Ռոբերտսոն Քեյսի Նյուտոն Քեյսի Նյուտոն
Ջորջ Քլունի Ֆրենկ Ուոքեր Ֆրենկ Ուոքեր
Թոմաս Ռոբինսոն մանուկ Ֆրենկ Ուոքեր մանուկ Ֆրենկ Ուոքեր
Ռեֆֆի Քեյսիդի Աֆինա Աֆինա
Հյու Լորի Դեյվիդ Նիքս Դեյվիդ Նիքս
Թիմ Մաքգրո Էդի Նյուտոն Էդի Նյուտոն
Ջուդի Գրիր Ջենի Նյուտոն Ջենի Նյուտոն
Մեթյու Մակոուլ Դեյվ Կլարկ Դեյվ Կլարկ
Քրիս Բաուեր Ֆրենկի հայրը (անունը չի նշվում) Ֆրենկի հայրը (անունը չի նշվում)
Քեթրին Հան Ուրսուլա (ռոբոտ-վաճառող) Ուրսուլա (ռոբոտ-վաճառող)
Կիգան Մայքլ Քեյ Հյուգո Գերնսբեկ անունով ռոբոտ-վաճառող Հյուգո Գերնսբեկ անունով ռոբոտ-վաճառող
Փիրս Գանյոն Նեյտ Նյուտոն Նեյտ Նյուտոն

Արտադրություն խմբագրել

Նախագիծը հաստատվեց 2011 թվականի հունիսին, Դեյմոն Լինդելոֆը համաձայնվեց գրել և արտադրել ֆիլմը[17]։ 2012 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ ռեժիսորը լինելու է Բրեդ Բորդը[18]։ Նույն թվականի նոյեմբերին Ջորջ Քլունին սկսեց քաստինգ անցկացնել ֆիլմում մասնակցության վերաբերյալ[19]։ 2013 թվականի հունվարին նախագիծը փոխեց իր անվանումը՝ 1952 թվականին դառնալով Tomorrowland[20]: 2013 թվականի հուլիսին գլխավոր դերն ստացավ Բրիտ Ռոբերտսոնը[21]։

Ուոլթ Դիսնեյ ընկերության գործադիր տնօրեն Դեյվ Հոլիսը նշեց, որ օրիգինալ պատմվածքի հիման վրա ֆիլմ նկարահանելը զգալի ռիսկ է, բայց այն պետք է ձեռնարկվի, քանի որ ընկերությունն ունի ռազմավարություն՝ նախագծերի հետ աշխատելու համար[22]

Ընդունում խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է տարբեր արձագանքների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 50% վարկանիշ՝ հիմնված 214 արձագանքների վրա, 10-ից 5,9 միջին գնահատականով[23]։ Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 60 վարկանիշ՝ հիմնված 45 քննադատական արձագանքների վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին գնահատականներ»-ին[24]։

Չնայած զգալի եկամուտներին (208,6 միլիոն դոլար)՝ ֆիլմը չի կարողացել փոխհատուցել իր ստեղծման ծախսերը։ 190 միլիոն դոլար ծախսվել է ուղղակիորեն նրա նկարահանումների վրա, շուրջ 150 միլիոն ավելին (ըստ The Hollywood Reporter-ի գնահատականների) ուղղվել է գովազդային ընկերությանը[25][26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/tomorrowland
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/2015/05/22/movies/review-tomorrowland-brad-birds-lesson-in-optimism.html?partner=rss&emc=rss&_r=0
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film843479.html
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1964418/
  5. http://movieplayer.it/film/tomorrowland-il-mondo-di-domani_30278/
  6. Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 http://filmspot.pt/filme/tomorrowland-158852/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.bbfc.co.uk/releases/tomorrowland-world-beyond-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 Internet Movie Database — 1990.
  11. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=195031.html
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 12,29 12,30 12,31 12,32 12,33 12,34 12,35 12,36 12,37 Tomorrowland — 2015.
  13. Box Office Mojo — 1999.
  14. Scott, A. O. (2015 թ․ մայիսի 21). «Review: 'Tomorrowland,' Brad Bird's Lesson in Optimism». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «Tomorrowland (2015)» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. «'Star Wars: Episode VII': Release set for December 18, 2015». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  17. Jr, Mike Fleming (2011 թ․ հունիսի 9). «'Lost's Damon Lindelof Makes 7-Figure Disney Deal To Write Secret Sci-Fi Feature». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. Jr, Mike Fleming (2012 թ․ մայիսի 3). «Brad Bird To Helm Damon Lindelof's Secrecy-Shrouded Script '1952' For Disney». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. «George Clooney in talks for Disney's alien pic '1952'». Variety (անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Anthony Breznican (2013 թ․ հունվարի 28). «'Tomorrowland': Disney's mysterious '1952' movie reveals new name». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  21. Borys Kit (2013 թ․ հուլիսի 18). «Britt Robertson Lands Key Role in George Clooney's 'Tomorrowland'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  22. Lang, Brent (2015 թ․ մայիսի 25). «'Tomorrowland' Exposes Hollywood's Originality Problem». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. Ապագայի երկիր(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  24. «Ապագայի երկիր»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
  25. Disney предрекли потерю 140 миллионов долларов из-за провала «Земли будущего» / Lenta.ru, 2015-06-11
  26. Jim Vejvoda (2015 թ․ հունիսի 10). «Tomorrowland Could Be Disney's Biggest Flop Since The Lone Ranger» (անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապագայի երկիր» հոդվածին։