Աշոտ Տանիա

իրանահայ դաշնակահար և մանկավարժ

Աշոտ Տանիա (իսկական անուն-ազգանունը՝ Տատյանա Աշոտի Հարությունյան, հունվարի 3, 1937(1937-01-03), Թեհրան, Իրան - հունվարի 6, 2022(2022-01-06)[1], Լիսաբոն, Պորտուգալիա[1]), իրանահայ դաշնակահար և մանկավարժ[3], Շոպենի 6-րդ միջազգային դաշնամուրային մրցույթի 3-րդ մրցանակի դափնեկիր (1960)։

Աշոտ Տանիա
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 3, 1937(1937-01-03)
Թեհրան, Իրան
Երկիր Իրան
Մահացել էհունվարի 6, 2022(2022-01-06)[1] (85 տարեկան)
Լիսաբոն, Պորտուգալիա[1]
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԼիսաբոնի բարձրագույն երաժշտական ​​դպրոց
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինՍեկեյրա Կոստա[2]

Կենսագրություն խմբագրել

Տատյանայի հայրը եղել է հայ, մայրը՝ ռուս[4]։ Նա ծնվել է 1937 թվականի հունվարի 3-ին Թեհրանում, որտեղ էլ ստացել է նախնական երաժշտական կրթություն։ 14 տարեկանում մոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան (Ժ. Ֆիվրեի և Ն. Բուլանժեի դասարաններ)[5], որից հետո կատարելագործվել Մոսկվայում՝ Լև Օբորինի ղեկավարությամբ[6]։

Սովորելու ընթացքում Տատյանա Հարությունյանը մասնակցել է Ժնևի միջազգային, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան միջազգային VII (1959) մրցույթներին։ 1956 թվականին Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել է ARD միջազգային երաժշտական մրցույթին և արժանացել պատվավոր մրցանակի[7]։

Համերգներով հանդես է եկել Թեհրանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Միջին Արևելքում։ Որպես մենակատար՝ ելույթներ է ունեցել դիրիժորներ Լ. Ֆլիչի, Դ. Զինմանի, Մ. Կորբոզի, Պ. Բելուջջիի հետ։ Նրա Երկացանկում եղել են Յոհան Սեբաստիան Բախի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆերենց Լիստի, Բելա Բարտոկի, Պաուլ Հինդեմիթի, Սերգեյ Ռախմանինովի, Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից։ Նրա ստեղծագործություններից աչքի են ընկնում Շոպենի էտյուդների, մազուրկաների, կոնցերտի կատարումները[8]։

1961 թվականինին ամուսնու՝ դաշնակահար Սեկեյրա Կոստայի հետ համերգներով հանդես է եկել Երևանում։ Ապրել է Ֆրանսիայում։ Միջազգային մրցույթների 2-րդ (1958, Վարշավա՝ Ֆ. Շոպենի մահվան 110-րդ տարելիցին), 3-րդ (1960, Վարշավա՝ Ֆ. Շոպենի ծննդյան 150-ամյակին) մրցանակակիր է։

Մահացել է 2022 թվականի հունվարի 6-ին, Լիսաբոն քաղաքում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://observador.pt/2022/01/07/morreu-a-pianista-tania-achot-nome-decisivo-para-a-nova-escola-de-piano-em-portugal/
  2. https://www.publico.pt/2022/01/07/culturaipsilon/noticia/morreu-pianista-tania-achot-pedagoga-influenciou-varias-geracoes-1991118
  3. «Tânia Achot» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  4. Morreu a pianista Tania Achot
  5. Tania Achot
  6. Portugal, Rádio e Televisão de. «Tania Achot homenageada com concerto no São Carlos». Tania Achot homenageada com concerto no São Carlos (պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  7. Morreu a pianista Tania Achot, nome decisivo para "a nova escola de piano" em Portugal
  8. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 21. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. Fernandes, Cristina. «Morreu a pianista Tania Achot, uma grande pedagoga que influenciou várias gerações». PÚBLICO (պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Stanisław Dybowski: Laureaci Konkursów Chopinowskich w Warszawie. Warszawa: Selene, 2005, s. 238. ISBN 83-910515-1-X.
  • Stefan Wysocki: Wokół Konkursów Chopinowskich. Warszawa: Wydawnictwa Radia i Telewizji, 1987. ISBN 83-212-0443-0.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։