Աշխենիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի ստորին հոսաքնի աջ կողմում, լեռան ստորտում։

Գյուղ
Աշխենիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Այլ անվանումներԱշխենիկ Վերին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաշխենիկցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ և 40 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղից արևելք կան կապարի հանքեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աշխենիկի մոտ գտնվում են հին ամրոցի և Ս. Թագավոր եկեղեցու ավերակները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 291

Աղբյուրներ խմբագրել