Անտոնիո Շեմբրի (մալթ.՝ Antonio Schembri, ապրիլ 1813, Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբեր 1872), մալթացի թռչնաբան, համարվում է մալթական թռչնաբանության հիմնադիրը։

Անտոնիո Շեմբրի
Ծնվել էապրիլ 1813
Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբեր 1872 (59 տարեկան)
Քաղաքացիություն Մալթա
Մասնագիտությունթռչնաբան և միջատաբան
Գործունեության ոլորտթռչնաբանություն

Կենսագրություն խմբագրել

Անտոնիո Շեմբրին ծնվել է Մալթայի Վալետա քաղաքում, 1813 թվականի ապրիլին, համեմատաբար հարուստ և կրթված ընտանիքում։ Նա իր հոր ձեռնարկության տնօրենն էր, որը զբաղվում էր ապրանքների ծովային փոխադրմամբ[1]։

1843 թվականին նա իտալերեն գրել է «Catalogo Ornitologico del Gruppo di Malta» («Մալթական խմբի թռչնաբանական ցուցակ») աշխատությունը, որը Մալթայի թռչունների առաջին գիտական ցուցակն է, ինչպես նաև աշխատություն համեմատական թռչնաբանության վերաբերյալ։ Վերջինում նա համեմատել է Մալթայի, Սիցիլիայի, Հռոմի, Տոսկանայի և այլ տարածաշրջանների թռչունների արեալը և բնադրելու վայրերը, տեղեկություններ ներկայացրել աղյուսակների տեսքով։ 1846 թվականին նա Բոլոնիայում տպագրել է «Vocabolario dei Sinonimi Classici dell 'Ornitologia Europea» («Եվրոպական թռչնաբանության դասական հոմանիշների բառարան»)[2]։

Շեմբրին պահպանել է բարեկամական կապեր և նամակագրական կապ ունեցել իտալացի բնագետ Լուիջի Բենուայի հետ և օգնել է իտալացի միջատաբան Կամիլո Ռոնդանիին միջատագիտական «Dipterologiae Italicae prodromus» աշխատությունը գրելիս։ Ռոնդանին նրա անունով նույնիսկ կոչել է ճանճի մի տեսակ (Ochthera schembrii)[2]։

Շեմբրին մահացել է 1872 թվականի դեկտեմբերին 59 տարեկան հասակում[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Schembri, Antonio (1843). Catalogo ornitologico del gruppo di Malta. Malta: Tipografia Anglo-Maltese.
  • Schembri, Antonio (1843): Quadro Geografico Ornitologico Ossia Quadro Comparativo dell'Ornitologia di Malta, Sicilia, Roma, Toscana, Liguria, Nizza ela Provincia di Gard.
  • Schembri, Antonio (1846): Vocabolario dei Sinonimi Classici dell 'Ornitologia Europea.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել