Անուշկա Շարմա (հինդի՝ अनुष्का शर्मा մայիսի 1, 1988(1988-05-01)[2], Այոդյա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։ Հնդկաստանի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը, որը նկարահանվել է հինդի (Բոլիվուդ) ֆիլմերում։ Մի քանի հնդկական կինոմրցանակների, այդ թվում՝ Filmfare Awards-ի հաղթող։

Անուշկա Շարմա
անգլ.՝ Anushka Sharma[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1988(1988-05-01)[2] (36 տարեկան)
ԾննդավայրԱյոդյա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ[3]
ԿրթությունAnna University Chennai – Regional Office, Tiruchirappalli? և Bengaluru University?
Մասնագիտությունկինոդերասանուհի, ֆոտոմոդել և կինոպրոդյուսեր
ԱմուսինՎիրատ Կոհլի[4][5]
Ծնողներհայր՝ Ajay Kumar Sharma?, մայր՝ Ashima Sharma?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVamika Kohli?[6]
 Anushka Sharma Վիքիպահեստում

Անուշկա Շարման մի քանի ապրանքանիշերի և ապրանքների դեսպան է, որը ակտիվ մասնակցություն է ունեցել սոցիալական ցանցերում։ Նա նաև աջակցում է տարբեր բարոգործական գործերի, այդ թվում՝ գենդերային հավասարությունը և կենդանիների իրավունքները։

Կենսագրություն խմբագրել

Անուշկան Շարման ծնվել է 1988 թվականի մայիսի 1-ին Ուտար Պրադեշ նահանգի Այոդհյա քաղաքում[7][8]։ Նրա հայրը՝ գնդապետ Աջայ Կուրմա Շարման, բանակի սպա է, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի, նրա ավագ եղբայրը՝ Karnesh-ը, կինոպրոդյուսեր է, որը նախկինում ծառայել է նավատորմում։ 2012 թվականի Times India-ի հարցազրույցում նա ասել է․ «Հպարտությամբ եմ ասում, որ ես սպայի դուստր եմ, նույնիսկ ավելին, քան դերասան լինելը»։

«Army School»-ն ավարտելուց հետո Շարման հումանիտար կրթություն է ստացել Բանգալորի «Mount Carmel» քոլեջում[9]։

Տասնհինգ տարի աշխատել է մոդելավորման բիզնեսում։ 2008 թվականին կինոյում իր առաջնաելույթը կատարել է Շահրուխ Խանի հետ միասին «Այս զույգին ստեղծել է Աստված» ֆիլմում։ Ճանաչում է ձեռք բերել «Հարսանեկան արարաողություն» և «Մինչ ես կենդանի եմ» ռոմանտիկ ֆիլմերում խաղալով։ «Մինչ ես կենդանի եմ» ֆիլմի համար ստացել է Filmfare Award մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ 2014 թվականին «Փիքեյ» կատակերգությունում, որը դարձել է տարվա ամենաշահութաբեր կինոժապավենը Հնդկաստանում, Աամիր Խանի հետ խաղացել է որպես ռեպորտյոր։ «Ազգային մայրուղի» թրիլլերում խաղացած դերի համար, որը դարձել է իր պրոդյուսերական առաջնաելույթը, արժանացել է քննադատների գովասանքին։ 2016 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել են «Սուլթան» և «Սրտի համար հեշտ չէ» ֆիլմերը, որոնք մեծ առևտրային հաջողության են հասել։

2017 թվականին թողարկվել է «Phillauri» ֆիլմը, որում, բացի առաջատար դերասանուհի լինելուց, հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր։ Ֆիլմում նրա հերոսուհին աղջկա ուրվականն էր, որը ապրում էր 19-րդ դարում։ Ֆիլմն ունեցել է առևտրային հաջողություն։ Նույն թվականին թողարկված «Երբ Հարրին հանդիպում է Սեջալին» ֆիլմը, որտեղ նա կրկին նկարահանվել է Շահրուխ Խանի հետ միասին, ձախողվել է վարձույթում։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի դեկտեմբերին Անուշկան ամուսնացել է կրիկետ խաղացող Վիրատ Կոհլիի հետ, որի հետ հանդիպել է մի քանի տարի։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Այս զույգին ստեղծել է Աստված Rab Ne Bana Di Jodi Տանյա «Տանի» Սահնի
2010 ֆ Սրիկաների ընկերություն Badmaash Company Բյուլ-Բյուլ Սինգհ
2011 ֆ Հարսանեկան իրարանցում Band Baaja Baaraat Շրութի Կակար
2011 ֆ Տուն «Պատիալա» Patiala House Սիմրան Չագալ
2012 ֆ Մինչ ես կենդանի եմ Jab Tak Hai Jaan Ակիրա Ռայ
2013 ֆ Մատրուն, Բիջլին և Մանդոլան Matru Ki Bijlee Ka Mandola Բիջլի Մանդոլա
2014 ֆ Փիքեյ PK Ջագաթ «Ջագու» Սահնի
2015 ֆ Մայրուղի համար 10 NH 10 Միրա
2015 ֆ Թող սիրտը բաբախի Dil Dhadakne Do Ֆարա Ալի
2016 ֆ Սուլթան Sultan Արֆա Հուսեյն
2016 ֆ Սրտի համար հեշտ չէ/Սրտի գործեր Ae Dil Hai Mushkil Ալիզե Խան
2017 ս Հարևանուհի, տանն ե՞ս Bhabi Ji Ghar Par Hai Կամեո (սերիա №540)
2017 ֆ Ֆիլաուրի Phillauri Շաշի
2017 ֆ Երբ Հարրին հանդիպում է Սեջալին Jab Harry met Sejal Սեջալ Զավեռի
2018 ֆ Փերի Pari Ռուկշանա
2018 ֆ Ասեղ՝ թելով Sui Dhaaga Մամթա
2018 ֆ Սանջու Sanju Վինի Դիաս
2018 ֆ Զրո Zero Աֆիա Բենդրե
2020 ֆ Անգլիական դպրոց Angrezi Medium Կամեո «Kudi Nu Nachne De» երգում

Ծանոթագրություն խմբագրել

  1. Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #141507152 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Anushka Sharma
  4. https://twitter.com/AnushkaSharma/status/940240178559508481
  5. https://biographico.com/virat-kohli-net-worth/
  6. Knowledge Graph — 2012.
  7. «There is no system in the film industry: Anushka - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Anushka Sharma celebrates 25th birthday in Goa - Hindustan Times» (անգլերեն). 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «The Daily Mail - Daily News from Pakistan - Newspaper from Pakistan». Dailymailnews.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշկա Շարմա» հոդվածին։