Աննա Յուրևնա Ուշենինա (ուկրաիներեն՝ Анна Юріївна Ушеніна[2], օգոստոսի 30, 1985(1985-08-30), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2012), կանանց գրոսմայստեր (2003)։ 14-րդ և ուկրաինացի առաջին աշխարհի չեմպիոնուհին (2012 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը)։ 2013 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում (երկրորդ խաղատախտակ) դարձել է Աստանայում կայացած թիմային առաջնության հաղթող։ 2006 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում (պահեստային խաղատախտակ) Թուրինի շախմատային օլիմպիադայի հաղթող։

Աննա Ուշենինա
ուկրաիներեն՝ Анна Юріївна Ушеніна
Պետություն(ներ)Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 30, 1985(1985-08-30) (38 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2012)
Միջազգային վարպետ (2007)
Առավելագույն վարկանիշ2502 (հուլիս 2007)
Ներկայիս վարկանիշ2418
ՖԻԴԵ համար14110911
365chessAnna_Ushenina
Chesstempo համար217884
ICCF համար217884
Մասնակցել էWomen's World Chess Championship 2012?, Կանանց շախմատային օլիմպիադա 2006[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2016, Կանանց շախմատային օլիմպիադա 2018 և Women's event at the 44th Chess Olympiad?
Պարգևներ և մրցանակներ
Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան և Ուկրաինայի անկախության 25-րդ տարելիցի հոբելյանական մեդալ
ushenina.com
 Anna Ushenina Վիքիպահեստում

Ավարտել է Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Խարկովում 1985 թվականի օգոստոսի 30-ին։ Մայրը սովորեցրել է շախմատ խաղալ 7 տարեկանում[3]։ 1997 թվականին Կիևում հաղթել է մինչև 12 տարեկան[4] աղջիկների Ուկրաինայի առաջնությունում։ 1998 և 1999 թվականներին հաղթել է Ուկրաինայի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում[4]։ 2000-2002 թվականներին շախմատով էր զբաղվում Խարկովի օլիմպիական հերթափոխի դպրոցում։ Այդ ընթացքում նրա մարզիչն էր միջազգային վարպետ Արտյոմ Ցեպոտանը[3]։ 2000-2002 թվականներին հաղթել է Ուկրաինայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում։

2002 թվականին Ուկրաինայի ազգային թիմի հետ Ուշենինան նվաճում է ոսկե մեդալներ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում։ Բացի դրանից ստանում է արծաթե մեդալ առաջին խաղատախտակի վրա՝ վաստակելով 4½ միավոր 6-ից։

2003 թվականին ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։

2005 թվականին Ալուշտայում հաղթում է Ուկրաինայի կանանց առաջնությունում։ Եվրոպայի կանանց առաջնությունում (Պլովդիվ) զբաղեցնում է 3-րդ տեղը։

2006 թվականին Թուրինի օլիմպիադայում խաղում էր պահեստային խաղատախտակի վրա։ Այդ մրցաշարում թիմը նվաճել է ոսկե մեդալ[3]։

2007 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Հերակլիոն) Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում, երրորդ խաղատախտակի առջև, նվաճում է ոսկե մեդալ՝ 7 հնարավորից վաստակելով 5 միավոր։

2007 թվականին Եկատերինբուրգում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Աննան (6½ 9-ից), ինչպես նաև թիմը, նվաճեցին արծաթե մեդալներ։ Այստեղ նա ստացավ տղամարդկանց միջազգային վարպետի կոչում։

2008 թվականի Դրեզդենի օլիմպիադայում թիմի հետ զբաղեցրեց 2-րդ տեղը (երրորդ խաղատախտակ)[3]։

40-րդ համաշխարհային օլիմպիադայում (2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 9-ը, Ստամբուլ) Աննա Ուշենինան զբաղեցնում է 3-րդ տեղը՝ իր խաղատախտակի վրա 10 հնարավորից վաստակելով 7 միավոր (առանց պարտության) և զգալի ներդրում ունենալով թիմի ընդհանուր արդյունքի գործում։

2012 թվականին Խանտի Մանսիյսկում կայացած կանանց աշխարհի առաջնությունում նվաճել է շախմատային գահը՝ եզրափակչում թայ-բրեյքում հաղթելով բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային (2:2, 1½:½)[5]։ Այս մրցաշարի արդյունքերով Աննային շնորհել են տղամարդկանց գրոսմայստերի կոչում[6]։

Աստանայում (Ղազախստան), աշխարհի թիմային 4-րդ առաջնությունում (2013 թվականի մարտի 2-13) Աննա Ուշենինան դարձավ հաղթող Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում, ինչպես նաև զբաղեցրեց 2-րդ տեղը 2-րդ խաղատախտակի վրա՝ 8 հնարավորից վաստակելով 6 միավոր։

Նույն թվականի ապրիլի 2-ին Կիևում խաղացել է առաջադեմ շախմատի առաջին պարտիան Ուկրաինայում։ Ելենա Բոյցունի հետ խաղացած նրա պարտիան ավարտվել է ոչ-ոքի[7]։

Ուկրաինայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։ Մրցաշարն անցկացվում էր Վարշավայում 2013 թվականի նոյեմբերի 7-17-ին։ Աննա նվաճել է բրոնզե մեդալը 2-րդ խաղատախտակի վրա՝ 8-ից 6,5 արդյունքով։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2001 2276 2338 2297 2297 2338 2276
2002 2297 2292 2339 2291 2339 2291
2003 2291 2276 2311 2311 2311 2276
2004 2348 2336 2347 2370 2370 2336
2005 2357 2350 2389 2409 2409 2350
2006 2398 2397 2410 2430 2430 2397
2007 2449 2475 2502 2486 2502 2449
2008 2484 2474 2476 2496 2496 2474
2009 2499 2478 2477 2474 2499 2474
2010 2452 2452 2468 2468 2466 2460 2468 2452
2011 2454 2454 2468 2459 2462 2463 2468 2454
2012 2458 2458 2454 2452 2433 2433 2439 2452 2452 2458 2433
2013 2477 2477 2477 2488 2491 2499 2500 2500 2500 2497 2492 2501 2501 2477
2014 2501 2501 2501 2501 2495 2495 2488 2487 2481 2494 2494 2486 2501 2481
2015 2486 2486 2486 2486 2467 2441 2435 2435 2426 2426 2438 2450 2486 2426
2016 2450 2450 2450 2450 2450 2439 2458 2452 2457 2459 2453 2459 2459 2439
2017 2444 2444 2444 2449 2449 2458 2458 2472 2445 2445 2427 2416 2472 2416
2018 2423 2423 2423 2422 2443 2447 2447 2455 2451 2451 2440 2440 2455 2422
2019 2443 2443 2443 2432 2442 2443 2448 2442 2431 2431 2439 2416 2448 2416
2020 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416 2416
2021 2416 2416 2416 2429 2428 2426 2423 2429 2416
2022 2439 2445 2454 2454 2439
2023 2449 2434 2425 2415 2449 2415


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 OlimpBase
  2. Анна Ушеніна: Білявкою я стала безпосередньо перед першістю світу // Віталій МОХНАЧ, Україна молода, Номер 184 за 07.12.2012(ուկր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Anna Ushenina» (անգլերեն). // Chessgames Biography, chessgames.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 «Українка Ганна Ушеніна стала чемпіонкою світу з шахів серед жінок. Пресс-релиз» (ուկրաիներեն). // Ուկրաինայի շախմատային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Թագուհին հաղթել է նոկաուտով թայ-բրեյքում։». Коммерсантъ. 3 դեկտեմբեր 2012 թվական.
  6. «Աննա Ուշենինայի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում։».
  7. Ուկրաինայի պատմության մեջ առաջադեմ շախմատի առաջին մրցամարտը:
  8. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ուշենինա» հոդվածին։


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)