Աննայի կյանքը (ֆիլմ)
Աննայի կյանքը (վրաց.՝ ანას ცხოვრება, ֆր.՝ La Vie d'Anna), 2016 թվականին ռեժիսոր Նինո Բասիլիայի[1] նկարահանած վրացական ֆիլմ[2]։
Երկիր | Վրաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2016 և փետրվարի 2, 2016 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Նինո Բասիլիա |
Սցենարի հեղինակ | Նինո Բասիլիա |
Տևողություն | 108 րոպե |
2016 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում[3]։
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է երիտասարդ վրացուհի Աննայի մասին, ով միայնակ մայր է։ Աուտիզմով հիվանդ որդու կյանքի պայմանները բարելավելու համար նա որոշում է մեկնել ԱՄՆ։ Ամերիկայի դեսպանատունը նրան մուտքի արտոնագիր չի տալիս, ուստի Աննան ռիսկի է դիմում, վաճառում տունը և գումարը տալիս մի մարդու, ով խոստանում է անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել, սակայն պարզվում է, որ այդ մարդը խաբեբա է։ Աննան, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, առևանգում է այդ մարդու վեցամյա աղջկան։
Դերերում խմբագրել
- Եկատերին Դեմետրաձե
- Լաշա Մուրջինելի
- Լազիրա Չխաիձե
- Լիլի Օքրոշիձե
Մրցանակներ խմբագրել
- Լավագույն ֆիլմ, Վալենսիայի Կինոլուսարձակ միջազգային փառատոն, 2016
- «Արժանիք» մրցանակ, Բուենոս Այրեսի Construir Cine միջազգային կինոփառատոն, 2016[4]
Նկարահանող խումբ խմբագրել
- Պրոդյուսեր (ներ)՝ Ժաննա Կարինա Սարդիլաշվիլի
- Ռեժիսոր՝ Նինո Բասիլիա
- Սցենարի հեղինակ (ներ)՝ Նինո Բասիլիա
- Օպերատոր՝ Տաթո Կոտետիշվիլի
- Երաժշտությունը՝ Scratch the Floor
- Հնչյունը՝ Բեսո Կաչարավա
- Մոնտաժը՝ Նիկո Տարիելաշվիլի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Աննայի կյանքը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Nino Basilia's film 'Anna's Life' tours European festivals». agenda.ge. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Աննայի կյանքը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «'Anna's Life' Takes First International Prize». Georgia Today on the Web. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.