Անճոռնի բադիկ (մուլտֆիլմ)

Անճոռնի բադիկ (անգլ.՝ The Ugly Duckling) Silly Symphonies շարքի կարճամետրաժ մուլտֆիլմ, թողարկված 1939 թվականի ապրիլի 7-ին՝ «Walt Disney Studios»-ի կողմից։ Հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի վրա[4][5]։

Անճոռնի բադիկ
անգլ.՝ The Ugly Duckling
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորJack Cutting?
ՀնչյունավորումԿլերենս Նեշ
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի, Milt Franklyn? և Grant Kirkhope?
Երկիր ԱՄՆ[1][2]
Լեզուանգլերեն[3]
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԴիստրիբյուտորRKO Pictures, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն9 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվական1939
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

Ավելի վաղ՝ 1931 թվականին, Դիսնեյի ստուդիան արդեն նկարահանել էր հեքիաթը։ Սակայն նկարահանումը եղել է սև սպիտակ և բադիկի փոխարեն եղել է հավ։

Սյուժե խմբագրել

Հայր բադիկը սպասում է, թե երբ է մայր բադիկը ձու ածելու։ Շուտով նա չորս ձու է ածում, և բոլորր ձվերից միանգամից սկսում են ճուտիկներ դուրս գալ։ Մայր բադիկի մոտ հաըտնվում է նաև հինգերորդ ձուն, և նրանից դուրս է գալիս մյուսներից բոլորովին տարբերվող ճուտիկ։ Հինգերորդ ճուտիկի պատճառով մայրիկ և հայրիկ բադիկները վիճում են, և մայրիկը ճուտիկների հետ գնում է առվակի մոտ։ Դրանից հատո մայր բադիկը հրաժարվում է անճոռնի ճուտիկից։ Հետո անճոռնի ճուտիկը սկսում է ապրել ուրիշի բնում, սակայն այնտեղ էլ երկար չի կարողանում մնալ։ Մի անգամ բադիկը առվակում տեսնում է խաղալիք բադիկի, որը կպնում է նրա գլխին։ Փախչելով հեռու՝ բադիկը սկսում է լացել, իսկ մոտակայքում լողում էր կարապն իր ճուտիկների հետ և լսում է լացի ձայնը։ Կարապը, տեսնելով լացող բադիկին, վերցնում է նրան իր մոտ։ Երբ մայր բադիկը տեսնում է բադիկին, սկսում է կանչել իր մոտ , սակայն վերջինս ուշադրություն չի դարձնում և լողում է կարապների ընտանիքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.allmovie.com/movie/the-ugly-duckling-v285194
  2. http://www.bonhams.com/auctions/21643/lot/4172/
  3. http://www.mp4jet.com/video_3cFFQjkjTlg.html
  4. «The Ugly Duckling Արխիվացված 2013-01-17 archive.today». www.bcdb.com
  5. «The 12th Academy Awards (1940) Nominees and Winners». Академия кинематографических искусств и наук. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել