Կապնդեղ Լիբանանի
Կապնդեղ Լիբանանի
Կապնդեղ Լիբանանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Selineae
Ցեղ Կապնդեղ (Seseli)
Տեսակ Կապնդեղ Լիբանանի (S. libanotis)
Միջազգային անվանում
Seseli libanotis

Անճիտան (լատին․՝ Libanotis), հայխունկ, զառնաբ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20, Հայաստանում՝ 1 տեսակ՝ անճիտան անդրկովկասյան (L. transcaucasica

Արտաքին կառուցվածք խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 50-120 սմ. Տերևները զույգ կամ կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը բարդ հովանոցանման է, ծաղիկները՝ սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը ձվաձև, երկբաժան պտղակիր է։

Կիրառական նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պտուղը, տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղեր (0, 1%), տերևները՝ վիտամին C։ Օգտագործում են որպես համեմունքային բույս։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, լուսավոր անտառներում, ճամփեզրերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճիտան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճիտան» հոդվածին։