«Անհաղթները» (ռուս.՝ «Непобежденные», անգլ.՝ The Stalingrad Apocalypse. No-win situation., գերմ.՝ Apocalypse Stalingrad - Die Hölle des Krieges), 2003 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Լուտենկովը[1]։

Անհաղթները
Երկիր Ռուսաստան
Թվական2003
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Լյուտենկով

Սյուժե խմբագրել

Վավերագրական ֆիլմն ստեղծվել է Ստալինգրադի ճակատամարտի 60-ամյակի կապակցությամբ։ Պատմության կենտրոնական թեման դառնում է խաղաղ բնակչության ողբերգական վիճակը, որն, ըստ էության, պատանդ է մնացել մարտի դաշտում՝ կրակի գծում։ Գերմանական օդուժի կողմից քաղաքի ռմբակոծման առաջին իսկ օրը միայն պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 46 հազար մարդ, մոտ 150 հազարը վիրավորվել են։ Ավերակներում բնակչության հետագա կյանքը վերածվել է իսկական մղձավանջի։

Մինչև վերջին պահը այդպես էլ չկար քաղաքացիական բնակչության տարհանման հրաման, թեև դրա համար նախատեսված էշելոնները կանգնած էին պահեստային ուղիների վրա։ Նախապես փրկել էին ամեն ինչ, բացի մարդկանցից։ Դուրս էին տարել արխիվներն ու առավել արժեքավոր սարքավորումները, հացը, մետաղները, շաքարը, թուղթը։ Մարտի սկզսվելուց առաջ քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել անասուններին։

«Сталинградская битва. Непобежденные». Телеканал «Россия 1». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և կադրում հաղորդավարուհի՝ Տատյանա Դոնսկայա
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Լուտենկով
  • Բեմադրող օպերատոր՝ Կոնստանտին Միրոմանով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
  • Պրոդյուսեր՝ «Ռոսիա» հեռուստաալիք

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ֆիլմում գլխավոր պատմողները տեղի բնակիչներն են, որոնք Ստալինգրադում ապրել էին պատերազմի ժամանակ։ Նրանք ներկայացնում են իրենց անձնական հիշողություններն ու տպավորությունները այդ ողբերգական իրադարձությունների մասին։ Պատմողներից շատերը այդ ժամանակ երեխաներ էին, սակայն, չնայած դրան, նրանցից ոմանք ստիպված էին զենք վերցնել և սպանել թշնամիներին։

Ֆիլմի հեղինակներն ուշադրության են արժանացրել նաև այն զինվորներին, որոնք կռվում էին Ստալինգրադի համար ճակատային գծի երկու տարբեր կողմերում․ հարցազրույց են տալիս ինչպես խորհրդային վետերանները, այնպես էլ գերմանացիները։

Ֆիլմում ներկայացված է բացառիկ խորհրդային և գերմանական կինոժամանակագրություն, շատ կադրեր արխիվային պահոցներից առաջին անգամ փոխվել են հեռուստատեսային ֆորմատի։

Լրացուցիչ փաստեր խմբագրել

Ֆիլմը բազմիցս ցուցադրվել է Ռուսաստանի Ռոսիա 1, Ռոսիա 24, ՌՏՌ Պլանետա, Հինգերորդ ալիք հեռուստաալիքներով, ինչպես նաև Գերմանիայի Discovery Channel Geschichte հեռուստաալիքով։ Համաշխարհային վարձույթի (բացառությամբ ԱՊՀ և Ֆրանսիա) իրավունքհը պատկանում է Discovery Communications Inc-ին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմի հեղինակ Տատյանա Դոնսկայան հայտնի է նաև որպես դրամատիկ դերասանուհի։ Նա գլխավոր դեր է խաղում Բոնավենտուրայի «Գիշերային հսկումներ» պիեսում (Մոսկվայի «Человек» դրամատիկական թատրոն, բեմադրությունը՝ Լյուդմիլա Ռոշկովանի) ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել