Հինգերորդ ալիք (Ռուսաստան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հինգերորդ ալիք (այլ կիրառումներ)

Հինգերորդ ալիք (ռուս.՝ Пятый канал, Պյատիյ կանալ), ռուսական դաշնային հեռուստաալիք, հեռարձակման կենտրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Հեռարձակումը կատարվում է SECAM D/K գունային համակարգով։

Пятый канал
Հինգերորդ ալիք
«„Պետերբուրգ“ հեռուստառադիոընկերություն» ԲԲԸ
Երկիր Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ
Հեռարձակման գոտի Ռուսաստան
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական1938
Նախկին անվանում«Ленинградское Телевидение» (1938 — 1991)
«Петербург — Пятый канал» (1991 — 1998)
ТРК «Петербург» (1998 — 2004)
«Петербург — Пятый канал» (2004 — 2010)
«Пятый канал»(2010 թ. մարտի 15-ից)
ՍեփականատերԱզգային Մեդիա խումբ
🌐www.5-tv.ru

Պատմություն խմբագրել

1938 թ. հուլիսի 7-ին եթեր դուրս եկավ առաջին բեմադրվող հաղորդումը, իսկ օգոստոսից սկսվեցին պարբերական հաղորդումները։ 1957 թ. սեպտեմբերի 1-ին եթեր հեռարձակվեց Լենինգրադի հեռուստատեսության առաջին՝ լրատվական «Վերջին տեղեկություններ» թողարկումը[1]։

1992 թ. հունվարի 15-ին ՌԴ նախագահի РФ № 47 հրամանով Սանկտ Պետերբուրգի պետական հեռուստառադիոընկերությունը լուծարվեց, և իր բազայի վրա հիմնվեց «Պետերբուրգ» Ռուսական պետական հեռուստառադիոընկերությունը[2]։

1993 թ. ապրիլի 9-ին ՌԴ նախագահի РФ № 437 հրամանով նույն հեռուստաալիքը վերածվեց «Պետերբուրգ - Հինգերորդ ալիք» դաշնային հեռուստառադիոընկերության[3]։

Մինչ 1997 թ. նոյեմբերը հեռուստաալիքի հեռարձակումը սփռվում էր Ռուսաստանի Եվրոպական մասում, Ուրալում և Արևելյան Սիբիրում, ինչպես և Ղազախստանի, Բելառուսի և Մերձբալթյան երկրների զգալի մասում։ 1997 թ. նախագահ Բորիս Ելցինի № 919 հրահանգով հեռուստաալիքի դաշնային ցանցերը փոխանցվեցին նորաստեղծ Կուլտուրա հեռուստաալիքին, իսկ Հինգերորդ ալիքը պահպանեց միայն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում հեռարձակվելու հաճախականությունները։

2006 թ. հոկտեմբերի 1-ին հեռուստաալիքը վերականգնեց համազգային հեռարձակության իրավունքը, և այժմ իր եթերը տարածում է Ռուսաստանի 83 վարչական տարածքներում[4], մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլթիհամալիրի մեջ, հեռարձակվելով DVB-T2 ֆորմատով[5]։

2010 թ. մարտի 15-ից ալիքը ներկայացրեց եթերի նոր ֆորմատով, ըստ որի հրաժարվել է սեփական հեռուստատեսային արտադրանքից, սերտորեն համագործակցելով այլ մեդիաընկերությունների արտադրություններից։ Սեփական հաղորդումներից պահպանվել են միայն տեղեկատվական-վերլուծական բաժանմունքի հաղորդումները[6][7]։

2013 թ. հուլիսի 7-ին կլրանա հեռուստաալիքի 75-ամյակը։

Սեփականատերեր խմբագրել

2012 թ. դրությամբ «Ազգային Մեդիա Խումբ» ԲԲԸ-ը պատկանում է «„Պետերբուրգ“ ՀՌԸ» ԲԲԸ-ն բաժնետոմսերի հիմնական փաթեթը՝ 72,425%.[8]

Ղեկավարություն խմբագրել

Գլխավոր տնօրեններ
  • Բորիս Պետրով (1990 - 1991 թթ., 1997 - 1999 թթ.)
  • Վիկտոր Յուգին (1991 - 1992 թթ.)
  • Բելլա Կուրկովա (1992 - 1995 թթ.)
  • Օլեգ Ռուդնով (1995 - 1997 թթ.)
  • Իրինա Պրուդնիկովա (1999 - 2002 թթ.)
  • Իրինա Տյորկինա (2002 - 2003 թթ.)
  • Իգոր Իգնատյև (2003 թ.)
  • Մարինա Ֆոկինա (2003 - 2008 թթ.)
  • Վլադիմիր Տրոյեպոլսկի (2008 - 2009 թթ.)
  • Արկադի Սոլովյև (2009 - 2010 թթ.)
  • Ալեքսեյ Բրոդսկի ( 2010 թ.)

Պատկերանիշեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել