Անխելես Բալբիանի

արգենտինացի դերասանուհի

Անխելես Բալբիանի Մորեա (իսպ.՝ Ángeles Balbiani Morea, օգոստոսի 7, 1981(1981-08-07)[1] կամ օգոստոսի 7, 1982(1982-08-07)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասանուհի և մոդել, առավել հայտնի է դարձել Ֆելիսիտաս Միտրե դերով «Խռովարար հոգի» հեռուստասերիալում։

Անխելես Բալբիանի
Ծնվել էօգոստոսի 7, 1981(1981-08-07)[1] (42 տարեկան) կամ օգոստոսի 7, 1982(1982-08-07)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և մոդել

Վաղ տարիներ խմբագրել

Անխելեը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա)[2]։ Մոդել է աշխատել երեք տարի[2]։ 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Բալբիանին սովորել է Բուենոս Այրեսի Դրամատիկական արվեստի համալսարանում, երբ «Խռովարար հոգի» հեռուստասերիալում ձեռք բերեց առաջին դերը։

Հեռուստատեսական կարիերա խմբագրել

2002 թվականին Անխելեսը Կրիս Մորենի «Խռովարար հոգի» հեռուստասերիալում ստացավ առաջին դերը։ Այդ դերի շնորհիվ Բալբիանին դարձավ հանրաճանաչ դերասանուհի շատ երկրներում, որոնցից էին Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրները, ինչպես նաև Իսրայելը և Լատինական Ամերիկան։

«Խռովարար հոգի» հեռուստասերիալի մեկ էպիզոդում նա երգում էր Erreway խմբի «Inmortal» երգը։ Անխելեսը նաև եղել է պարուհի Erreway-ի համերգներում։

2004 թվականին Անխելեսը Կրիս Մորենի Ֆլորիսյենտա սերիալում խաղում էր Սոֆիայի դերը։ Հետո նա ընդմիջում կատարեց իր կարիերայում ամուսնության և ծննդաբերության համար։

Սեփական կյանք խմբագրել

Բալբիանի ծնողները բաճանվեցին, երբ նա ինը տարեկան էր, իսկ մայրը հետո ամուսնացավ այլ տղամարդու հետ։ Բալբիանին ունի ավագ քույր, ավագ եղբայր, և երկու կրտսեր եղբայր։

Անխելես Բալբիանին 2007 թվականի հունիսի 16-ին Բուենոս Այրեսում ամուսնացել է Ֆելիկս Մալյոնեի հետ։ 2007 թվականին զույգը ունեցավ տղա։

Բալբիանին ներկա ժամանակ ավարտում է ժուռնալիստիկայի ուսումը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Official Fansite in Spain Արխիվացված 2009-01-27 Wayback Machine
  3. «Serbian forum about Floricienta». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել