Անդրեյ Կուրսանով
Անդրեյ Լվովի Կուրսանով (ռուս.՝ Андрей Львович Курсанов, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1999, Մոսկվա, Ռուսաստան), բույսերի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
Անդրեյ Կուրսանով Андрей Курсанов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1902 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1999 (96 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս, բուսաբան, ֆիզիոլոգ և ֆիտոֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Բույսերի ֆիզիոլոգիա[2] և plant biochemistry?[2] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | member of the Russian Academy of Agricultural Sciences? |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | M. N. Zaprometov?, Բորիս Վարդապետյան և Guivi Sanadze? |
Պարգևներ |
1926 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (բույսերի ֆիզիոլոգիայի մասնագիտությամբ)։ 1935-1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (1950 թվականից՝ տնօրենի տեղակալ), 1952 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Կ.Ա. Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ «Ֆիզիոլոգիա րաստենիյ» («Физиология растений») ամսագրի հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը (1954 թվականից)։ Կուրսանովը գիտական աշխատանքներով զարգացրել է բուսական բջիջներում ֆերմենտների ազդեցության ուսմունքը, Ալեքսանդր Օպարինի հետ հետազոտել թեյի և այլ բույսերում պարունակվող դաբաղանյութերը՝ տանին և այլն։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով, մեդալներով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Курсанов Андрей Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-1490.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 33)։ |