Անդրեաս Ֆրանս Վիլհելմ Շիմպեր ( մայիսի 12, 1856(1856-05-12)[1][2][3][…], Ստրասբուրգ[4] - սեպտեմբերի 9, 1901(1901-09-09)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4]), գերմանացի բնախույզ և ժանապարհորդ, ծառայել է Ֆրանսիայում։

Անդրեաս Շիմպեր
ֆր.՝ Andreas Franz Wilhelm Schimper
Ծնվել էմայիսի 12, 1856(1856-05-12)[1][2][3][…]
Ստրասբուրգ[4]
Մահացել էսեպտեմբերի 9, 1901(1901-09-09)[1][2][3][…] (45 տարեկան)
Բազել, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունբուսաբան, համալսարանի դասախոս և բնապահպանագետ
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան և Բազելի համալսարան
ԱնդամակցությունԼեոպոլդինա[5]
Ալմա մատերՍտրասբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6]
ՀայրՎիլհելմ Ֆիլիպ Շիմպեր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)A.Schimp.
 Andreas Franz Wilhelm Schimper Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեաս Շիմպերը գերմանական բուսաբան Վիլհելմ Ֆիլիպ Շիմպերի որդին է։ Ստրասբուրգի համալսարանում ուսումնասիրել է բնագիտական առարկաներ, եղել է Մոնրեալի բուսաբանական այգում որպես ընթերակա, Մերիլենդի համալսարանի դասախոս, Բոննի համալսարանում որպես էքստրոարդինատոր պրոֆեսոր, իսկ 1899 արդինատոր պրոֆեսոր և Բազելի բուսաբանական այգու տնօրեն[7]։

Շիմպերը շատ է շրջագայել արևադարձային երկրներում, 1898 թվականին մասնակցել է գերմանական խորջրային էքսպեդիցիաներին։ Նա զբաղվել է բույսերի աշխարհագրությամբ, անատոմիայով, ֆիզոլոգիայով, սիստեմատիկայով և բուսաբանությամբ։ Նրա կողմից կատարվել է շատ կարևոր ուսումնասիրություններ, հակառակ ուղղությամբ՝ բյուրեղների, օսլայի և քլորոֆիլային հատիկների մասին։ Շիմպերի կողմից բացահայտվել են օսլա առաջացնողները, ուսումնասիրել է օսլայի և քլորոֆիլի հատիկների փոխկապակցվածությունը և նրա կառուցվածքը Նեգելի ցույց տվածին հակառակ, որ օսլային հատիկները աճում են ստեղծված շերտավորումներով[7]։ Շիմպերը առաջինն ապացուցեց, որ քլորոպլաստե բույսերը կարող են լինել միայն համակցված։

Շիմպերը իր ժամանակի լավագույն գիտնականներից մեկն էր արևադարձային բույսերի ոլորտում, և այդ բնագավառի ուղղությամբ գրել է շատ աշխատություններ «Botanische Mittheilungen aus den Tropen» (Ենա)։ Տիրապետելով նույնանման լավ մեթոդի` ցուցադրվող և ֆիզոլոգիական բուսաբանությամբ նա կատարել է ամբողջական աշխատանք բուսաբանության աշխարհագրությամբ ֆիզոլոգիական սկզբունքների մասին «Pflanzengeographie auf physiolog. Grundlage» (Ենա, 1890)[7]։

Բոննում սովորելով դեղագիտություն` նա ստեղծեց մի շարք տեղեկատվական գրքեր այդ ճյուղի վերաբերյալ։ Բուսաբանության հայտնի գրքերից Ստրասբուրգի, Նոլլի, Շենկի, և Շիմպերի բուսաբանության հայտնի դասագրքում նա գրեց ծաղկավոր բույսերի բաժինը[7]։

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Wissenschaftliche Ergebnisse der deutschen Tiefsee-Expedition auf dem Dampfer Valdivia
  • A. F. W. Schimper: Die epiphytische Vegetation Amerikas. Gustav Fischer Verlag, Jena 1888.[8] «Գուտենբերգ նախագիծ»
  • Noll F. et al. A textbook of botany.
  • A. F. W. Schimper 1883. «Über die Entwicklung der Chlorophyllkörner und Farbkörper». A: Botanische Zeitung. 41, 105—120, 126—131 i 137—160

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118976591 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.leopoldina.org/mitgliederverzeichnis/mitglieder/member/Member/show/wilhelm-schimper/
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Гайдуков Н. М., (1890–1907). «Шимпер, немецкие естествоиспытатели». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Wissenschaftliche Ergebnisse der Deutschen Tiefsee-Expedition auf dem Dampfer «Valdivia» 1898—1899 : Chun, Karl, 1852—1914 : Free Download & Streaming : Internet Archive

Գրականություն խմբագրել