Անդրանիկ Պետրոսյանց
Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանց (մայիսի 8, 1906, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն և Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 3, 2005, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական և պետական գործիչ։ Պահեստի գեներալ-մայոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[2], սոցիալիստական աշխատանքի հերոս (1962 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։
Անդրանիկ Պետրոսյանց | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1906 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն կամ Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2005 (99 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ուրալի պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական, քաղաքական գործիչ, ճարտարագետ-մեխանիկ և պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1933 թվականին ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը (Սվերդլովսկ)։ 1933 թվական - 1939 թվականին աշխատել է Սվերդլովսկի Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարանում։ 1939 թվականին եղել է ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1940 թվականին՝ ծանր մեքենաշինության ժողկոմի տեղակալ։ 1941 թվականի հունվարին նշանակվել է հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի առաջին տեղակալ, 1941 թվականի հունիսին՝ տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ։ 1943 թ.-ից աշխատել է ՍՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեում։ 1947 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ժողկոմխորհին առընթեր գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ 1955 թվականին՝ ԽՍՀՄ միջին մեքենաշինության մինիստրի տեղակալ։ 1962 թվականից ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրադրության ուսումնասիրման հարցերին։ Ատոմային տեխնիկայի և գիտության ժամանակակից պրոբլեմներին նվիրված Պետրոսյանցի գրքերից մի քանիսը թարգմանվել և հրատարակվել են արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Անգլիա)։
ԽՍՀՄ պետական մրցանակ (1949 թ.)։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կուտուզովի առաջին աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Ընտրվել է Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտոր (1974 թ.) և Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1977 թ.)։
Աշխատություններ խմբագրել
Գրքեր խմբագրել
- Современные проблемы атомной науки и техники в СССР. - Москва, Атомиздат, 1972, 350 с
- Современные проблемы атомной науки и техники в СССР․- Москва, Атомиздат, 1976, 432 с[3]․
Մամուլ խմբագրել
- Հոդվածների մատենագիտություն[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Անդրանիկ Պետրոսյանց». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |