Անդրանիկ Կոթողյան
Անդրանիկ Մարտիրոսի Կոթողյան (հունիսի 15, 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 1, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեղվաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1958)։
Անդրանիկ Կոթողյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1904 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 1, 1982 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1954) |
Մասնագիտություն | մեղվաբույծ |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1936 թվականից դասախոսել է Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում։ 1944-1961 թթ. եղել է Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ մեղվաբուծության և մանր եղջերավոր անասնապահության բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանի մեղվաբուծության զարգացման պատմությանը, մեղվի ընտանիքների բազմացման, օժանդակ մայրերի օգտագործման հարցերին, մեղուների նոր պոպուլյացիաների խոշորացված հիբրիդների ստեղծմանը։ Կոթողյանին է պատկանում մեկ մեղվաընտանիքից ստացված մեղրի (304 կգ) և մեղրամոմի (14 կգ) համաշխարհային ռեկորդը (1940)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 507)։ |