Անատոլի Դնեպրով (իսկական ազգանունը՝ Գրոս, ապրիլի 1, 1947(1947-04-01), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2008(2008-05-05), Բելայա Կալիտվա, Ռոստովի մարզ, Ռուսաստան) ռուս երգիչ, երաժիշտ, երգահան։ Ռուսական շանսոնի վառ ներկայացուցիչ։

Անատոլի Դնեպրով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունАнато́лий Семёнович Днепро́в
Ի ծնե անունԱնատոլի Սիմյոնի Գրոս
Ծնվել էապրիլի 1, 1947(1947-04-01)
Դնեպրոպետրովսկ, ՈւԽՍՀ
Երկիր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էմայիսի 5, 2008(2008-05-05) (61 տարեկան)
Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԺանրերՌուսական շանսոն, էստրադա
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
ԳործիքներԴաշնամուր, սինթեզ
Կայքdneprov.ru

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Դնեպրովը ծնվել է Դնեպրոպետրովսկում, հրեական ընտանիքում։ 1963 թվականին ընդունվել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական քոլեջ, իսկ 1964 թվականին՝ Գլինկայի անվան քաղաքային երաժշտական դպրոց։ 1967-1970-ական թվականներին ծառայել է Կիևում՝ Մոլդովական ու Ուկրաինական երգի և պարի անսամբլում, ապա աշխատել է որպես դաշնակահար Դնեպրոպետրովսկի Կառլ Լիբկնեխտաի անվան խողովակագլանման գործարանի ջազ նվագախմբում։ 1971 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը և տեղափոխվել Մոսկվա։ 1979-1987 թվականներին ապրել է Նյու-Յորքում։ 1987 թվականին երաժշտական գործունեություն է ծավալել ԽՍՀՄ-ում։

Անատոլի Դնեպրովը հեղինակ է ««В реку смотрятся облака», «Радовать», «Телефон доверия», «Еврейский мальчик», «Россия», «Армения», «Рюмка ностальгии», «Ах, как жаль» և այլ երգերի։

Անատոլի Դնեպրովի շատ երգերի խոսքերի հեղինակ է նրա կինը՝ Օլգա Պավլովա Գրոսը («Россия», «Как дела, Америка», «Окаянная», «Признание с поручиком Голицыным», «Не пойму», «Ах, как жаль», «Как нам дальше жить», «Адрес-Русь», «Мама выходит замуж», «Ты только мне не прекословь», «Ах, какие белые на синем», «Возвратите любовь», «Еврейский мальчик») և աները՝ հայտնի իմպրեսարիո՝ Պավել Լեոնիդի Լեոնիդովը[1] («Звёзды на лугу», «А море спит», «Целый мир», «Ока», «Веточка рябины»)։

Անատոլի Դնեպրովը 2008 թվականի մայիսի 5-ին համերգային ծրագրով Վոլգոգրադից Դոնի Ռոստով մեկնելիս ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է լինում Ռոստովի մարզի մարզի Բելի Կալիտվայից 18 կմ հեռավորության վրա։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Օլգա Պավելի Գրոս (ծննդյամբ՝ Լեոնիդովա, կեղծանունը՝ Օլգա Պավլովա)։
  • Որդիները՝ գործարար-դոմեյներ Ֆիլիպ Գրոս, ՌԵԳ-ՌՈՒ խոշոր ընկերության համասեփականատեր, դոմեյներ Պավել Գրոս։
  • Աղջիկը՝ Ելենա Գրոս։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել