Այրոմ Չանու Շարմիլա

հնդիկ իրավապաշտպան

Այրոմ Չանու Շարմիլա (անգլ.՝ Irom Chanu Sharmila, մարտի 14, 1972(1972-03-14), Իմպհալ, Հնդկաստան[1], հայտնի է նաև Երկաթյա լեդի Մանիպուրից (անգլ.՝ Iron Lady of Manipur) կամ Մենգոուբի (անգլ.՝ Mengoubi[2]) անուններով), հնդիկ քաղաքական գործիչ, իրավապաշտպան և բանաստեղծ։ 2000 թվականի նոյեմբերի 5-ին սկսել է հացադուլ, որն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ 16 տարի անց։ 500 շաբաթից ավելի հրաժարվելով սննդից և ջրից, համարվում է աշխարհի ամենաերկար հացադուլ իրականացնողը[3][4] ։ 2014 թվականի Կանանց միջազգային օրը MSN Poll-ի կողմից հայտարարվել է Հնդկաստանի կանանց դեմքը[5][6]։

Այրոմ Չանու Շարմիլա
Irom Chanu Sharmila
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1972(1972-03-14) (52 տարեկան)
ԾննդավայրԻմպհալ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Ազգությունմեյթհեյ
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, գրող և հակապատերազմային ակտիվիստ
ԾնողներԱյրոմ Նանդա (հայր)
Այրոմ Օնգբի Սախի (մայր)
Պարգևներ և
մրցանակներ
 Irom Chanu Sharmila Վիքիպահեստում

2014 թվականի երկու քաղաքական կուսակցություններ նրան առաջարկել են մասնակցել ազգային ընտրություններին, բայց Շարմիլան հրաժարվել է։ Դրանից հետո նրան զրկել են ընտրական իրավունքից, քանի որ ըստ օրենքի բանտարկյալները չեն կարող ընտրել[7][8][9]։ 2014 թվականի օգոստոսի 19-ին դատարանը որոշել է Շարմիլային ազատել պայմանով, որ նա ազատազրկման ուրիշ հիմքեր չի տա։ Նա նորից է ձերբակալվել երկու օր անց՝ 2014 թվականի օգոստոսի 22-ին, նմանատիպ մեղադրանքով[10]։ Amnesty International կազմակերպությունը Շամիլային խղճի բանտարկյալ է հայտարարել։

Նախապայմաններ խմբագրել

Այրոմ Չանու Շարմիլան ծնվել և մեծացել է Մանիպուրում, Հյուսիսային Հնդկաստանի Յոթ քույր նահանգներից մեկում։ Նահանգը 2005-2015 թվականներին շատ է տուժել քաղաքական բռնություններից, որի ընթացքում մոտ 5500 մարդ է մահացել[11]։ 1958 թվականին անջատողական ապստամբների դեմ պայքարը արդյունավետ դարձնելու համար[12] Հնդկաստանում զինված ուժերի համար օրենք է ընդունվել (հատուկ իրավասությունների մասին), որը վերաբերում էր միայն յոթ հյուսիսային նահանգներին, և օրենքի պահապաններին թույլատրում էր առանց լիազորագրի ձերբակալել մարդկանց, մահաբեր ուժ գործադրել, եթե կան «հիմնավորված կասկածներ», որ մարդը գործում է պետության դեմ։ Նմանատիպ օրենք գործում է նաև Ջամուում և Քաշմիրիում[11]։

Շարմիլան այդ ժամանակ մասնակցում էր Մանիպուրում մարդու իրավունքների խախտման դեմ տեղական խաղաղ շարժմանը։ 2000 թվականի նոյեմբերի 2-ին տասը խաղաղ քաղաքացիական անձ գնդակահարվեց ավտոբուսի կանգառում[13]։ Միջադեպը հայտնի է, որպես «Մալոմի կոտորած»[14][15]։ Իրագործողները պետական Assam Rifles զինված միավորման զինվորներն էին[16][17]։ Զոհերի մեջ էին 62-ամյա Լեյսանգբամ Այբեթոմբին (անգլ.՝ Leisangbam Ibetombi) և 18-ամյա Սինամ Չանդրամանին (անգլ.՝ Sinam Chandramani), որը 1988 թվականին Ազգային խիզախության մրցանակի (անգլ.՝ National Bravery Award) դափնեկիրն էր։

Հացադուլ խմբագրել

Շարմիլան Մալոնի միջադեպի ժամանակ 28 տարեկան էր[13]։ Նա անմիջապես արձագանքել է և սկսել է հացադուլ, պահանջը Հնդկաստանի կառավաությունից մեկն էր՝ զինված ուժերի հատուկ իրավասությունների կասեցում[13][18][19]։ Նա սկսել է իր հացադուլը Մալոմում նոյեմբերի 5-ին և երդվել՝ չուտել, չխմել, չսանրվել ու հայելուն չնայել, քանի դեռ իր պահանջը չի կատարվել[4]։

Հացադուլն սկսելուց երեք օր անց, Շարմիլան ձերբակալվել է և մեղադրվել ինքնասպանություն կատարելու փորձի մեջ[18], որը ըստ Հնդկաստանի Քրեական օրենսգրքի անօրինական էր։ Նրա առողջությունը կտրուկ վատացել է և նոյեմբերի 21-ից սկսած նրան հարկադիր սնուցում են սկսել տալ քթին ամրացված խողովակի միջոցով[3][4]։

Քանի որ Հնդկաստանի Քրեական օրենսգրքով ինքնասպանության փորձի համար սահմանված է մեկ տարվա ազատազրկում, ապա Շարմիլային պարբերաբար ամեն տարի ազատել են և կրկին ձերբակալել[19]։

Հացադուլի ավարտ խմբագրել

2016 թվականի հունիսի 26-ին Շարմիլան հայտարարել է, որ իր 2000 թվականից սկսած հացադուլը դադարեցնելու է, քանի որ պայքարի այդ ձև արդյունավետ չէ[20][21]։ Նա դադարեցրել է հացադուլը 2016 թվականի օգոստոսի 9-ին և հայտարարել, որ շարունակելու է պայքարը[22] և դրա համար մասնակցելու է Մանիպուրի տեղական իշխանությունների ընտրություններին[23][24]։

  Երբ համարյա 16 տարի առաջ սկսում էի հացադուլը, ես մտածում էի, որ կկարողանամ փոխել համակարգը, բայց այժմ հասկանում եմ, որ դա արդյունք չի տա։ Այդ պատճառով որոշեցի դադարեցնել հացադուլը և մտնել քաղաքականություն, որ կատարեմ իմ առաքելությունը՝ հասնեմ արդարության[25]։
- Այրոմ Չանու Շարմիլա
 

Գնահատում և պարգևներ խմբագրել

2007 թվականին Շարմիլան արժանացել է Գունգջու (Gwangju) մարդու իրավունքների մրցանակին, որը տրվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, պրոպագանդայի ու աջակցության գործում ակտիվ ու աչքի ընկած մարդուն կամ մարդկանց խմբին[26]։ Շարմիլան մրցանակը կիսել է Հնկաստանի հյուսիս-արևելքի մարդու իրավունքների պաշտպանության Ժողովրդական աչալրջության կոմիտե կազմակերպությունից Լենին Ռագհուվանշիի հետ[26]։

2009 թվականին Մանիպուրում ոչ ուժային պայքարի համար նա արժանացել է Մայիլամմա հիմնադրամի Մայիլամմա մրցանակին[27]։

2010 թվականին կյանքի ձեռքբերումների համար Շարմիլան արժանացել է Մարդու իրավունքների պաշտպանության ասիական կոմիտեի մրցանակին[28]։ Մեկ տարի անց նա շահել է Հնդկաստանի պլանավորման և կառավարման ինստիտուտի Ռաբինդրանաթ Թագորի մրցանակը, որը համատեղվում է 5100000 ռուպի դրամական մրցանակի հետ[29] և Սարվա Գունահ Սամպանահ ուսումնական կենտրոնի Խաղաղության և ներդաշնակության մրցանակին[30]։ 2013 թվականին Amnesty International կազմակերպությունը նրան հայտարարել է «խղճի բանտարկյալ» և ասել է , որ Շարմիլան իր համոզմունքների արտահայտման համար բացառապես խաղաղ միջոցներ է կիրառում[31] Այրոմ Շարմիլայի ազդեցությունը իր հզորությամբ հաճախ համեմատում են ներկայի և անցյալի հայտնի դեմքերի ազդեցությանը.[32]։

Շարմիլայի կյանքի հիման վրա ստեղծված գործեր խմբագրել

Deepti Priya Mehrotra's Burning Bright՝ Այրոմ Շարմիլան և խաղաղության պայքարը Մանիպուրում, Շարմիլայի կյանքի մանրամասները և նրա հացադուլի քաղաքական արմատները[33]

«Երկաթյա Այրոմը» (անգլ.՝ Iron Irom)՝ երկու ճանապարհորդություն, «Որտեղ է աննորմալ նորմալը» (2012, Միննի Վաիդի և Թավենջամ Բիջոյկումար Սինքխի հետ)

Թատերական նկարիչ Ս․ Բ․Օջասը Պունից, կատարել է Այրոմ Շարմիլայի կյանքի և պայքարի մանրամասների վրա հիմնված «Վերցրեք ջահը» (Le Mashale ), մոնոներկայացումը։ Այս ներկայացումը Մեյրա Փայիբիի «Ջահերով կանայք» դրամայի փոխակերպումն է։ Ներկայացումը կատարվել է Հնկաստանի մի քանի նահանգներում[34][35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mehrotra, Deepti Priya (2012). «The Making of an Activist». Burning Bright: Irom Sharmila and the Struggle for Peace in Manipur. Penguin Books India. ISBN 9788184751536.
  2. Rituparna Chatterjee (2011 թ․ ապրիլի 20). «Spot the Difference: Hazare vs. Irom Sharmila». Sinlung. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  3. 3,0 3,1 Andrew Buncombe (2010 թ․ նոյեմբերի 4). «A decade of starvation for Irom Sharmila». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Mehrotra, Deepti Priya (2009). Burning bright : Irom Sharmila and the struggle for peace in Manipur (2009 ed.). New Delhi: Penguin Books India. ISBN 9780143103691.
  5. «Irom Sharmila is top woman icon: MSN poll». MSN. 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Irom Sharmila voted MSN poll's Top Woman Icon in India». Seven Sisters Project. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Irom Sharmila not allowed to vote in Manipur». Zee News. 2014 թ․ ապրիլի 17. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  8. «Irom Sharmila Chanu's moral support to AAP». The Times Of India. 2014 թ․ մարտի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Irom Sharmila not allowed to vote in Manipur EC official says Under Section 62 (5) of the Representation of the People Act, 1951, a person confined in jail cannot vote». Business Standard. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  10. «Irom Chanu Sharmila charged with attempted suicide, sent to judicial custody again». The Times of India. 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  11. 11,0 11,1 Krishna Pokharel for the Wall Street Journal. 7 January 2015. Indian Activist Presses 14-Year Hunger Strike to Protest Abuses; Court Postpones Decision Whether Irom Sharmila Chanu Should Be Charged Again Արխիվացված 2016-04-24 Wayback Machine
  12. «СМИ: активистка из Индии прекратила голодовку, которая продолжалась почти 16 лет Подробнее на ТАСС: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3522576». tass.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 Shoma Chaudhury (2009 թ․ դեկտեմբերի 5). «Irom And The Iron In India's Soul». Tehelka. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  14. Anjuman Ara Begum (2010 թ․ նոյեմբերի 3). «AFSPA and Unsolved massacres in Manipur». Twocircles. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. Imphal Free Press (2013 թ․ նոյեմբերի 2). «Malom Massacre horror relived 13 years later». Imphal Free Press. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. Nilanjana S. Roy (2011 թ․ փետրվարի 8). «Torchbearers for Victims in a Violent Land». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  17. Rahul Pathak (2004 թ․ օգոստոսի 6). «Why Malom is a big reason for Manipur anger against Army Act». The Indian Express. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  18. 18,0 18,1 Bagchi, Suvojit (2006 թ․ սեպտեմբերի 19). «Manipur woman's marathon fast». BBC News, Manipur. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  19. 19,0 19,1 «Manipur Fasting Woman Re-arrested». BBC News. 2009 թ․ մարտի 9. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  20. «Irom Sharmila: World's longest hunger strike ends». www.bbc.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «Активистка из Индии прекратила голодовку, которая продолжалась почти 16 лет Подробнее на ТАСС: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3522576». ТАСС. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  22. «Fight against AFSPA continues». The Hindu. 2016 թ․ օգոստոսի 1.
  23. http://www.newindianexpress.com
  24. «Irom Sharmila: India activist to end fast after 16 years». BBC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  25. «Индийская правозащитница прекратила голодовку спустя 16 лет». tjournal.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  26. 26,0 26,1 «Gwangju Prize for Human Rights». 18 May Memorial Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  27. Sobhapati Samom (2010 թ․ մարտի 1). «Kerala activists promise support to Irom Sharmila». Assam Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  28. «Human rights defender awarded for lifetime achievement». Asian Human Rights Commission. 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  29. «Irom Sharmila awarded Rabindranath Tagore peace award». dnaindia.com. 2010 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  30. «Sharmila Conferred Peace Award». manipuronline.com. 2010 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  31. Manash Pratim Gohai (2013 թ․ հոկտեմբերի 2). «Irom Sharmila Chanu must be immediately released, Amnesty India says». Times Of India. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
  32. «Moving on leaving a mark». The Talking Stream. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  33. Laxmi Murthy (2009 թ․ դեկտեմբեր). «Reluctant heroine: 'Burning Bright' by Deepti Priya Mehrotra». Himal South Asian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  34. T. Saravanan (2011 թ․ փետրվարի 11). «For a noble cause». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  35. Shalini Umachandran (2011 թ․ փետրվարի 12). «Single act that captures a dozen wounds of Manipur». The Times of India. Times News Network. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրոմ Չանու Շարմիլա» հոդվածին։