Այոս Նիկոլաոս (Խալկիդիկի)

Այոս Նիկոլաոս[3][4][5] (հուն․՝ Άγιος Νικόλαος - Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի), գյուղ Հունաստանում։ Տեղակայված է Սիթոնիա Քաղկեդոնյան թերակղզու հենց սկզբում՝ Այոն Օրոս ծոցի ափից 2 կմ արևմուտք, Նիկիտիից հյուսիս-արևելք[3], Վուրվուրուից 10 կմ և Սալոնիկից 110 կմ հեռավորության վրա։ Մտնում է Կենտրոնական Մակեդոնիայի պերիֆերիայում՝ Խալկիդիկիի պերիֆերիկ միավորի Սիթոնիա համայնքի մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 1714 մարդ[2]։

Գյուղ
Այոս Նիկոլաոս
հուն․՝ Άγιος Νικόλαος
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված է14-րդ դար թ.
Մակերես90,696[1] կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն1714[2] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ23750
Փոստային դասիչ63078
Այոս Նիկոլաոս (Խալկիդիկի) (Հունաստան)##
Այոս Նիկոլաոս (Խալկիդիկի) (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Այոս Նիկոլաոսի շրջակայքը բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից։ Ըստ 13-րդ դարի վկայությունների՝ առաջին բնակավայրերի հետքերը հայտնաբերվել են գյուղի ծայրամասում և Պիրգոսի տարածքում, որտեղ հնագույն շրջանում գտնվում էր հինավուրց Սինգ քաղաքը[6], որի անունով, ըստ Ստրաբոնի, անվանվել է Սինգիտյան ծոցը (այժմ՝ Այոն Օրոս) Սիֆոնիա (այժմ՝ Սիթոնիա) և Ակտա (այժմ՝ Այոն Օրոս) թերակղզիների միջև[7]։

Ժամանակակից գյուղը ձևավորվել է երկու բնակավայրերի միացման արդյունքում՝ Այոս Նիկոլաոս և Այոս Յեորյիոս, որոնցից պահպանվել է Այոս Յեորյիոսի (Սուրբ Գեորգի) մատուռը[3]։ Այսպիսով, գյուղի անունը տրվել է ի պատիվ Սուրբ Նիկոլասի, իսկ հովանավոր սուրբը դարձել է Սուրբ Գևորգը։

Այոս Նիկոլաոսի բնակիչները մասնակցել են 1821 թվականի հունական հեղափոխությանը։

Համայնք խմբագրել

Այոս Նիկոլաոսի (Κοινότητα Αγίου Νικολάου) համայնքը ստեղծվել է 1918 թվականին (ΦΕΚ 152Α)[8]։ Այն ներառում է 15 բնակավայր և կղզի։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 1714[2]։ Տարածքը 90,696 քառակուսի կիլոմետր է[1]։

Անվանում Բնակչություն, մարդ (2011)[2]
Այոս Նիկոլաոս 1714
Ամբելիցա (կղզի) 0
Վուրվուրու 100
Ղալինի 0
Դիապորոս (կղզի) 2
Զողրաֆո 0
Լաղոնիսի 9
Օրմոս Պանայաս 30
Պերիստերի (կղզի) 0
Պիրգոս 0
Սալոնիկյու 31
Սխինիա 6
Ֆտերոտի 0
Էլեոնաս 3
Էլիա (կղզի) 0

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 1900[9]
2001 1883[9]
2011 1714[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 411. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 Лист карты K-34-144-А.
  4. Лист карты K-34-XXXVI. Масштаб: 1 : 200 000. Указать дату выпуска/состояния местности.
  5. Лист карты K-34-Г.
  6. Геродот. История. VII, 122
  7. Страбон. География. VII, фр. 31
  8. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Αγίου Νικολάου (Χαλκιδικής)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  9. 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.