Ամուտա, բերդ և ավան Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի հարավ–արևվելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։ Հանդիսանում էր Ամուտա գավառի վարչական կենտրոնը։

Ավան
Ամուտա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունամուտացի
Ժամային գոտիUTC+3
Ամուտա (Աշխարհ)##
Ամուտա (Աշխարհ)

Կառուցված Է քարքարոտ բլրի գագաթին, ունի քառակուսի դղյակ։ Բերդի բյուզանդական սյուները ուղղահայաց են, այստեղից Էլ՝ Ամուտա անունը։ XIII – XIV դարերում Ամուտայի մոտով Էր անցնում Այասից Թավրիզ և Միջին Ասիա տանող տարանցիկ ճանապարհը։ Կիլիկիայի հայկական պետության համար Ամուտան ուներ կարևոր նշանակություն. հսկողության տակ Էր պահում Ջահանի գետանցքի և Ամանոսի լեռնուղիների հանգույցը, արևելքից պաշտպանում Անարզաբա քաղաքը։ Ամուտան այժմ կոչվում Է Հեմիթե–կալե՝ մոտակա Հեմիթե գյուղի անունով։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 336