Ամուսնական մատանիների հուշարձան


Ամուսնական մատանիների հուշարձան, քանդակ տեղադրված Ախթալայի բերդի տարածքում Ախթալայի վանքի հարևանությամբ։ Բացվել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին[1]։ Քանդակագործներն են Համլետ Մատինյանն ու Արմեն Վարդանյանը։

Ամուսնական մատանիների հուշարձան
տեսակհուշարձան
քանդակագործՀամլետ Մատինյան
տարի2010
քաղաքԱխթալա
 Akhtala rings Վիքիպահեստում

Քանդակը խմբագրել

Ախթալայի հուշարձանի մատանիները հենված են իրար և զարդարված նռան տերևներով, իսկ մատանիները միավորում է կյանքի պտուղը՝ նուռը[2]։ Ամուսնական մատանիների տակ՝ քարի վրա, պատկերված են երկու կարիճ և մեկ օձ։ Այն Քրիստոսի նոր խոսքի խորհուրդն է՝ տալիս եմ ձեզ իշխանություն՝ կոխելու օձերի և կարիճների գլուխը, ջախջախելու չարի գլուխը[3]։

Ավանդություն խմբագրել

Ավանդություն կա, որ Ախթալա է գալիս հայոց Արտաշես Ա արքան։ Պղնձագործության հնագույն քաղաքում, քուրայի մոտ մի ծեր վարպետ պղնձից մատանի է պատրաստում և նվիրում արքային, իսկ արքան իր ոսկյա մատանին է նվիրում վարպետին[2]։

Կարճ ժամանակում ավանդույթ է դարձել ամուսնական մատանիների հուշարձանի միջով անցնելը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել