Ախթալա

քաղաք Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախթալա (այլ կիրառումներ)

Ախթալա, քաղաք Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1]։

Քաղաք
Ախթալա
Զինանշան

Ախթալայի խորհրդանիշը՝ քաղաքի մուտքի մոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Հիմնադրված է18-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես4,3 կմ²
ԲԾՄ740±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2100 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, Հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախթալեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1709-1711
Պաշտոնական կայքakhtala.am
Ախթալա (Հայաստան)##
Ախթալա (Հայաստան)

Անվանում խմբագրել

Նախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները։ 1763 թվականին վրաց Հերակլ II-րդ թագավորը Պոնտոսի Գյումուշխանա բնակավայրից հույն հանքագործ-կապարագործներ է հրավիրում, որոնք սկսում են արծաթի ու պղնձի արդյունահանումն ու ձուլումը։

Պատմական փաստերի գիտակներ, մատենագիրներ Կիրակոս Գանձակեցու և Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում, ինչպես և ձեռագրաց հիշատակություններում այս վայրը ընդերկրյա հարստությունների շնորհիվ վաղուց ի վեր կոչվել է Պղնձահանք, իսկ հոգևոր կենտրոնը՝ Պղնձահանքի վանք, ավելի ուշ՝ Ախթալա[2]։

Ըստ Սարգիս Ջալալյանցու՝ ոմն վարդապետի անեծքով. «Ուխտաւորեալ բնակիչք մեռան հետզհետէ և ուստի անուանեցաւ Ախտալի», ասել է որ՝ ախտերով, հիվանդություններով լի[2]։

Այս և մի քանի հավանական այլ ստուգաբանությունների թվում գուցե թե նախապատվություն է տրվում աղ թալա՝ սպիտակ բացատ բացատրությանը, եթե անտեսենք ծծմբաթթվի հետ կապված առնչությունը[2]։

Բնակավայրը հիշատակվում է նաև Սպլէնձահան անվամբ։ 1227 թվականին Գրիգոր Նյուսացու «Ժողովածու գործոց» աշխատությունն արտագրող Սիմէոն գրիչը նշում է, թե այն գրել և ավարտել է հետևյալ նախադասությամբ. «յերկիրս Հայոց, մերձ ի Լաւռէ, ի վանքն, որ կոչի պլէնձահան, ընդ հովան և Սուրբ Աստուածածնին, յիշխանութիւն Իվանէ աթապագին շինողի վանիցս, զոր երկար ժամանակ արասցէ Տէր, որդովք հանդերձ»[2]։

Հատկանշական է անվան Սպլէնձահան-Պղնձահանք տարբերակը և այն, որ համարվում է մերձ ի Լաւռէ, և դեռ ողջ էր եկեղեցին կառուցող Իվանե Աթաբեկը։ Ըստ հայ և վրաց պատմական որոշ սկզբնաղբյուրների՝ Ախթալան սկզբնապես անվանվել է Ագարակ, 12-րդ դարի վրաց տարեգրի վկայությամբ՝ Ճոճկանի ձորից «դեպի հյուսիս գտնվում է Ագարակի եկեղեցին գմբեթավոր, մեծակառույց այժմ կոչվում է Ախտալա»[2]։

Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Ախթալան գտնվում է Լալվար լեռան ստորոտում՝ Դեբեդի գետի ձախ ափին[4]։ Ծովի մակարդակից բարձր է 740 մ է։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 62 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն խմբագրել

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Միջնադարում (X դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դար), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։

Բնակչություն խմբագրել

1970 թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225, իսկ Առողջարանին կից գյուղը՝ 20 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45 %, կանայք՝ 55 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 24%, աշխատունակները՝ 57 %, հետաշխատունակները՝ 19 %[3]։

2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքում ապրում է 2․100 բնակիչ[5]։

Տարի Բնակչություն
1897 69 մարդ
1926 140 մարդ
1939 398 մարդ
1970 4430 մարդ
2001 2435 մարդ
2004 2400 մարդ
2015 2100 մարդ


Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (2012). «Իգահատ գյուղատեղ». Դիվան հայ վիմագրության. «Գիտություն» հրատ.: 257. ISBN 978-5-8080-0981-3.
  3. 3,0 3,1 «Ախթալա քաղաքի մասին տեղեկություն Լոռու մարզպետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Ախթալա համայնքի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախթալա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 198