Ամերիկյան պիտբուլտերիեր

Ամերիկյան պիտբուլտերիեր (անգլ.՝ American Pit Bull Terrier), կրճատ՝ պիտբուլ (Pitbull), ամերիկյան շան ցեղատեսակ։

Ամերիկյան պիտբուլտերիեր
Տեսակշան ցեղատեսակ
Մականուններպիտբուլ
ԲնաշխարհԱՄՆ
Առանձնահատկություններ
Զանգված18-40 կգ
ՀասակԵգ պիտբուլը 43-53 սմ։ Վորզ պիտբուլը 45-58 սմ։
Գույնցանկացած գույն
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Նկարագրություն խմբագրել

Պիտբուլը բաժանվում է երկու տեսակի՝ տերիեր և բուլդոգ, հանդիպում է նաև այս երկու տեսակների խառնուրդը։ Քաշը չունի խիստ սահմանափակումներ և կարող են տարբերվել 12-36 կգ, բայց նորմալ քաշը 14-28 կգ է։ Պիտբուլը ապրում է 8-15 տարի։

Պիտբուլի մաշկը կարող է լինել ամեն ձև՝ պինդ, վագրանման, նշաններով։ Ականջները կարող են կտրած լինել և կարող են կտրած չլինել։ Պոչը սովորաբար չեն կտրում։ Գլուխը կարող է լինել ինչպես բուլդոգի գլուխը՝ լայն և կարճ։

Պիտբուլտերիերների բնավորություններից մեկը ուժեղ կամքն է, նրանք աչքի են ընկնում իրենց համարձակությամբ և ուժեղ մարտական ոգով։ Պիտբուլտերիերները իրենց ընդհանրապես անհարմար չեն զգում սովորական բնակարանում, բայց նրանց անհրաժեշտ են կանոնավոր սպորտային զբոսանքներ և շփում իրենց հարազատների հետ։ Նրանք իրենց շատ հարմար են զգում հյուրընկալ ընտանիքում, այնպես որ անընդհատ մենակ լինելը շատ բացասական է ազդում շների հոգեբանության վրա։ Պիտբուլտերիերների նվազագույն խնամքը պետք է լինի լողացնելը և բուրդը սանրելը։

Պատմություն խմբագրել

Չնայած նրան որ պիտբուլտերիերը տերիերների նախահայրն է, բայց մինչ այժմ չի ընդունվել Համաշխարհային շնային ֆեդերացիայի (FCI) կողմից։ Արտաքին տեսքը չունի որևէ խիստ չափանիշներ։ Ամերիկյան պիտբուլտերիերի ցեղատեսակը գրանցված է ՆՓՀ-ում և արգելված է բոլոր Եվրամիության երկրներում։ Իսկ մնացած երկրներում ստեղծված են մի շարք խիստ կանոններ պիտբուլտերիերի համար։

Պիտբուլտերիերները միշտ եղել են բավականին հայտնի ցեղատեսակ՝ Ամերիկայում։ Այնտեղ շատ տարածված է կռվացնել իրենց շներին ուրիշների հետ։ Ցեղատեսակի ստեղծման համար օգտագործել են բուլդոգներ և տերիերներ։ Առաջին պիտբուլից ստացել են ուժ և վճռականություն, տերիերից արագ արձագանքում, որը տեսակին դարձրեց իսկական մեքենա մարտերի, որսերի և փրկարար որոնումների համար։

ԱՄՆ-ում ապօրինի հայտնությունից հետո պիտբուլտերիերներին պահել են խիստ հսկողության տակ, տեսակի բազմացումը արգելելու համար։

Այս օրերում ամերիկյան պիտբուլտերիեր հայտնի է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԱՊՀ-ում։ Պիտբուլտերիերներին օգտագործում են ինչպես ամերիկյան այնպես էլ ռուսական ոստիկանություններում։ Նրանք ունեն սուր հոտառություն և թմրանյութի որոնման մասնագետներ են։

Անվան ծագում խմբագրել

Պիտբուլտերիեր (անգլ.՝ pit - փոս մարտերի համար) նշանակում է մարտական բուլտերիեր։ Սկզբում նրան անվանել են «փոս շուն», «հաֆ էնդ հաֆ», «բուլենդտերիեր», «ամերիկյան բուլտերիեր», «յանկի տերիեր», և վերջնական անունը «պիտբուլտերիեր»։

Ցեղատեսակի չափանիշը՝ UKC-ով խմբագրել

  • Ծագման երկիրը՝ ԱՄՆ
  • Գլուխը չոր, միջին երկարության, ուղղանկյուն, ականջների միջև գտնվող գանգը հարթ և լայն, այտերը՝ ուռուցիկ
  • Դունչը ունի քառակուսի ձևաչափ, լայն և խորը
  • Ծնոտը ուժեղ, ամուր
  • Կծում է մկրատի նման
  • Ականջները կամ բնական են, կամ կտրած, խիստ նշանակություն ունեն
  • Աչքերը նշաձև են
  • Կարող է լինել ցանկացած գույնի
  • Վիզը չոր, մկանոտ, փոքր-ինչ ուռուցիկ է
  • Ուսերը ուժեղ, մկանոտ, լայն և թեք են
  • Մեջքը կարճ և ուժեղ է
  • Մեջքը մի փոքր ուռուցիկ է։ Պոչը մի փոքր ձիգ է
  • Կրծքավանդակը խորն է, բայց ոչ շատ լայն։ Կողիկները ունեն չափավոր ուռուցիկություն, սերտորեն միացված են իրար հետ, առաձգական է, կեղծ կողիկները նույնպես երկար են
  • Համեմատաբար այս ցեղատեսակի պոչը կարճ է իր չափերից, ցածր մատակարարությամբ
  • Վերջույթները երկար են, կլոր և ամուր։ Ոտքերը միջին չափի
  • Թեթև շարժումով և առաձգական են
  • Կոնքերը երկար, մկանոտ են։ Բուրդը փայլուն է, կարճ, ամուր կցված է մաշկին, պոչը անմազ է
  • Քաշը ոչ մի դեր չի խաղում

Ֆիլմեր պիտբուլտերիեր ցեղատեսակի մասին խմբագրել